Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԿՈՆՏԵՔՍՏՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԿՈՆՏԵՔՍՏՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ Ը

 

i

ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԿՈՆՏԵՔՍՏՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

16 ապրիլի 1996 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` սահմանադրական դատարան դիմում ներկայացրած Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Է. Զուլոյանի,

i

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց 1991 թվականի փետրվարի 25-ին Ֆինլանդիայի Էսպո քաղաքում ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրված «Միջսահմանային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` 1991 թվականի փետրվարի 25-ին Ֆինլանդիայի Էսպո քաղաքում ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրված Միջսահմանային կոնտեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու վերաբերյալ:

Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Զուլոյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պ ա ր զ ե ց.

Միջսահմանային կոնտեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիան միացման համար բաց է 1991 թվականի սեպտեմբերի 3-ից:

Կոնվենցիայում որոշված են միջսահմանային ներգործության հետ կապված ընթացակարգային հարցերի լուծման բնագավառում պայմանադիր կողմերի իրավունքները և պարտականությունները: Կողմերը պարտավորվել են շրջակա միջավայրի վրա ներգործելուց առաջ հասարակայնության մասնակցությամբ նախապես գնահատել դրա հետևանքները (2, 3 և 4 հոդվածներ), խորհրդակցել, տեղեկացնել միմյանց պլանավորված ներգործության վերաբերյալ: Ընդ որում, կոնվենցիայի 2 հոդվածի 8 կետի համաձայն երաշխավորվում է պահպանել տնտեսավարող սուբյեկտների արտադրական և առևտրային գաղտնիքը, ինչպես նաև Կողմերի ազգային անվտանգության շահերը:

Կոնվենցիայի 9 հոդվածի համաձայն պայմանադիր կողմերը պայմանավորվել են նաև իրականացնել համատեղ հետազոտություններ շրջակա միջավայրի ներգործության գնահատման առավել կատարյալ մեթոդների մշակման և կիրառման ուղղությամբ:

Կոնվենցիայի պայմանների կատարման տեխնիկական և կազմակերպական հարցերը մանրամասնված են կից հավելումներում:

Որոշարկված են կոնվենցիային միանալու և դրանից դուրս գալու պայմանները (17 և 19 հոդվածներ):

i

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ո ր ո շ ե ց.

i

1. 1991 թվականի փետրվարի 25-ին Ֆինլանդիայի Էսպո քաղաքում ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրված Միջսահմանային կոնտեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 ապրիլի 1996 թ.

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.04.1996
N ՍԴՈ-7
Որոշում