Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱ ...

 

 

040.2071.281202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 նոյեմբերի 2002 թվականի N 2071-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ կետերով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 1-ին և 10-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

գ) պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվությունը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 06.03.18 թիվ 220-Ն որոշում)

2. Սույն որոշմամբ հաստատված կարգով` լիցենզավորող մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

(2-րդ կետը լրաց. 27.03.03 թիվ 328-Ն, 12.12.13 թիվ 1409-Ն, 06.03.18 թիվ 220-Ն որոշումներ)

(որոշումը փոփ. 12.12.13 թիվ 1409-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 28-ի N 2071-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն (այսուհետ` լիցենզավորող մարմին) դիմած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմաններն ու պահանջները:

(1-ին կետը լրաց. 27.03.03 թիվ 328-Ն, 06.03.18 թիվ 220-Ն որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

(2-րդ կետը փոփ. 27.03.03 թիվ 328-Ն որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 27.03.03 թիվ 328-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 23.10.13 թիվ 1150-Ն որոշում)

5. Լիցենզիա տալու համար օրենքով սահմանված կարգով ստուգվում է պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության մեջ ընդգրկված աշխատողների մասնագիտական որակավորումը:

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 23.10.13 թիվ 1150-Ն որոշում)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 27.03.03 թիվ 328-Ն որոշում)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 27.03.03 թիվ 328-Ն որոշում)

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 27.03.03 թիվ 328-Ն որոշում)

10. Պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրությամբ զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 23.10.13 թիվ 1150-Ն որոշում)

11.1. Լիցենզիայի հայտի մերժումը, լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը, ինչպես նաև լիցենզավորման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(11.1-ին կետը լրաց. 23.10.13 թիվ 1150-Ն որոշում)

 

II. ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

12. Լիցենզիա ստանալու համար հայտատուն պետք է ունենա`

ա) բնապահպանական, սանիտարական նորմերին ու կանոններին, անվտանգության տեխնիկային, հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին և պայմաններին համապատասխան կահավորված պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների պահման` իր տրամադրության տակ գտնվող պահեստներ,

բ) պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության կազմակերպման արտադրամաս,

գ) արտադրության աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներ:

13. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտ (N 1 ձևը կցվում է)` նշելով`

իրավաբանական անձը`

իրավաբանական անձի անվանումը,

գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.

պետական գրանցման համարը.

անհատ ձեռնարկատերերը`

անունը, ազգանունը,

բնակության ու գործունեության իրականացման վայրերը.

պետական հաշվառման համարը.

բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 06.02.14 թիվ 92-Ն որոշում)

գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 06.02.14 թիվ 92-Ն որոշում)

դ) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների պահեստների մասին (N 2 ձևը կցվում է).

ե) տեղեկություններ պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասին (N 3 ձևը կցվում է).

զ) նախատեսվող արտադրության մեջ ընդգրկվող ֆիզիկական անձի կողմից մասնագիտական որակավորման ստուգումն անցնելու վերաբերյալ փաստաթղթի պատճենը.

է) կազմակերպություններում ընդգրկվելիք աշխատողների բժշկական զննությունների արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշման.

ը) պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության նախագծերն ու տեխնոլոգիական կարգը սահմանող փաստաթղթերը.

թ) պետական կառավարման իրավասու մարմինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից արտադրամասը շահագործման ընդունվելու մասին արձանագրությունը.

ժ) լիցենզիա ստանալու մասին հայտին կից փաստաթղթերի փորձաքննության մասին դրական եզրակացությունը:

ժա) (ժա ենթակետն ուժը կորցրել է 05.05.16 թիվ 472-Ն որոշում)

(13-րդ կետը փոփ. 27.03.03 թիվ 328-Ն, 28.09.06 թիվ 1375-Ն, 31.01.13 թիվ 71-Ն, 23.10.13 թիվ 1150-Ն, 06.02.14 թիվ 92-Ն, 05.05.16 թիվ 472-Ն, 06.03.18 թիվ 220-Ն որոշումներ)

13.1. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով: Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում:

(13.1-րդ կետը լրաց. 27.03.03 թիվ 328-Ն, 06.02.14 թիվ 92-Ն, 06.03.18 թիվ 220-Ն որոշումներ)

13.2. Լիցենզավորող մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիցենզիա տալու, լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, որակավորման հանձնաժողովներ ստեղծելու, դրանց կազմավորման կարգերն ու կանոնադրությունները հաստատելու գործառույթներ:

(13.2-րդ կետը փոփ. 27.03.03 թիվ 328-Ն, 06.03.18 թիվ 220-Ն որոշումներ)

 

III. ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

(III բաժինն ուժը կորցրել է 23.10.13 թիվ 1150-Ն որոշում)

 

14-17. (14-17 կետերն ուժը կորցրել են 23.10.13 թիվ 1150-Ն որոշում)

18. (18-րդ կետն ուժը կորցրել է 27.03.03 թիվ 328-Ն որոշում)

 

IV. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

19. Պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն յուրաքանչյուր տարվա համար մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը` առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:

(IV բաժինն ու 19-րդ կետը լրաց. 06.03.18 թիվ 220-Ն որոշում)

 

Ձև N 1

 

_____________________________________

                             (հայտատուի անվանումը, (անունը, ազգանունը)

                             _____________________________________

                             (գտնվելու վայրը, հասցեն)

                             _____________________________________

                             (հեռախոսահամարը)

                             ______________________________

                             (պետական գրանցման համարը կամ

                             ______________________________

                             պետական հաշվառման համարը)

 

ՀԱՅՏ

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տալ լիցենզիա ____________________________________________

(գործունեության տեսակի անվանումը)

_______________________________________________________________________

 

Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:

 

Կից ներկայացվում են` 1. ______________________________________________________________________ 2. ______________________________________________________________________ 3. ______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

    Հայտատու      ________________ ___________________________

                  (ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

(1-ին ձևը փոփ. 27.03.03 թիվ 328-Ն, 31.01.13 թիվ 71-Ն, 05.05.16 թիվ 472-Ն որոշումներ)

 

Ձև N 2

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

.________________________________________________________________.

|NN | Պահեստի     | Պահեստի     | Պահեստի     | Պահեստի| Ծանոթա- |

|ը/կ|անվանումը    |տարողությունը|շահագործման  |գտնվելու|գրություն|

|   |և  տեսակը    |             |թույլտվության|վայրը   |         |

|   |             |             |ժամկետը      |        |         |

|___|_____________|_____________|_____________|________|_________|

|1  |   2         |   3         |   4         |   5    |    6    |

|___|_____________|_____________|_____________|________|_________|

|   |             |             |             |        |         |

|   |             |             |             |        |         |

|   |             |             |             |        |         |

|   |             |             |             |        |         |

|   |             |             |             |        |         |

|   |             |             |             |        |         |

.________________________________________________________________.

 

    Հայտատու      ________________ ___________________________

                  (ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

(2-րդ ձևը փոփ. 05.05.16 թիվ 472-Ն որոշում)

 

Ձև N 3

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

.__________________________________________________________________.

|NN |Անունը,      |Զբաղեցրած|Կրթությունը,    |Տվյալ      |Ծանոթա-  |

|ը/կ|ազգանունը    |պաշտոնը  |մասնագիտությունը|բնագավառում|գրություն|

|   |             |         |                |աշխատանքի  |         |

|   |             |         |                |ստաժը      |         |

|___|_____________|_________|________________|___________|_________|

|1  |    2        |    3    |        4       |     5     |   6     |

|___|_____________|_________|________________|___________|_________|

|___|_____________|_________|________________|___________|_________|

|___|_____________|_________|________________|___________|_________|

|___|_____________|_________|________________|___________|_________|

|___|_____________|_________|________________|___________|_________|

|___|_____________|_________|________________|___________|_________|

.__________________________________________________________________.

 

    Հայտատու      ________________ ___________________________

                  (ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

(3-րդ ձևը փոփ. 05.05.16 թիվ 472-Ն որոշում)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 28-ի N 2071-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍԵՐԻԱ Ա  N 000

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

 

Իրավաբանական անձի անվանումը կամ

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _________________________________

_______________________________________________________________________

 

Գտնվելու կամ բնակության վայրը _________________________________________

_______________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը ______________________________________

_______________________________________________________________________

 

Գործողության ժամկետը` անժամկետ

 

Նախարար ___________________ _________________________________

             (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)

 

Տրված է _____ _____________ 20 թ.

 

Կ.Տ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 27.03.03 թիվ 328-Ն, 05.05.16 թիվ 472-Ն, 06.03.18 թիվ 220-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2002 թվականի նոյեմբերի 28-ի

N 2071-Ն որոշման

 

Ձև

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

._________________________________________________________________________.

|Տեղեկություններ լիցենզիա ստացած|Փաստաթղթի հերթական համարը ___________    |

|իրավաբանական անձանց և  անհատ   |________________________________________ |

|ձեռնարկատերերի մասին           |(լրացվում է լիցենզավորող մարմնի կողմից)  |

|_______________________________|_________________________________________|

|Իրավաբանական անձի անվանումը կամ|                                         |

|անհատ ձեռնարկատիրոջ անունը,    |_________________________________________|

|ազգանունը                      |                                         |

|_______________________________|_________________________________________|

|Պետական գրանցման (հաշվառման)   |   |   |   |   |   |   |   |   |   |  |  |

|համարը                         |   |   |   |   |   |   |   |   |   |  |  |

|_______________________________|_______________|_______________|_________|

|Հաշվետվությունը ներկայացնելու  |    |    |     |    |    |     |    |    |

|ամսաթիվը                       |    |    |     |    |    |     |    |    |

|_______________________________|_________________________|_______________|

|1. Տեղեկություններ պայթուցիկ   |Հաշվետու տարում          |Ծանոթագրություն|

|նյութերի և  պայթեցման          |01.01.201... թ.-         |               |

|սարքավորումների արտադրամասի,   |31.12.201....թ.          |               |

|պահեստների, արտադրությունում   |                         |               |

|ընդգրկված մասնագետների մասին   |                         |               |

|_______________________________|_________________________|_______________|

|ա) արտադրամաս` պայթուցիկ       |                         |               |

|նյութերը, պայթեցման            |                         |               |

|սարքավորումներն արտադրելու     |                         |               |

|համար                          |                         |               |

|_______________________________|_________________________|_______________|

|բ) պահեստներ` պայթուցիկ        |                         |               |

|նյութերը, պայթեցման            |                         |               |

|սարքավորումները պահելու համար  |                         |               |

|_______________________________|_________________________|_______________|

|գ) տեղեկություններ պայթուցիկ   |                         |               |

|նյութերի, պայթեցման            |                         |               |

|սարքավորումների                |                         |               |

|արտադրությունում ընդգրկված     |                         |               |

|մասնագետների մասին             |                         |               |

._________________________________________________________________________.

 

    Տնօրեն _________________     ___________________________

           (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 

(3-րդ հավելվածը լրաց. 06.03.18 թիվ 220-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.11.2002
N 2071-Ն
Որոշում