Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈ ...

01.10.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.11.2002  -ից մինչեւ   01.10.2018  -ը:
 

 

010.0443.271102

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 19-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-272, այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի`

1) իններորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը:».

2) տասներորդ մասի առաջին պարբերությունում «պաշտոնական հրապարակումից հետո` եռօրյա ժամկետում,» բառերը փոխարինել «հրապարակումից անմիջապես հետո» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-րդ հոդվածով.

 

i

«ՀՈԴՎԱԾ 15.1. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ

ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԴԵՊՔԵՐԸ

 

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում գործուղված դիվանագետները կարող են զբաղեցնել քաղաքացիական ծառայության պաշտոններ` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի «ներկայացուցչի» բառը փոխարինել «ներկայացուցիչների» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 40-րդ հոդվածի չորրորդ մասի «18» թիվը փոխարինել «24» թվով.

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

27 նոյեմբերի 2002 թ.

ՀՕ-443-Ն

 

 

pin
ՀՀ 19.11.2002
N ՀՕ-443-Ն օրենք