Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎԱԾ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԸ, ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«19» օգոստոսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 օգոստոսի 1996 թ. թիվ 254

 

ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԸ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության բանկերին վարձակալության տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և այլ գույքի գնահատման ու վաճառքի մասին» թիվ 14 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

i

1. Հայներարտբանկին վաճառել վերջինիս վարձակալության տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները և այլ գույքը:

2. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`

ա/ գնահատման համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում գնահատել Հայներարտբանկին վարձակալության տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները և այլ գույքը.

բ/ պետական գույքի գնահատումից հետո 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայներարտբանկի հետ կնքել պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և այլ գույքի առուծախի պայմանագիր:

3. Առաջարկել Հայներարտբանկին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել բանկին վարձակալության տրված շենքերի, շինությունների` պետական իրավասու մարմնի կողմից տրված հատակագծերը, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող այլ գույքի գնահատման համար անհրաժեշտ տվյալներ:

4. Սահմանել, որ

ա/ Հայներարտբանկը պայմանագրի ստորագրման պահից հաշված երկու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և այլ գույքի ամբողջ արժեքը փոխանցել Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե` հաշվի առնելով գույքի գների փոփոխման ինդեքսը` յուրաքանչյուր տարում մուծելով պետական գույքի գնահատված արժեքի 50 տոկոսը, ընդ որում, բանկն առաջին վճարումը պարտավոր է կատարել պայմանագրի կնքման օրվանից հետո մինչև հաջորդ ամսվա վերջին օրը, իսկ երկրորդ վճարումը` պայմանագրի կնքման օրվանից հետո մինչև 13-րդ ամսվա վերջին օրը.

բ/ Հայներարտբանկը կարող է գնահատված արժեքի վճարումը կատարել միանվագ կարգով` առաջին վճարման ժամկետներում: Այս դեպքում նա Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե է փոխանցում վճարման ենթակա գումարի 85 տոկոսը.

գ/ վճարումների սահմանված ժամկետների խախտման դեպքում Հայներարտբանկը չվճարված յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ` չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 19-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.08.1996
N 254
Որոշում