Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ...

 

 

040.1808.211102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2002 թվականի N 1808-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:

i

3. «Սոցիալական ծառայության Աշտարակի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Ապարանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Ծաղկահովտի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի` Աշտարակի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Ապարանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Ծաղկահովտի սոցիալական աջակցության տարածքային գործակալության և Թալինի սոցիալական աջակցույան տարածքային գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով:

(3-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 29.12.05 թիվ 2337-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1808-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետը (այսուհետ` մարզպետ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի (այսուհետ` մարզպետարան) միջոցով իրականացնում է պետական կառավարում, իրագործում Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:

2. Մարզպետարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

3. Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:

 

2. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

4. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

5. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով մարզպետին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին մարզպետի մասնակցության ապահովումն է:

6. Մարզպետարանի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

7. Մարզպետարանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

9. Մարզպետարանի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

10. Մարզպետարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Մարզպետարանի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

11. Մարզպետարանի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի իրականացման շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

12. Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

13. Մարզպետարանի աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ:

14. Մարզպետարանի աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Աշտարակ, Հանրապետության 4:

 

3. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

15. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու մարզպետը` օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:

16. Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը`

ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները` մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության` իրեն հանձնարարված բնագավառում.

բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ` մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի` մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականները և առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար մարզպետին ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.

ժ) մարզպետին և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.

ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

i

17. Մարզպետն ունի երկու խորհրդականներ և երկու օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:

(17-րդ կետը փոփ. 01.06.06 թիվ 742-Ն որոշում)

18. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է մարզպետարանի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և մարզպետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

20. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

21. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, մարզպետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:

22. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պաշտոնատար անձ` մարզպետի որոշմամբ:

23. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը`

i

ա) իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

գ.1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

ե.1) մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստն է.

զ) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է մարզպետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է մարզպետարանի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) մարզպետի ստորագրությանն է ներկայացնում մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.

ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է մարզպետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(23-րդ կետը փոփ. 07.12.06 թիվ 1751-Ն, 10.12.09 թիվ 1424-Ն որոշումներ)

24. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է մարզպետի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

(24-րդ կետը փոփ. 10.12.09 թիվ 1424-Ն որոշում)

25. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

4. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

26. Մարզպետարանի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզպետարանի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասությունը:

27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու մարզպետարանի աշխատակազմի գույքը:

28. Մարզպետարանի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներն ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:

 

5. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

i

29. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն):

(29-րդ կետը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)

30. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են մարզպետի կողմից:

(30-րդ կետը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)

 

6. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

31. Մարզպետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

32. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

7. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

33. Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հավելված N 2

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1808-Ն որոշման

 

i

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություն Քաղաքաշինության վարչություն Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն

 

2. Քարտուղարություն

 

3. Բաժիններ

 

Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին

Հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական

տեսչություն

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Զորահավաքային նախապատրաստության բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

(II բաժինն ուժը կորցրել է 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)

 

(կառուցվածքը փոփ. 27.10.05 թիվ 1833-Ն, 07.12.06 թիվ 1751-Ն, 20.09.07 թիվ 1083-Ն, 10.06.10 թիվ 718-Ն, 29.03.12 թիվ 365-Ն, 06.02.14 թիվ 105-Ն, 04.06.15 թիվ 582-Ն, 05.10.17 թիվ 1233-Ն, 16.01.2020 թիվ 25-Ն, 25.02.2021 թիվ 251-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1808-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

 

._________________________________________________________________________.

|NN |              Գույքի անվանումը                  |Քանակը|Հաշվեկշռային |

|ը/կ|                                                |      |արժեքը (դրամ)|

|___|________________________________________________|______|_____________|

| 1 |                       2                        |   3  |      4      |

|___|________________________________________________|______|_____________|

| 1.|Մարզպետարանի շենք                               |   1  |    176644200|

|___|________________________________________________|______|_____________|

| 2.|«Տրանզիստոր» գործարանի ուսումնարանի շենք        |   1  |      1417920|

|___|________________________________________________|______|_____________|

| 3.|Աշտարակի երեկոյան դպրոցի շենք                   |   1  |      1696527|

|___|________________________________________________|______|_____________|

| 4.|Սորիկի դպրոցի կիսակառույց շենք                  |   1  |        69000|

|___|________________________________________________|______|_____________|

| 5.|Շենավանի անավարտ շինություն                     |   1  |        61000|

|___|________________________________________________|______|_____________|

| 6.|Անշարժ գույքի կադաստրի շենք                     |   1  |     11091876|

|___|________________________________________________|______|_____________|

| 7.|Ճանապարհներ                                     |   -  |    219798000|

|___|________________________________________________|______|_____________|

| 8.|«Գազ-310290» ավտոմեքենա                         |   1  |      5000000|

|___|________________________________________________|______|_____________|

| 9.|«Վազ-2107» ավտոմեքենա                           |   1  |      2800000|

|___|________________________________________________|______|_____________|

|10.|«Վազ-21099» ավտոմեքենա                          |   1  |      3646750|

|___|________________________________________________|______|_____________|

|11.|«Գազ-2411» ավտոմեքենա                           |   1  |       348200|

|___|________________________________________________|______|_____________|

|12.|«Գազ-2411» ավտոմեքենա                           |   1  |       374900|

|___|________________________________________________|______|_____________|

|13.|«Վազ-21063» ավտոմեքենա                          |   1  |       519075|

|___|________________________________________________|______|_____________|

|14.|Պատի կահույք                                    |   8  |       400149|

|___|________________________________________________|______|_____________|

|15.|Սառնարան                                        |   2  |        58448|

|___|________________________________________________|______|_____________|

|16.|Փոշեկուլ                                        |   1  |        72000|

|___|________________________________________________|______|_____________|

|17.|Գորգ                                            |   3  |        86966|

|___|________________________________________________|______|_____________|

|18.|Բազկաթոռ                                        |   2  |        80000|

|___|________________________________________________|______|_____________|

|19.|Հեռուստացույց                                   |   1  |       140000|

|___|________________________________________________|______|_____________|

|20.|Գրասեղան                                        |   1  |        51900|

|___|________________________________________________|______|_____________|

|21.|Գրասեղան` երկկողմանի                            |   1  |        51900|

|___|________________________________________________|______|_____________|

|22.|Խորհրդակցության սեղան                           |   3  |       155700|

|___|________________________________________________|______|_____________|

|23.|Բազմոց                                          |   3  |       288290|

|___|________________________________________________|______|_____________|

|24.|Մագնիտոֆոն                                      |   1  |        33600|

|___|________________________________________________|______|_____________|

|25.|Զիպ-100                                         |   1  |        61180|

|___|________________________________________________|______|_____________|

|26.|Պատճենահանման մեքենա (քսերոքս)                  |   1  |       425600|

|___|________________________________________________|______|_____________|

|27.|Համակարգիչ                                      |   4  |      1216424|

|___|________________________________________________|______|_____________|

|28.|ՈՒՊՍ-600                                        |   2  |        96824|

|___|________________________________________________|______|_____________|

|29.|Դիսկեր                                          |   1  |       215460|

|___|________________________________________________|______|_____________|

|30.|Ֆաքս                                            |   1  |       140980|

|___|________________________________________________|______|_____________|

|31.|Բուխարի                                         |   1  |        86000|

|___|________________________________________________|______|_____________|

|32.|Ջահ                                             |   1  |        50000|

|___|________________________________________________|______|_____________|

|33.|Դաշնամուր                                       |   1  |        33264|

|___|________________________________________________|______|_____________|

|34.|Գեղանկար                                        |   1  |        75719|

|___|________________________________________________|______|_____________|

|35.|Ձայնարկիչ                                       |   1  |        30000|

|___|________________________________________________|______|_____________|

|36.|Շենքի տանիքի թիթեղ                              |  35  |       259000|

|___|________________________________________________|______|_____________|

|37.|Հեռախոսի ապարատ                                 |  25  |         2900|

|___|________________________________________________|______|_____________|

|38.|Ներքին հեռախոսակապի ապարատ                      |  17  |        12614|

|___|________________________________________________|______|_____________|

|39.|Թերթերի սեղան                                   |   5  |          615|

|___|________________________________________________|______|_____________|

|40.|Մետաղյա պահարան                                 |  46  |        28244|

|___|________________________________________________|______|_____________|

|41.|Ժամացույց                                       |   6  |        13800|

|___|________________________________________________|______|_____________|

|42.|Լուսամփոփ                                       |  20  |        54000|

|___|________________________________________________|______|_____________|

|43.|Պահարանիկ (տումբա)                              |   7  |         1078|

|___|________________________________________________|______|_____________|

|44.|Հագուստի կախիչ                                  |  26  |         7410|

|___|________________________________________________|______|_____________|

|45.|ՈՒղեգորգ                                        | 1075 |      2875625|

|___|________________________________________________|______|_____________|

|46.|Գրասեղան                                        |  54  |       449658|

|___|________________________________________________|______|_____________|

|47.|Օդափոխիչ                                        |   4  |        52120|

|___|________________________________________________|______|_____________|

|48.|Բազկաթոռ                                        |  12  |        48972|

|___|________________________________________________|______|_____________|

|49.|Աթոռներ` փափուկ                                 |  70  |         3430|

|___|________________________________________________|______|_____________|

|50.|Աթոռներ` կիսափափուկ                             |  45  |         6930|

|___|________________________________________________|______|_____________|

|51.|Հաշվիչ մեքենա                                   |   5  |         7500|

|___|________________________________________________|______|_____________|

|52.|Ջահ                                             |   4  |        16264|

|___|________________________________________________|______|_____________|

|53.|Ռադիո                                           |  13  |          247|

|___|________________________________________________|______|_____________|

|54.|Աշտարակի սոցիալական աջակցության      տարածքային |      |      2885000|

|   |գործակալության գույք                            |      |             |

|___|________________________________________________|______|_____________|

|55.|Ապարանի սոցիալական աջակցթույան      տարածքային  |      |      1857000|

|   |գործակալության գույք                            |      |             |

|___|________________________________________________|______|_____________|

|56.|Ծաղկահովտի սոցիալական աջակցության      տարածքայի|      |      2126000|

|   |գործակալության գույք                            |      |             |

|___|________________________________________________|______|_____________|

|57.|Թալինի սոցիալական աջակցության      տարածքային   |      |      2246485|

|   |գործակալության գույք                            |      |             |

|___|________________________________________________|______|_____________|

|   |Ընդամենը                                        |      |    440272744|

._________________________________________________________________________.

 

(3-րդ հավելվածը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2002
N 1808-Ն
Որոշում