040.2059.271202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 դեկտեմբերի 2002 թվականի N 2059-Ն
2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ` ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԳԾՈՎ ԱՌԿԱ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2002 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ էլեկտրաէներգիայի գծով պետական հիմնարկների պարտքերի մարման նպատակով «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «07. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված միջոցներից «Հայգազարդ փակ բաժնետիրական ընկերությանը հատկացնել 794108,2 հազար դրամ գումար:
2. Հայաստանի Հանրապետության նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին, մարզպետներին`
ա) «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերություն ներկայացնել այն պետական հիմնարկների ցանկը, որոնք 2002 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ էլեկտրաէներգիայի գծով ունեցել են պարտքեր.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվություններում 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ էլեկտրաէներգիայի գծով առկա պարտքերը ներկայացնել զրոյական` վերջինիս մասին նշելով բացատրագրում.
գ) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` 2002 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին իրենց ու իրենց ենթակայության հիմնարկների կողմից էլեկտրաէներգիայի գծով պարտքերի առաջացումը բացառելու համար:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվություններում 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ էլեկտրաէներգիայի գծով առկա պարտքերը ոչ զրոյական ներկայացված լինելու դեպքում ստուգել դրանց արժանահավատությունը, իսկ պարտքեր լինելու դեպքում հարցը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
4. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «07. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումներից`
ա) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին հատկացնել 56886,9 հազար դրամ` ապարատի պահպանման` կապի ծառայությունների վճարման գծով առաջացած պարտքերը մարելու համար.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 37823,3 հազար դրամ` ապարատի պահպանման` կապի ծառայությունների վճարման գծով առաջացած պարտքերը մարելու համար.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը հատկացնել 2161,0 հազար դրամ` ապարատի պահպանման` կապի ծառայությունների վճարման գծով առաջացած պարտքերը մարելու համար.
դ) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը հատկացնել 52111,0 հազար դրամ` ապարատի պահպանման` կապի ծառայությունների վճարման գծով առաջացած պարտքերը մարելու համար.
ե) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը հատկացնել 24433,9 հազար դրամ` ապարատի պահպանման` կապի ծառայությունների վճարման գծով առաջացած պարտքերը մարելու համար.
զ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 12697,1 հազար դրամ` ապարատի պահպանման` կապի ծառայությունների վճարման գծով առաջացած պարտքերը մարելու համար.
է) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային հատկացնել 113212,1 հազար դրամ` թեմատիկ ֆինանսավորման և դրա հետ կապված ծախսերի գծով առաջացած պարտքերը մարելու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ