Սեղմել Esc փակելու համար:
ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

   ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ                    ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ

   ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                   ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

   10 մայիսի 1994թ.                 10 մայիսի 1994թ.

   թ.1-3                            թ.01364/3-3

 

ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ հարկային պետական տեսչությունը նկատի ունենալով վճարովի ուսուցման ուսումնական հաստատություններում ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման որոշակի առանձնահատկությունները և այդ առումով իրացման ցուցանիշի հաշվարկման կարգի վերաբերյալ տեղերից ստացվող բազմաթիվ հարցումները պարզաբանում են հետևյալը.

1. Վճարովի ուսուցմամբ ուսումնական հաստատությունների կողմից մատուցված ծառայությունների /ուսուցման կազմակերպում, կադրերի պատրաստում և այլն/ իրացման շրջանառությունը ձևակերպվում է ծառայությունների մատուցմանը զուգընթաց` ըստ ամիսների /եռամսյակի/, անկախ այդ ծառայությունների դիմաց վճարման /ուսման վարձի վճարման/ ժամանակի:

2. Հաշվետու ժամանակաշրջանում մատուցված ծառայությունների ծավալը որոշվում է մեկ ուսանողի համար սահմանված ուսման վարձի չափից և ուսանողների փաստացի ցուցակային թվաքանակից ելնելով:

3. ՈՒսումնական տարվա սկզբում ուսման վարձի դիմաց վճարված գումարները ձևակերպվում են որպես «գալիք ժամանակաշրջանի եկամուտներ» և դուրս են գրվում սույն կարգով նախատեսված իրացման ձևակերպմանը համամասնորեն:

4. ՈՒսանողի հետ կնքված պայմանագրով նախատեսված պայմանները ուսանողի կողմից խախտելու պատճառով` ուսանողի հետ պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, կանխավճարային կարգով ուսանողի մուծած ուսման վարձի մնացորդը /որը դեռ սահմանված կարգով չի ձևակերպվել որպես իրացում/ հաշվետու ժամանակաշրջանում ձևակերպվում է որպես իրացում` ամբողջ մնացորդային գումարի չափով:

5. Սույն կարգը գործողության մեջ է դրվում 1994-95թթ. ուսումնական տարվանից:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
10.05.1994
N 1-3
Պարզաբանում