Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ, ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«19» ՕԳՈՍՏՈՍԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 օգոստոսի 1996 թ. թիվ 257

 

i

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ, ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.9-րդ կետի և «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.9-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել հանրապետական գործադիր մարմինների մարզպետարանների համապատասխան բաժիններում ստուգումների անցկացման կարգը /կցվում /:

i

2. Հանրապետական գործադիր մարմինների կողմից տեսչական ստուգումները մարզային ենթակայության կազմակերպություններում և ձեռնարկություններում անցկացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի օգոստոսի 1-ի հրամանագրով հաստատված ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման կանոնակարգին համապատասխան:

3. Սույն որոշման մեջ օգտագործվող «մարզպետ» և «մարզպետարան» հասկացությունների տակ համապատասխանաբար հասկացվում են նաև «Երևանի քաղաքապետ» ու «Երևանի քաղաքապետարան» հասկացությունները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 19-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 257 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ  Ա  Ր  Գ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում է հանրապետական գործադիր մարմինների կողմից մարզպետարանների համապատասխան բաժիններում /այսուհետև` ստուգվող համապատասխան բաժին/ տեսչական ստուգումների կազմակերպման և անցկացման, ստուգվող համապատասխան բաժնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից բխող հանրապետական գործադիր մարմնի ընդունած ցուցումների ու գիտամեթոդական հրահանգների պահանջների կատարումը վերահսկելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում է տեսչական ստուգումների արդյունքների գանգատարկման կարգը:

2. Հանրապետական գործադիր մարմինների կողմից ստուգվող համապատասխան բաժիններում տեսչական ստուգումներն անցկացվում են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տված հրամանի համաձայն, որի մեջ նշվում են տեսչական ստուգման նպատակը, ժամկետը, տեսչական ստուգումն անմիջականորեն իրականացնող պաշտոնատար անձը /անձինք/, տեսչական ստուգման իրավական հիմքերը:

3. Տեսչական ստուգումն սկսելուց հինգ օր առաջ հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը համապատասխան մարզպետին տեղեկացնում է տեսչական ստուգում անցկացնելու հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի հրամանի առկայության մասին:

4. Մարզպետը պարտավոր է անհրաժեշտ պայմաններ ստեղծել պետական ստուգումներ իրականացնող պաշտոնատար անձի /անձանց/ կողմից իր պարտականությունների պատշաճ կատարման համար:

5. Տեսչական ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան երեք օր: Անհրաժեշտության դեպքում տեսչական ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի /անձանց/ գրավոր հիմնավորմամբ այն կարող է երկարացնել միայն տեսչական ստուգում անցկացնող համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը` այդ մասին տեղեկացնելով մարզպետին:

6. Տեսչական ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը /անձինք/ իրավունք չունի /չունեն/ դուրս գալու տեսչական ստուգումն անցկացնելու մասին հրամանի մեջ նշված նպատակի շրջանակներից:

Տեսչական ստուգման ընթացքում նոր հանգամանքներ առաջանալու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, տեսչական ստուգում իրականացնող պաշտոնատար անձի /անձանց/ գրավոր հիմնավորմամբ, տեսչական ստուգման նպատակները և շրջանակները կարող են փոփոխվել տեսչական ստուգում անցկացնող համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի կողմից:

7. Տեսչական ստուգման արդյունքներով կազմվում է տեղեկանք, որում արձանագրվում են այն կազմելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվն ու վայրը, տեսչական ստուգումն իրականացնող համապատասխան հանրապետական գործադիր մարմնի և ստուգվող համապատասխան բաժնի անվանումները, տեսչական ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կազմը, տեսչական ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները, ստուգվող համապատասխան բաժնի ներկայացուցիչների բացատրությունները /հատուկ կարծիքը/, տեղեկանքի օրինակների թիվը, տեղեկանքի համարը: Կազմված տեղեկանքն ստորագրում են ստուգվող համապատասխան բաժնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը և տեսչական ստուգում իրականացնող պաշտոնատար անձը /անձինք/:

Տեղեկանքն ստորագրելուց հրաժարվելու դեպքում այդ մասին տեղեկանքում կատարվում է համապատասխան գրառում:

Տեղեկանքի պատճենի մեկ օրինակը հանձնվում է մարզպետին:

8. Տեսչական ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը /անձինք/ իրավունք ունի /ունեն/`

ա) պահանջելու փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ և այլ տեղեկություններ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող տեսչական ստուգման նպատակներին.

բ) պահանջելու սահմանված ժամկետում վերացնել բացահայտված թերություններն ու խախտումները.

գ) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

9. Տեսչական ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը /անձինք/ պարտավոր է /են/`

ա) պահպանել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը.

բ) պահպանել ստուգվող համապատասխան բաժնի աշխատողների օրենքով սահմանված իրավունքներն ու օրինական շահերը.

գ) չխոչընդոտել ստուգվող համապատասխան բաժնի բնականոն աշխատանքը:

Տեսչական ստուգումների ընթացքում արգելվում է միջամտել ստուգվող համապատասխան բաժնի ընթացիկ գործունեությունը:

10. Ստուգվող համապատասխան բաժնի պաշտոնատար անձինք իրավունք ունեն`

ա) տեսչական ստուգումների տեղեկանքի հետ.

բ) ներկայացնելու բացատրություններ, մարզպետին գանգատարկելու տեսչական ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի /անձանց/ գործողությունները.

գ) կատարելու միայն տեսչական ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի /անձանց/ իրավասությունից /իրավասություններից/, ինչպես նաև տեսչական ստուգման նպատակներից բխող պահանջները:

11. Ստուգվող համապատասխան բաժնի պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) չխոչընդոտել տեսչական ստուգումների ընթացքը.

բ) ներկայացնել պահանջվող փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ և այլ տեղեկություններ:

i

12. Տեսչական ստուգումների արդյունքների հիման վրա համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը 10-օրյա ժամկետում կարող է մարզպետին ներկայացնել գրավոր փաստարկված առաջարկություն ստուգվող համապատասխան բաժնի ղեկավարի զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ: Առաջարկության մասին հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Մարզպետը հնգօրյա ժամկետում քննության է առնում հանրապետական գործադիր մարմնի առաջարկությունը և ձեռնարկում համապատասխան միջոցներ:

Մարզպետի ձեռնարկած միջոցներն անբավարար համարելու դեպքում հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետին` հարցի վերջնական լուծման համար:

13. Տեսչական ստուգում իրականացնող պաշտոնատար անձի /անձանց/ անօրինական գործողությունների մասին մարզպետը կարող է գանգատարկել տեսչական ստուգում անցկացնող համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարին:

Գանգատները քննության են առնվում և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան գանգատն ստացվելու օրվանից հնգօրյա ժամկետում: Նշված ժամկետում գանգատի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում գանգատում բերված պատճառաբանությունները համարվում են ընդունված:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.08.1996
N 257
Որոշում