Սեղմել Esc փակելու համար:
ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԱԾ, ԲԱՅՑ ՀՀ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԱԾ, ԲԱՅՑ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՀ ԲԱՐՁ ...

23.04.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.08.2020  -ից մինչեւ   23.04.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 22.04.2022 թիվ 534-Ն որոշում)

i

040.2140.130103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2140-Ն

 

i

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԱԾ, ԲԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԴԵՌ ՉՍՏԱՑԱԾ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՆ ԱՎԱՐՏԱԾ ՈՒ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ատենախոսությունը պաշտպանած, բայց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատումը դեռ չստացած և ասպիրանտուրան ավարտած ու ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել ասպիրանտուրայի ավարտական կուրսի զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների ատենախոսության պաշտպանության օրվա նշանակումը մինչև ասպիրանտուրան ավարտելը, իսկ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ատենախոսության հաստատումը` պաշտպանելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 26-ի N 2140-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԱԾ, ԲԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԴԵՌ ՉՍՏԱՑԱԾ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՆ ԱՎԱՐՏԱԾ ՈՒ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար ներկայացված ատենախոսությունը (այսուհետ` ատենախոսություն) պաշտպանած, բայց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատումը դեռ չստացած կամ ասպիրանտուրան ավարտած ու համապատասխան ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կարգը:

2. Ատենախոսությունը պաշտպանած, բայց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատումը դեռ չստացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում ատենախոսության պաշտպանության օրվանից երկու ամիս հետո:

3. Ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված անձինք պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում հայտարարված զորակոչի ընթացքում:

i

4. Սույն կարգի համաձայն համապատասխան կրթական ծրագրով քաղաքացուն տրված տարկետման ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` համաճարակով կամ այլ արտակարգ իրավիճակով (տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքեր) պայմանավորված քաղաքացու ուսումնառության ավարտի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա:

(4-րդ կետը լրաց. 27.08.2020 թիվ 1394-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2002
N 2140-Ն
Որոշում