Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (90-130 ԿԵՏԵՐ)

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«12» օգոստոսի 1996 Թ.

---- ----------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 1996 թվականի թիվ 247

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(90-130 կետեր)

 

Կարգապահական տույժ տալու կարգը

 

90. Զինվորական կարգապահությունը կամ հասարակական կարգը խախտած զինծառայողներին կարող են տրվել սույն կանոնադրությամբ սահմանված միայն այն կարգապահական տույժերը, որոնք համապատասխանում են զինծառայողի զինվորական կոչմանը և նրա` կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշում կայացնող հրամանատարի (պետի) կարգապահական իրավունքին:

i

91. Հրամանատարի (պետի) կողմից ենթակային կարգապահական տույժ տալու որոշմանը պետք է նախորդի քննությունը, որը կատարվում է մեղավորներին հայտնաբերելու և զանցանքի կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները բացահայտելու նպատակով:

Քննության ընթացքում հրամանատարը (պետը) պարզում է, թե կատարվել է արդյոք զանցանք` երբ, որտեղ, ինչ պարագաներում, ինչ զանցանք է` մեղքի առկայությունը կոնկրետ անձանց գործողություններում կամ անգործության մեջ, յուրաքանչյուրի մեղքի աստիճանը, եթե զանցանքը կատարել են մի քանի անձինք, զանցանքի հետևանքները, մեղավորի պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, զանցանքի կատարման պատճառներն ու պայմանները:

Եթե քննությամբ պարզվում է, որ զինծառայողի զանցանքը պարունակում է հանցակազմի հատկանիշներ, ապա զորամասի հրամանատարը տեղյակ է պահում կայազորի զինվորական դատախազին, անհրաժեշտության դեպքում քրեական գործ է հարուցում և նշանակում հետաքննություն:

92. Մեղքի աստիճանը և կարգապահական տույժի միջոցը որոշելիս հաշվի են առնվում զանցանքի բնույթը, դրա կատարման հանգամանքները, հետևանքները, մեղավորի նախկին վարքը, ինչպես նաև նրա զինվորական ծառայության տևողությունն ու ծառայության անցկացման կարգի իմացության աստիճանը:

Առաջին զանցանքի համար զինծառայողը պատժվում է որոշ ներողամտությամբ, խախտումը կրկնելու դեպքում` ավելի խստությամբ, հետագա խախտում թույլ տալիս` առանց որևէ ներողամտության:

Կարգապահական տույժը խստացվում է, եթե զանցանքը կատարվել է մարտական հերթապահության (մարտական ծառայության) և ծառայողական այլ պարտականություններ կատարելու ժամանակ, հարբած վիճակում կամ այն դեպքում, երբ զանցանքի հետևանքով տեղի է ունեցել կարգուկանոնի էական խախտում:

93. Զինծառայողին կարգապահական տույժը, որպես կանոն, պետք է տրվի զանցանքի կատարման պահից մեկ օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան զանցանքի մասին հրամանատարին (պետին) հայտնի դառնալու պահից 10 օր հետո: Կարգապահական տույժ տալիս հրամանատարը (պետը) չպետք է նվաստացնի ենթակայի անձնական արժանապատվությունը և կոպտություն թույլ տա:

Ծառայության մեջ բացթողումների համար հրամանատարի (պետի) նախազգուշացումը, դիտողությունն ու խիստ ցուցումը կարգապահական տույժ չեն համարվում:

Եթե զինծառայողն իրեն անմեղ է համարում, իրավունք ունի կարգապահական տույժ տալու պահից 10 օրվա ընթացքում բողոքարկել այն:

94. Օրվա վերակարգում (մարտական հերթապահությունում) գտնվելու ընթացքում կատարած զանցանքների համար զինծառայողին կարգապահական տույժ կարող է տրվել վերակարգի (մարտական հերթապահության) հերթափոխից կամ նրան այլ զինծառայողով փոխարինելուց հետո, բայց ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում:

95. Անսթափ վիճակում գտնվող զինծառայողին կարգապահական տույժ տալը, ինչպես նաև նրանից որևէ բացատրություն ստանալը հետաձգվում է մինչև նրա սթափվելը: Նման դեպքերում նա, ըստ անհրաժեշտության, կարող է մեկ օր պահվել կարգապահական մեկուսարանում, որից հետո որոշում է կայացվում նրա պատասխանատվության մասին:

96. Արգելվում է միևնույն զանցանքի համար մի քանի կարգապահական տույժ տալը կամ մի տույժը մյուսին միացնելը, անմիջական մեղավորին պատժելու փոխարեն ստորաբաժանման ամբողջ անձնակազմին տույժ տալը, ինչպես նաև որպես կարգապահական տույժ` կարգապահական մեկուսարանում պահելը` առանց մեկուսացման ժամկետը որոշելու:

97. Եթե ենթակայի կատարած զանցանքի ծանրության համեմատ հրամանատարը (պետը) իրեն տրված կարգապահական իրավունքը համարում է ոչ բավարար, ապա միջնորդություն է հարուցում ավելի բարձր հրամանատարի (պետի) առջև` մեղավորին տույժ տալու համար:

Իրեն տրված կարգապահական իրավունքը գերազանցելու համար հրամանատարը (պետը) ենթակա է պատասխանատվության:

98. Ավագ հրամանատարը (պետը) իրավունք չունի փոխելու կամ նվազեցնելու կրտսեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը, եթե վերջինս չի գերազանցել իրեն տրված իրավունքը:

Ավագ հրամանատարը (պետը) իրավունք ունի փոխելու կրտսեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը, եթե գտնի, որ այդ տույժը չի համապատասխանում զանցանքի ծանրությանը և կարող է ավելի խիստ տույժ տալ:

99. Հանցագործության համար կարգապահական տույժ ստացած և պետությանը նյութական վնաս հասցրած զինծառայողը չի ազատվում քրեական ու նյութական պատասխանատվությունից:

 

Կարգապահական տույժերն ի կատար ածելու կարգը

 

100. Կարգապահական տույժը, որպես կանոն, ի կատար է ածվում անհապաղ, իսկ բացառիկ դեպքերում` տրվելու օրվանից մեկ ամսից ոչ ուշ: Ամիսը լրանալուց հետո տույժը ենթակա չէ կատարման, բայց ծառայողական քարտում գրանցումը պահպանվում է: Նման դեպքում պատասխանատվություն է կրում այն անձը, որի մեղքով տույժն ի կատար չի ածվել:

Բողոքարկման դեպքում կարգապահական տույժի ի կատար ածումը չի կասեցվում, քանի դեռ չի ստացվել այն հանելու մասին ավագ հրամանատարի (պետի) հրամանը:

101. Կարգապահական տույժը, եթե դրա կիրառման կարգը նշված չէ սույն կանոնադրության մեջ, հայտարարվում է`

զինվորներին` անձամբ կամ շարքի առջև.

սերժանտներին և ավագներին` անձամբ, սերժանտների խորհրդակցությունում կամ շարքի առջև.

ենթասպաներին` անձամբ, ենթասպաների խորհրդակցությունում, ինչպես նաև ենթասպաների ու սպաների խորհրդակցությունում.

սպաներին` անձամբ, կարգադրագրով կամ խորհրդակցությունում (ավագ սպաներին` ավագ սպաների ներկայությամբ, բարձրագույն սպայական կազմին` բարձրագույն սպայական կազմի սպաների ներկայությամբ):

Բացի դրանից, կարգապահական տույժերը կարող են հայտարարվել հրամանով:

Հրամանատարներին (պետերին) իրենց ենթակաների ներկայությամբ կարգապահական տույժ հայտարարելն արգելվում է:

Զինծառայողին կարգապահական տույժը հայտարարելիս նշվում են զինվորական կարգապահության կամ հասարակական կարգի խախտման էությունը և տույժ տալու պատճառը:

102. Նկատողությունը համարվում է առաջին կարգապահական տույժ և զինծառայողին հայտարարվում է սույն կանոնադրության 101-րդ կետում նշված կարգով:

Խիստ նկատողությունը հայտարարվում է միայն շարքի առջև, խորհրդակցությունում կամ հրամանով:

103. Զորամասի տարածքից հերթական արձակումից զրկել նշանակում է ժամկետային ծառայության զինծառայողին մինչև յոթ օր արգելել առանց ծառայողական անհրաժեշտության դուրս գալ զորամասի տարածքից, այդ թվում` մասնակցել զինվորական ավանից դուրս մշակութային ժամանցի ու հանգստի վայրեր կոլեկտիվ (ստորաբաժանման կազմում) հաճախումներին:

104. Արտահերթ վերակարգում աշխատանքի նշանակելու կարգապահական տույժն ի կատար է ածում վաշտի (անձնախմբի) ավագը կամ դասակի հրամանատարի տեղակալը:

Արտահերթ վերակարգում աշխատանքի նշանակված ժամկետային ծառայության զինվորները, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատությունների 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները (բացառությամբ ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների) աշխատանքի են ներգրավվում իրենց ստորաբաժանումում կամ զորամասում շաբաթվա ցանկացած օրերին, պարապմունքներից ազատ ժամանակ: Աշխատանքի մեկ վերակարգի տևողությունը օրական չորս ժամից ավելի չպետք է լինի: Աշխատանքը կատարվում է մինչև ավարտի ազդանշանը:

105. Գերազանցիկի կրծքանշանից զրկելու կարգապահական տույժը հայտարարվում է համապատասխան կարգապահական իրավունք ունեցող հրամանատարի (պետի) գրավոր հրամանով և ի կատար է ածվում`

զինվորների նկատմամբ` զորամասի շարքի առջև.

սերժանտների նկատմամբ` սերժանտների շարքի առջև:

106. Կարգապահական մեկուսարանում պահելը ներգործության ծայրահեղ միջոցներից մեկն է և կիրառվում է կարգապահական կոպիտ զանցանքներ կատարելու կամ այն դեպքում, երբ հրամանատարի (պետի) ձեռնարկած մյուս միջոցներն անարդյունավետ են: Զինվորական երդում չտված զինծառայողներին կարգապահական մեկուսարանում պահելու տույժ չի տրվում:

Զինծառայողների կարգապահական կոպիտ զանցանքների ցանկը և նրանց կարգապահական մեկուսարանում պահելու տույժն ի կատար ածելու կարգը սահմանված է սույն կանոնադրության թիվ 5 հավելվածի 1-6-րդ կետերում:

107. Ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին նախազգուշացնելու կարգապահական տույժը կիրառվում է մեկ անգամ, ենթասպայի կամ սպայի զբաղեցրած հաստիքային պաշտոնում գտնվելու ամբողջ ընթացքում:

Եթե այդ տույժից հետո մեկ տարվա ընթացքում ենթասպան կամ սպան չի ուղղվել զինվորական պարտքի օրինակելի կատարմամբ, և տույժը չի կատարել իր դաստիարակչական դերը, ապա նա սահմանված կարգով ներկայացվում է պաշտոնի իջեցման:

108. Սերժանտների զինվորական կոչումն իջեցնելու, նրանց զինվորական կոչումից զրկելու, այդ թվում` ավելի ցածր պաշտոնի փոխադրելու կարգապահական տույժերը կիրառվում են ժամկետային ծառայության զինծառայողների նկատմամբ և հայտարարվում են համապատասխան կարգապահական իրավունք ունեցող հրամանատարի (պետի) հրամանով: Զինվորական կոչումը մեկ աստիճանով իջեցնելու (սերժանտի կոչումից զրկելու) կարգապահական տույժ տալիս որոշվում է նաև համապատասխան տարբերանշանները փոխելու ժամանակը: Արգելվում է ուսադիրներ պոկելը, ուսաթել կտրելը կամ այլ այնպիսի գործողություններ, որոնք նվաստացնում են զինծառայողի անձը:

109. Զինվորական ծառայությունից ժամկետից շուտ արձակելու կարգապահական տույժը պայմանագրով զինվորական ծառայության ընդունված զինծառայողների նկատմամբ կիրառվում է պայմանագրի պահանջները չկատարելու, զինծառայողի պատիվն արատավորող զանցանքի համար և այն դեպքերում, երբ զինծառայողը դադարել է համապատասխանել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն ներկայացվող պահանջներին:

 

ԳԼՈՒԽ 4.
Խրախուսանքների և կարգապահական տույժերի հաշվառումը

 

110. Խրախուսանքների և կարգապահական տույժերի մասին անմիջական պետերը պետք է զեկուցեն հրամանատարությանը`

ա) ժամկետային ծառայության զինվորների, սերժանտների տույժերի մասին` վաշտերի և նրանց հավասար հրամանատարներին` ամեն օր.

բ) պայմանագրով զինվորական ծառայության ընդունված զինվորների, սերժանտների, ինչպես նաև կին զինծառայողների, ենթասպաների ու սպաների (բացի բարձրագույն սպայական կազմի սպաներից) տույժերի մասին` զորամասերի հրամանատարներին` շաբաթը մեկ անգամ.

գ) զորամասերի հրամանատարների, ինչպես նաև բարձրագույն սպայական կազմի սպաների տույժերի մասին` վերադաս շտաբ` ամիսը մեկ անգամ:

111. Խրախուսանքների և կարգապահական տույժերի հաշվառումը կատարվում է բոլոր ստորաբաժանումներում և զորամասերում:

112. Սույն կանոնադրությամբ նախատեսված բոլոր խրախուսանքները և կարգապահական տույժերը, այդ թվում` հրամանատարի (պետի) կողմից ստորաբաժանման (անձնախմբի), զորամասի ամբողջ անձնակազմին տրված խրախուսանքները գրանցվում են ծառայողական քարտում (թիվ 3 հավելված) ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում:

Զինծառայողից կարգապահական տույժը հանելիս ծառայողական քարտի «Տույժեր» բաժնի համապատասխան սյունակում նշվում է, թե երբ և ում կողմից է հանվել տույժը:

Եթե զինծառայողի կարգապահական տույժը, բացի սույն կանոնադրության 39-րդ և 107-րդ կետերում նշված դեպքերից, մեկ տարում չի հանվել, և նա այդ ընթացքում այլ զանցանք չի կատարել, ապա ծառայողական քարտի «Տույժեր» բաժնի համապատասխան սյունակում նշվում է, որ ժամկետը լրանալու պատճառով տույժը հանված է:

Ծառայողական քարտերը կազմում են`

ա) վաշտում` ժամկետային ծառայության զինվորների ու սերժանտների համար.

բ) զորամասի շտաբում` պայմանագրով զինվորական ծառայության ընդունված զինվորների, սերժանտների և ավագների, կին զինծառայողների, ինչպես նաև ենթասպաների ու սպաների համար:

Զորամասերի և զորամիավորումների հրամանատարների, ինչպես նաև բարձրագույն սպայական կազմի սպաների համար ծառայողական քարտեր կազմվում են վերադաս շտաբում:

113. Ժամկետային ծառայության զինվորների, սերժանտների ծառայողական քարտում յուրաքանչյուր գրառում պետք է հաստատվի վաշտի (համապատասխան ստորաբաժանման) հրամանատարի կողմից:

Պայմանագրով զինվորական ծառայության ընդունված զինվորների, սերժանտների, ինչպես նաև կին զինծառայողների, ենթասպաների ու սպաների ծառայողական քարտում յուրաքանչյուր գրառում հաստատվում է զորամասի շտաբի պետի, իսկ զորամասերի և զորամիավորումների հրամանատարների և բարձրագույն սպայական կազմի սպաների ծառայողական քարտում` վերադաս շտաբի պետի կողմից:

114. Գումարտակի, գնդի և նրանց հավասար հրամանատարները պարտավոր են պարբերաբար զննել ծառայողական քարտերը` խրախուսանքի և կարգապահական տույժերի կիրառման ճշտությունը ստուգելու նպատակով: Յուրաքանչյուր զինծառայող տարին մեկ անգամ, ինչպես նաև ծառայության նոր վայր փոխադրվելիս կամ տեղափոխվելիս պետք է ծանոթանա իր ծառայողական քարտին և ստորագրի այն:

Զինծառայողի փոխադրման կամ տեղափոխման դեպքում ծառայողական քարտն ուղարկվում է ծառայության նոր վայր:

 

ԳԼՈՒԽ 5.
Առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) մասին

 

115. Եթե զինծառայողը հայտնաբերում է ռազմական գույքի հափշտակման կամ փչացման, դրամական միջոցների անօրինական ծախսման, զորքերի մատակարարման գործում չարաշահումների, սպառազինության ու ռազմական գույքի պահպանման հետ կապված թերությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերին վնաս հասցնող այլ փաստեր, պարտավոր է այդ մասին զեկուցել անմիջական պետին, ինչպես նաև գրավոր առաջարկություններ անել այդ թերությունները վերացնելու ուղղությամբ կամ դիմում ներկայացնել ավագ պետին, ընդհուպ մինչև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, ինչպես նաև պետական իշխանության ու իրավապահ մարմիններին: Զինծառայողն իրավունք ունի նաև բողոք (գանգատ) ներկայացնելու դատարան` պետական մարմինների, պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների վերաբերյալ:

116. Յուրաքանչյուր զինծառայող իրավունք ունի անձամբ կամ իր կողմից լիազորված անձի միջոցով բողոքելու (գանգատվելու) հրամանատարի (պետի) կամ այլ զինծառայողների` իր նկատմամբ կատարած անօրինական գործողությունների, օրենքով սահմանված իր իրավունքների և արտոնությունների սահմանափակման համար:

Բողոքը (գանգատը) տրվում է այն անձի անմիջական պետին, որի գործողությունները բողոքարկվում (գանգատարկվում) են, իսկ եթե բողոքողը (գանգատվողը) չգիտի, թե ում մեղքով են խախտվել իր իրավունքները, ապա բողոքը (գանգատը) ուղարկվում է վերադաս հրամանատարությանը: Արգելվում է ներկայացնել խմբային բողոքներ (գանգատներ):

117. Բողոքող (գանգատվող) զինծառայողն իրավունք ունի`

իր փաստարկներն անձամբ շարադրելու բողոքը (գանգատը) ստուգողին.

ծանոթանալու բողոքի (գանգատի) ստուգման նյութերին.

ներկայացնելու լրացուցիչ նյութեր կամ միջնորդելու հրամանատարի (պետի) կամ բողոքը (գանգատը) քննարկող մարմնի կողմից այդպիսի նյութեր պահանջելու համար.

օրենքով սահմանված կարգով պահանջելու վնասի հատուցում:

118. Բողոք (գանգատ) ներկայացրած զինծառայողը չի ազատվում հրամանները և ծառայողական պարտականությունները կատարելուց:

Արգելվում է բողոք (գանգատ) ներկայացնել մարտական հերթապահության, շարքում եղած ժամանակ (բացառությամբ զինծառայողների հարցման ժամանակ տրված բողոքների (գանգատների), պահակախմբում, ինչպես նաև օրվա վերակարգում ու պարապմունքներում գտնվելու ժամանակ:

119. Արգելվում է խոչընդոտել զինծառայողների բողոք (գանգատ) ներկայացնելուն, դրա համար նրանց պատժել, հետապնդել կամ ծառայության ժամանակ ճնշել:

Այդ հարցում մեղավոր հրամանատարը (պետը), ինչպես նաև ակնհայտ անհիմն դիմում (բողոք, գանգատ) ներկայացնող զինծառայողը ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

120. Զինծառայողի հարցման ժամանակ բողոքը (գանգատը) բանավոր կամ գրավոր կարելի է անմիջականորեն ներկայացնել հարցաքննող անձին:

Որևէ պատճառով հարցումից բացակայող զինծառայողը կարող է բողոքը (գանգատը) ներկայացնել գրավոր` անմիջականորեն հարցում կատարող հրամանատարի (պետի) անունով:

121. Առաջարկությունը (դիմումը, բողոքը) կարող է շարադրվել բանավոր կամ գրավոր: Գրավոր շարադրելու դեպքում զինծառայողը ստորագրության հետ միասին պետք է նշի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության կամ ծառայության (ուսման) վայրը: Այս տվյալների բացակայության դեպքում առաջարկությունը (դիմումը, բողոքը, գանգատը) համարվում է անանուն և քննարկման ենթակա չէ:

122. Հրամանատարը (պետը) պետք է ուշադիր վերաբերվի առաջարկություններին, դիմումներին և բողոքներին (գանգատներին): Նա անձամբ պատասխանատու է դրանք ժամանակին քննարկելու և միջոցներ ձեռնարկելու համար:

Հրամանատարը (պետը) պարտավոր է ստացած առաջարկությունը (դիմումը, բողոքը, գանգատը) քննարկել եռօրյա ժամկետում և, եթե առաջարկությունը (դիմումը, բողոքը, գանգատը) ճիշտ լինի, անհապաղ միջոցներ ձեռնարկել առաջարկությունը կատարելու կամ խնդրանքը բավարարելու համար, ինչպես նաև բացահայտել և վերացնել այն պատճառները, որոնք առաջացրել են զինծառայողների և այլ քաղաքացիների հիմնավոր բողոքը (գանգատը), լիովին օգտագործել դրանցում եղած տեղեկությունները` ստորաբաժանումներում գործերի վիճակն ուսումնասիրելու նպատակով:

Եթե առաջարկություն (դիմում, բողոք, գանգատ) ստացած հրամանատարը (պետը) բավարար իրավունքներ չունի առաջարկությունը կատարելու կամ դիմողի (բողոքողի, գանգատվողի) խնդրանքը բավարարելու համար, ապա ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում առաջարկությունը (դիմումը, բողոքը, գանգատը) ուղարկում է հրամանատարությանը կամ համապատասխան հիմնարկներ (ռազմաուսումնական հաստատություններ):

123. Այն դեպքերում, երբ զինծառայողի առաջարկությունները (դիմումները, բողոքները, գանգատները) տվյալներ չեն պարունակում, թե լուծում տալու համար ուր ուղարկել դրանք, կամ երբ լրացուցիչ տվյալներ և այլ տեղեկություններ են հարկավոր դրանք հրամանատարությանը կամ համապատասխան հիմնարկին (ռազմաուսումնական հաստատությանը) հանձնելու համար, առաջարկությունները (դիմումները, բողոքները, գանգատները)` համապատասխան պարզաբանումներով անհապաղ վերադարձվում են զինծառայողին:

Արգելվում է դիմումները և բողոքները (գանգատները) քննարկման ուղարկել այն անձանց, որոնց գործողությունները բողոքարկվում (գանգատարկվում) են:

Առաջարկությունները (դիմումները, բողոքները, գանգատները) այլ հիմնարկներ (շտաբ, վարչություն) ուղարկելու դեպքում առաջարկություն (դիմում, բողոք, գանգատ) ներկայացրած զինծառայողն անպայման ծանուցվում է:

124. Առաջարկությունները (դիմումները, բողոքները, գանգատները) համարվում են լուծված, եթե քննարկվել են դրանցում առաջադրված բոլոր հարցերը, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ և տրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սպառիչ պատասխան:

Առաջարկություններում (դիմումներում, բողոքներում, գանգատներում) շարադրված պահանջները մերժելու դեպքում այդ մասին գրավոր հայտնվում է դրանք ներկայացրած զինծառայողին` վկայակոչելով օրենքը կամ զինվորական կանոնադրությունները, նշելով մերժման պատճառները, ինչպես նաև պարզաբանելով որոշումը բողոքարկելու (գանգատարկելու) կարգը:

125. Զինծառայողի առաջարկությունների, բողոքների (գանգատների) և դիմումների վերաբերյալ որոշումներն ընդունվում են`

զորամասերում` անհետաձգելիորեն, բայց ստացման պահից ոչ ուշ, քան յոթ օրում.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վարչություններում` ստացման պահից 15-օրյա ժամկետում:

Այն դեպքում, երբ առաջարկության (դիմումի, բողոքի, գանգատի) լուծման համար անհրաժեշտ է անցկացնել հատուկ ստուգում, պահանջել լրացուցիչ նյութեր և ձեռնարկել այլ միջոցներ, առաջարկության (դիմումի, բողոքի, գանգատի) լուծման ժամկետները բացառության կարգով կարող են երկարացվել զորամասի հրամանատարի կողմից, բայց 15 օրից ոչ ավելի` այդ մասին հայտնելով առաջարկություն (դիմում, բողոք, գանգատ) ներկայացնող զինծառայողին:

126. Առաջարկությունը (դիմումը, բողոքը, գանգատը) քննարկելիս հրամանատարին (պետին) կամ քննարկմանը մասնակցող մյուս անձանց չի թույլատրվում զինծառայողի անձնական կյանքի մասին տվյալներ հրապարակել առանց նրա համաձայնության:

127. Զորամասերի և զորամիավորումների հրամանատարները պարտավոր են առնվազն եռամսյակը մեկ անգամ անցկացնել առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) քննարկման ու լուծման աշխատանքների վիճակի ներքին ստուգում, որի համար կազմվում է հանձնաժողով: Ստուգման արդյունքների մասին կազմվում է ակտ:

128. Բոլոր առաջարկությունները (դիմումները, բողոքները, գանգատները) ստացման օրը գրանցվում են զորամասի առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) գրքում (թիվ 4 հավելված), որը պահվում է յուրաքանչյուր զորամասում:

Տեսչական ստուգման ժամանակ զինծառայողների հարցման ընթացքում տրված բողոքները զորամասի առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) գրքում չեն գրանցվում:

129. Զորամասի առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) գրքում գրառվում են յուրաքանչյուր առաջարկության, դիմումի, բողոքի (գանգատի) վերաբերյալ ընդունված որոշումները:

Որոշումների ժամանակին ու ճիշտ կատարումը ստուգելու համար զորամասի առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) գիրքը ներկայացվում է զորամասի հրամանատարին ամեն ամիս, իսկ տեսչական ստուգողներին` ըստ պահանջի:

130. Զորամասի առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) գիրքը պետք է լինի համարակալված, քուղակապված, կնքված և զորամասի հրամանատարի կողմից հաստատված:

 

Հավելված թիվ 1

Հայաստանի Հանրապետության

զինված ուժերի կարգապահական

կանոնադրության

 

ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի

զինծառայողների կարգապահական իրավունքների

 

--------------------------------------------------------------------------

թ.թ.          Տիպային պաշտոնները               Զինվորական կոչումները

ը/կ.

--------------------------------------------------------------------------

 1.  Ջոկի, անձնակազմի (հաշվարկի) հրամանատար    կրտսեր սերժանտ, սերժանտ

 2.  Դասակի հրամանատարի տեղակալ                ավագ սերժանտ

 3.  Վաշտի, մարտկոցի, ավիաէսկադրիլիայի և       ավագ, ենթասպա, ավագ ենթասպա

անձնախմբի ավագ

 4.  Դասակի խմբի հրամանատար                    կրտսեր լեյտենանտ,

                                               լեյտենանտ, ավագ լեյտենանտ

 5.  Վաշտի, մարտկոցի, ավիաօղակի, առանձին       կապիտան

դասակի հրամանատար 6. Գումարտակի, դիվիզիոնի, ավիաէսկադրիլիայի  մայոր

առանձին վաշտի (մարտկոցի) հրամանատար

 7.  Առանձին գումարտակի (դիվիզիոնի,            փոխգնդապետ

ավիաէսկադրիլիայի) հրամանատար

 8.  Առանձին և  ոչ առանձին բրիգադի, առանձին    գնդապետ

և ոչ առանձին գնդի հրամանատար

 9.  Դիվիզիայի հրամանատար                      գեներալ-մայոր

10.  Կորպուսի, ուղղության զորախմբի հրամանատար  գեներալ-լեյտենանտ

11.  Բանակի հրամանատար                         գեներալ-գնդապետ

 

Հավելված թիվ 2

Հայաստանի Հանրապետության

զինված ուժերի կարգապահական

կանոնադրության

 

ԶՈՐԱՄԱՍԻ ՊԱՏՎՈ ԳԻՐՔ

 

1. Պատվո գիրքը պահվում է բոլոր բրիգադներում, գնդերում, առանձին զորամասերում:

2. Զինվորների, սերժանտների, ենթասպաների և սպաների զինվորական կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը պատվո գրքում գրանցվում են խրախուսման կարգով` սույն կանոնադրության պահանջներին համապատասխան:

Պատվո գրքում գրանցումը կատարվում է զորամասի հրամանատարի հրամանով: Պատվո գրքում զետեղվում է զինծառայողի լուսանկարը և շարադրվում նրա նվաճումների ու սխրագործության համառոտ բովանդակությունը:

3. Պատվո գրքի պահելու տեղը որոշում է զորամասի հրամանատարը` հաշվի առնելով, որ այն համապատասխանի իր նշանակությանը և ամբողջ անձնակազմի համար ապահովի դրա հետ ծանոթանալու հնարավորությունը:

 

Հավելված թիվ 3

Հայաստանի Հանրապետության

զինված ուժերի կարգապահական

կանոնադրության

 

Դիմային կողմ

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔԱՐՏ

 

_______________________________ զորամասի _______________ վաշտ (անձնախումբ)

 

1. Պաշտոնը _______________________________________________________________

 

2. Զինվորական կոչումը ____________________________________________________

 

3. Անունը, հայրանունը, ազգանունը _________________________________________

 

__________________________________________________________________________

 

4. Ո՞ր թվականից է զինվորական ծառայության մեջ _____________________________

 

ԽՐԱԽՈՒՍԱՆՔ

 

--------------------------------------------------------------------------

ի՞նչի համար է     Խրախուսանքի     Ե՞րբ է տրվել (հրա-     Ո՞վ է խրախուսել

    տրվել           տեսակը        մանի ամսաթիվն ու

                                       համարը)

--------------------------------------------------------------------------

 

Թիվ 3 հավելվածի շարունակությունը

Դարձերես                                  ________________________________

 

ՏՈՒՅԺԵՐ

 

--------------------------------------------------------------------------

Ի՞նչի համար   Ե՞րբ է     Տույժի   Ե՞րբ է       Ո՞վ է տվել     Ե՞րբ է

  է տրվել     կատարվել   տեսակը   կիրառվել       տույժը     հանվել (ո՞ւմ

              զանցանքը            (հրամանի                  կողմից կամ

                                  ամսաթիվն                  ժամկետը      

                                  ու համարը)                լրանալու       

                                                            կապակցությամբ)

--------------------------------------------------------------------------

 

Ծանոթացա _____________________

(ստորագրությունը)

 

________________

 

Ծանոթագրություն. 1. Զինծառայողին ենթասպայի զինվորական կոչում, առաջին

սպայական կոչում, ինչպես նաև ավագ կամ բարձրագույն

սպայական կազմի սպայի առաջին կոչում շնորհելիս լրացվում

է նոր ծառայողական քարտ: Զինծառայողին նախկինում տրված

կարգապահական տույժերը նոր ծառայողական քարտում չեն

գրանցվում, գրանցվում են միայն խրախուսանքները, բացի

տույժը հանելու խրախուսանքից: Նախկին ծառայողական քարտը

ոչնչացվում է:

 

2. Բոլոր կարգապահական տույժերը, բացի ենթասպայի և ավագ

ենթասպայի զինվորական կոչումից զրկելու, ինչպես նաև ավագ

ենթասպաների ու սպաների զինվորական կոչումներն իջեցնելու

տույժերից, որ տրվել են զինծառայողներին և չեն հանվել

մինչև նրանց պահեստազոր ու պաշտոնաթողության ուղարկելը,

դրանցից մեկ տարի հետո կորցնում են ուժը, եթե այդ ընթացքում

նրանք նոր տույժ չեն ստացել:

 

Հավելված թիվ 4

Հայաստանի Հանրապետության

զինված ուժերի կարգապահական

կանոնադրություն

 

ԶՈՐԱՄԱՍԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ (ԳԱՆԳԱՏՆԵՐԻ) ԳԻՐՔ

 

--------------------------------------------------------------------------

թ.թ. Ստացման   Առաջարկութ-   Առաջար-   Ո՞ւմ, ե՞րբ  Կատար- Ե՞րբ և Ո՞ր գոր-

ը/կ. տարեթիվը, յուն (դիմում, կության,  է տրվել,     ման    ի՞նչ   ծի մեջ

     ամիսը,    բողոք) տվող   դիմումի,  կատարման    ժամկե- որոշում են

     օրը       զինծառայողի   բողոքի    և  կատարողի  տը     է ըն-  կարված

               անունը,       համառոտ    ստորա-            դունվել փաստա-

               հայրանունը,   բովանդա-  գրությունը               թըղթերը

               ազգանունը և  կությունը

               առնչությունը

               զինվորական

               ծառայությանը

--------------------------------------------------------------------------

 

Հավելված թիվ 5

Հայաստանի Հանրապետության

զինված ուժերի կարգապահական

կանոնադրության

 

Զինծառայողների կարգապահական կոպիտ զանցանքների ցանկը

և նրանց կարգապահական մեկուսացումն ի կատար ածելու կարգը

 

1. Զինծառայողների կարգապահական կոպիտ զանցանքներն են`

ինքնակամ բացակայությունը.

արձակուրդից, գործուղումից և բուժհիմնարկից ժամկետին ծառայության չներկայանալը.

ծառայությունից ուշանալը կամ ինքնակամ հեռանալը.

պահակային, ներքին ծառայությունների և մարտական հերթապահության կատարման կանոնների խախտումը.

ալկոհոլի, թմրանյութերի կամ թունանյութերի օգտագործման հետևանքով անսթափ վիճակում ծառայողական պարտականությունների կատարումը.

անվտանգության պահանջների խախտումը, որը հանգեցրել է աշխատունակության կորստի.

զինծառայողների փոխհարաբերությունների կանոնադրական կանոնների խախտումը.

ռազմական գույքի վատնումը կամ կորուստը.

զանցանքները հասարակական վայրերում` ծառայությունից դուրս:

2. Մեկուսացման և կարգապահական մեկուսարանում պահելու տույժի ի կատար ածումը հանձնարարվում է`

զինվորների, սերժանտների նկատմամբ` վաշտի (անձնախմբի) ավագին.

ենթասպաների ու սպաների նկատմամբ` զորամասի հերթապահին:

Վարչություններում (հիմնարկներում և ռազմաուսումնական հաստատություններում) զինծառայողների մեկուսացումն ի կատար է ածվում այդ տույժը տված պետի կամ վարչության (հիմնարկի, ռազմաուսումնական հաստատության) պետի նշած անձի միջոցով: Այդ դեպքում ենթասպաներին կարգապահական մեկուսարանում պահելը հանձնարարվում է հավասար կամ բարձր կոչում ունեցող ենթասպաներին, ինչպես նաև սպաներին:

3. Զինվորների, սերժանտների մեկուսացման գրությունը ստորագրվում է վաշտի (համապատասխան ստորաբաժանման) հրամանատարի կողմից, իսկ նրա բացակայության դեպքում` վաշտի (համապատասխան ստորաբաժանման) սպաներից մեկի կողմից և հաստատվում է զորամասի դրոշմակնիքով:

Մեկուսացումը կիրառող պետը պարտավոր է նշել, իսկ վաշտի հրամանատարը` մեկուսացման գրության մեջ գրանցել, թե որ խցում (մենախուց, ընդհանուր խուց) պահել մեկուսացված զինծառայողին:

Ենթասպայի մեկուսացման գրությունը ստորագրվում է զորամասի հրամանատարի կամ շտաբի պետի կողմից և հաստատվում զորամասի դրոշմակնիքով:

4. Այն անձինք, որոնց վրա դրված է մեկուսացումն ի կատար ածելը, պարտավոր են նախօրոք տեղեկանալ կարգապահական մեկուսարանում ազատ տեղերի առկայության մասին և անհրաժեշտության դեպքում ուղեկցորդներ պահանջել:

5. Կարգապահական մեկուսարան տանելուց առաջ մեկուսացումն ի կատար ածող անձինք մեկուսացված բոլոր զինծառայողներից վերցնում են զենքն ու զինամթերքը, իսկ ժամկետային ծառայության զինվորներից, սերժանտներից` ցուցակագրելուց հետո նաև դրամն ու իրերը, որոնք արգելվում է պահել մեկուսարանում:

Շքանշանները, մեդալները, շքանշանի ժապավեններով շերտաձողիկները, ինչպես նաև կրծքանշանները մեկուսացված զինծառայողներն ի պահ են հանձնում զորամասի շտաբ կամ կայազորի զինվորական պարետատուն:

Պայմանագրով զինվորական ծառայության ընդունված ենթասպաները, ինչպես նաև զինվորները, սերժանտները կարգապահական մեկուսացման ենթարկվելու դեպքում կարգապահական մեկուսարան ուղարկվելիս պետք է հագնեն ամենօրյա շարային համազգեստ, իսկ ժամկետային ծառայության զինվորները, սերժանտները` աշխատանքային համազգեստ և իրենց մոտ ունենան շինել: Բացի դրանից, յուրաքանչյուր մեկուսացված պետք է ունենա սրբիչ, թաշկինակներ, լրացուցիչ մաքուր ենթաօձիքներ և սափրվելու պարագաներ, իսկ եթե զինծառայողը մեկուսացվել է յոթ օրից ավելի ժամանակով` նաև մաքուր սպիտակեղենի փոխնորդ: Այլ իրեր, ինչպես նաև լուցկի և ծխելու պարագաներ ունենալն արգելվում է:

Կարգապահական մեկուսարան տարվելուց առաջ բոլոր մեկուսացվածներն ենթարկվում են բժշկական քննության, իսկ անհրաժեշտության դեպքում` սանիտարական մշակման (բաղնիքում լողանալը) և հագուստի ախտահանման, ինչի մասին բժիշկը նշումներ է անում մեկուսացման գրության մեջ:

6. Կարգապահական կարգով մեկուսացված զինվորները զորային կամ կայազորային մեկուսարան են տարվում պահակախմբի, իսկ սերժանտները` սերժանտների ուղեկցությամբ:

Մեկուսացված ենթասպաները և սպաները կայազորի կարգապահական մեկուսարան են գնում ինքնուրույնաբար:

7. Մեկուսացվածներին կարգապահական մեկուսարան ուղարկելու, հանձնելու, ընդունելու, այնտեղ պահելու և ազատելու կարգը շարադրված է կայազորային ու պահակային ծառայությունների կանոնադրությունում:

8. Զինծառայողին 88-րդ կետի պահանջներով նախատեսված կարգով մեկուսացնելիս ավագը պարտավոր է նրան ուղարկել կայազորի զինվորական պարետի մոտ կամ հրամայել, որ նա անձամբ ներկայանա կայազորի զինվորական պարետին: Մեկուսացվածը պարտավոր է կայազորի զինվորական պարետին զեկուցել, թե ում կողմից և ինչի համար է մեկուսացվել: Մեկուսացվող անձը պարտավոր է նույն օրը կայազորի զինվորական պարետին տեղեկացնել մեկուսացման պատճառի մասին: Կայազորի զինվորական պարետն իր հերթին պարտավոր է այդ մասին տեղեկացնել մեկուսացվածի հրամանատարին (պետին):

Մեկուսացման ժամկետը որոշում է կայազորի զինվորական պարետը կամ մեկուսացվողի հրամանատարը (պետը):

 

Դիմային կողմ

 

ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«_____»_________________ 199 թ.

 

Վաշտի (անձնախմբի) թիվը ___________________________________________________ Պաշտոնը __________________________________________________________________ Զինվորական կոչումը _______________________________________________________ Անունը, հայրանունը, ազգանունը ____________________________________________ Ո՞ւմ կողմից և երբ է մեկուսացվել _________________________________________ Մեկուսացման պատճառը ______________________________________________________ Մեկուսացման ժամկետը ______________________________________________________ Ո՞ր խցում պահել __________________________________________________________ Ե՞րբ տանել բաղնիք ________________________________________________________ Բժշկի եզրակացությունը ____________________________________________________

 

Վաշտի (անձնախմբի) հրամանատար _____________________________________________

(զինվորական կոչումը,

_____________________________________________

                                     ստորագրությունը, ազգանունը)

 

Զորամասի

 

Կ.Տ.

 

Մեկուսարանի պետի (զորամասի հերթապահի) նշումները

 

Ընդունվել է ______________________________________________________________ Ենթակա է ազատման _________________________________________________________

 

Մեկուսարանի պետ (զորամասի հերթապահ) ______________________________________

(զինվորական կոչումը,

______________________________________

                                          ստորագրությունը, ազգանունը)

 

Մեկուսացման ռեժիմի փոփոխությունները ______________________________________

__________________________________________________________________________

Ազատվել է ________________________________________________________________

 

Մեկուսարանի պետ (զորամասի հերթապահ) ______________________________________

(զինվորական կոչումը,

______________________________________

                                          ստորագրությունը, ազգանունը)

 

Դարձերես

 

Մեկուսացվածի իրերը _______________________________________________________

 

Վաշտի (անձնախմբի) հրամանատար _____________________________________________

(զինվորական կոչումը,

_____________________________________________

                                      ստորագրությունը, ազգանունը)

 

Նշված իրերը լրիվ են, բացի ________________________________________________

 

Մեկուսարանի (պահակախմբի) պետ _____________________________________________

(զինվորական կոչումը,

_____________________________________________

                                      ստորագրությունը, ազգանունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.08.1996
N 247
Որոշում