Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՆԱԽԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«21» օգոստոսի 1996 թ.

---- ----------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 օգոստոսի 1996 թվականի թիվ 260

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ, ԵՐԵՎԱՆԻ ՀԻԴՐՈՄԵԼԻՈՐԱՏԻՎ, ՆՈՐ ԳԵՂԻԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԱՎԱՌԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ, և թույլատրել նրան ստեղծել`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի քոլեջ` 1996/97 ուսումնական տարում վճարովի հիմունքներով.

բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության Երևանի հիդրոմելիորատիվ քոլեջ.

գ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջ.

դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջ.

ե) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության Գավառի գյուղատնտեսական քոլեջ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 21-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.08.1996
N 260
Որոշում