Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՐԴՇԻՆԲԱԺՆԵՏԵՐԲԱՆԿԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՅԱՐԴՇԻՆԲԱԺՆԵՏԵՐԲԱՆԿԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Շ ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«19» օգոստոսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 օգոստոսի 1996 թ. թիվ 256

 

i

ՀԱՅԱՐԴՇԻՆԲԱԺՆԵՏԵՐԲԱՆԿԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԸ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության բանկերին վարձակալության տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և այլ գույքի գնահատման ու վաճառքի մասին» թիվ 14 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

i

1. Հայարդշինբաժնետերբանկին վաճառել վերջինիս վարձակալության տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները և այլ գույքը:

2. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`

ա/ գնահատման համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում գնահատել Հայարդշինբաժնետերբանկին վարձակալության տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները և այլ գույքը.

բ/ պետական գույքի գնահատումից հետո 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայարդշինբաժնետերբանկի հետ կնքել պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և այլ գույքի առուծախի պայմանագիր:

3. Առաջարկել Հայարդշինբաժնետերբանկին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել բանկին վարձակալության տրված շենքերի, շինությունների` պետական իրավասու մարմնի կողմից տրված հատակագծերը, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող այլ գույքի գնահատման համար անհրաժեշտ տվյալներ:

4. Սահմանել, որ`

ա/ Հայարդշինբաժնետերբանկը պայմանագրի ստորագրման պահից հաշված երեք տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և այլ գույքի ամբողջ արժեքը փոխանցել Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե` հաշվի առնելով գույքի գների փոփոխման ինդեքսը` առաջին տարում մուծելով պետական գույքի գնահատված արժեքի 40 տոկոսը, երկրորդ և երրորդ տարիներին` համապատասխանաբար 30 տոկոսը, ընդ որում, բանկն առաջին վճարումը պարտավոր է կատարել պայմանագրի կնքման օրվանից հետո մինչև հաջորդ ամսվա վերջին օրը, երկրորդ վճարումը պայմանագրի կնքման օրվանից հետո մինչև 13-րդ ամսվա վերջին օրը, երրորդ վճարումը` պայմանագրի կնքման օրվանից հետո մինչև 25-րդ ամսվա վերջին օրը.

բ/ Հայարդշինբաժնետերբանկը կարող է սահմանված ժամկետից շուտ փոխանցել վճարումների գումարն ամբողջությամբ: Վճարումների առաջին ժամկետում ամբողջ գումարի փոխանցման դեպքում նա Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե է փոխանցում նշված պետական գույքի արժեքի տվյալ տարվա համար նախատեսված 40 տոկոսը /առաջին տարվա պարտադիր վճարը/ և մնացած վճարի /երկրորդ և երրորդ տարիների/ 75 տոկոսը: Եթե բանկը վճարման երկրորդ ժամկետում վճարում է գնահատված արժեքի մնացած ամբողջ գումարը, ապա նա Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե է փոխանցում նշված պետական գույքի գնահատված արժեքի 30 տոկոսը /երկրորդ տարվա պարտադիր վճարը/ և մնացած վճարի /երրորդ տարվա վճարի/ 75 տոկոսը.

գ/ վճարումների սահմանված ժամկետների խախտման դեպքում Հայարդշինբաժնետերբանկը չվճարված յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 10-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.08.1996
N 256
Որոշում