Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՐԱ ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«28» օգոստոսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 1996 թ. թիվ 274

 

ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգում իրականացվող կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների ընդլայնման մասին» թիվ 56 որոշմամբ նախատեսված Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգի հիմնարկների և կազմակերպությունների պետական ձեռնարկությունների վերակառուցման գործընթացն ավարտելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

i

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին հանդես գալ իբրև համապատասխան մարզային և Երևանի քաղաքային ենթակայության առողջապահության համակարգի պետական ձեռնարկությունների հիմնադիր:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առողջապահության պետական համակարգի հիմնարկների և կազմակերպությունների` պետական ձեռնարկությունների վերակառուցման գործընթացն իրականացնել, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ, և այն ավարտել մինչև 1996 թվականի սեպտեմբերի 20-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 28-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.1996
N 274
Որոշում