Սեղմել Esc փակելու համար:
ԱՏԼԱՆՏԱՅԻ 26-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՏԼԱՆՏԱՅԻ 26-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 1996 թ. թիվ 495

 

ԱՏԼԱՆՏԱՅԻ 26-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Խրախուսման նպատակով հատկացնել`

ա) օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանին` 10 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, և նրա մարզիչ Ռոբերտ Ասրյանին` 2 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

բ) արծաթե մեդալակիր, ազատ ոճի ըմբիշ Արմեն Մկրտչյանին` 5 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, և նրա մարզիչ Հրանտ Ենոքյանին` 1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

գ) հինգերորդ տեղ գրաված եռացատկորդ Արմեն Մարտիրոսյանին և ազատ ոճի ըմբիշ Արայիկ Գևորգյանին` համապատասխանաբար 1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ նրանց մարզիչներ Հովհաննես Ստեփանյանին և Ռազմիկ Գոլեցյանին` արժեքավոր նվերներ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` խրախուսման համար անհրաժեշտ միջոցների հատկացումը կատարել 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.08.1996
N 495
Որոշում