Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՅԼ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

10 մայիսի 1994թ.

թ.01370/3-4

 

Բոլոր շրջանային (քաղաքային) հարկային պետական տեսչություններին

 

«Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարող իրավաբանական ու ֆիզիկական անձանց, այլ վճարողներին սահմանված հարկերից, տուրքերից ու պետական արտաբյուջետային ֆոնդերի համար նախատեսված հատկացումներից, ինչպես նաև հարկային օրենսդրությունը խախտելու համար սահմանված տույժերից, տուգանքներից և այլ պատասխանատվությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ հայտնվում է.

1.1994թ. ապրիլի 29-ից հաշվային և կամերալ ստուգումների ընթացքում մինչև 1992 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջանի համար հայտնաբերված գումարների, սահմանված հարկերի, արտաբյուջետային ֆոնդերի հատկացումների գանձում և դրանց հետ կապված պատժամիջոցների կիրառում չի կատարվում:

2.1994թ. ապրիլի 29-ից հաշվային ստուգումների ընթացքում մինչև 1992 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջաններին վերաբերող հարկման օբյեկտների ճշտում կատարվում է միայն հաշվեկշռի հոդվածների և ենթահաշիվների 1992թ. տարեսկզբի մնացորդների ուղղման անհրաժեշտության դեպքում:

3.1994թ. ապրիլի 29-ի դրությամբ վճարողների անձնական քարտերում հաշվարկված և դեռևս չվճարված մինչև 1992 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջանի համար սահմանված հարկերի, արտաբյուջետային ֆոնդերի հատկացումների և դրանց գծով կիրառված տույժերի և տուգանքների գումարները (ապառքները), ենթակա են պակասեցման, իսկ քարտերը` փակման և արխիվացման:

4.1994թ. ապրիլի 29-ից մինչև սույն ցուցումի ստացումը կատարված հաշվային ստուգումների արդյունքներով արձանագրված կամ գանձման ներկայացված գումարները այն մասով, որը վերաբերվում է մինչև 1992 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջանի համար սահմանված հարկերին, արտաբյուջետային ֆոնդերի հատկացումներին, դրանց գծով կիրառված տույժերին և տուգանքներին ենթակա են նվազեցման (պակասեցման), իսկ գանձված լինելու դեպքում ետ են վերադարձվում կամ հաշվանցվում առաջիկա վճարումների հաշվին:

5.1994թ. ապրիլի 29-ի դրությամբ պետական բյուջե գանձված մինչև 1992 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջանի համար սահմանված հարկերը, արտաբյուջետային ֆոնդերի հատկացումները, դրանց գծով կիրառված տույժերը և տուգանքները ետ վերադարձման կամ պակասեցման ենթակա չեն:

6.Սույն ցուցումի պահանջներից ելնելով կատարվող աշխատանքները շրջանային (քաղաքային) հարկային տեսչությունները ավարտում են մինչև ս/թ հունիսի 1-ը, իսկ աշխատանքների արդյունքների վերաբերյալ ներկայացնում են տեղեկանք հետևյալ ձևով.

 

Տեղեկանք Հարկային համաներման արդյունքների վերաբերյալ հազ.դրամ

--------------------------------------------------------------------------

Հարկատեսակ,        Վճարողների քանակ    Ընդհանուր գումար

պարտադիր վճար,                                (պակասեցված)

հատկացում

--------------------------------------------------------------------------

 

 

pin
Հարկային տեսչություն
10.05.1994
N 01370/3
Պարզաբանում