Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 1996 թ. թիվ 429

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով ՈւԵՖԱ-ի կողմից հաստատված միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադաշտի կառուցման անհրաժեշտությունը`

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` եռամսյա ժամկետում ապահովել հանրապետական մարզադաշտի վերակառուցման նախագծանախահաշվային աշխատանքների ավարտումը և սահմանված կարգով դրանց ներկայացումը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության պետական փորձաքննությանը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` հանրապետական մարզադաշտի վերակառուցման աշխատանքներն ընդգրկել Հայաստանի Հանրապետության 1996-1998 թվականների պետական ներդրումների ծրագրում և այն դասելով առաջնահերթ իրականացման ենթակա ծրագրերի շարքը` ներկայացնել դոնոր երկրներին` անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հայթայթելու համար:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հանրապետական մարզադաշտի սեյսմակայունությունն ապահովող անհետաձգելի շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացնել 40,0 մլն դրամ, 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.07.1996
N 429
Որոշում