Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 օգոստոսի 1996 թվականի թիվ 467

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

1. 1996 թվականի նոյեմբերի 10-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 66035 հազ. դրամ, 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային (Երևանի քաղաքային) ընտրական հանձնաժողովների ծախսերի ֆինանսավորումը կատարել համաձայն թիվ 1 և 2 հավելվածների:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերն իրականացնել պատգամավորների քաղաքային և գյուղական խորհուրդների տեղական բյուջեների միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` պատգամավորների քաղաքային և գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահների հետ համատեղ ապահովել համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը, համաձայն թիվ 3 և 4 հավելվածների:

 

Հավելված թիվ 1

ՀՀ վարչապետի 1996 թ.

օգոստոսի 15-ի թիվ 467

որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված

տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների

նախապատրաստման և անցկացման հետ

 

--------------------------------------------------------------------------

թ.թ.                Ծախսերի անվանումը                      Գումարը

ը/կ.                                                       (դրամ)

--------------------------------------------------------------------------

 1                         2                                  3

--------------------------------------------------------------------------

 1.  Աշխատանքի վարձատրման ֆոնդը-ընդամենը                   440000

        այդ թվում`

ա) կենտրոնական ընտրական հանձնաժողովի

ժամանակավոր հիմունքներով աշխատողներին

        վճարումներ (10 մարդ x 8000 դրամ x 3 ամիս)          240000

բ) պայմանագրային հիմունքներով աշխատանքի

հրավիրված մասնագետներին և խորհրդատուներին

        վճարումներ                                         200000

 2.  Աշխատավարձի վրաեկ                                     162800

 3.  Հրատարակչական-խմբագրական գործունեության ծախսեր      19497200

        այդ թվում`

ա) ընտրողների ցուցակների լրացման համար

        ձևաթղթերի  (բլանկների) տպագրում                    615000

     բ) քվեաթերթիկների տպագրում                           7000000

     գ) դրոշմների պատրաստում                              2627200

     դ) կտրոնների տպագրում                                1510000

     ե) հիշեցման թերթիկների տպագրում                       215000

     զ) զանազան ձևաթղթերի  տպագրում                       3010000

     է) պլակատների տպագրում                               1510000

ը) «Տեղական ինքնակառավարման մարմինների

        ընտրությունների մասին» ՀՀ օրենքի տպագրում        3010000

4.  Տպագրության համար անհրաժեշտ թղթի ձեռքբերման

     ծախսեր                                              24000000

5.  Տրանսպորտային ծախսեր (այդ թվում` տպագրական

     թղթի և  պատրաստի ձևաթղթերի  տեղափոխման)             10000000

6.  Քարոզչական աշխատանքների կազմակերպման ծախսեր

     (մամուլ, հեռուստառադիոհաղորդումներ, կլոր սեղան)      5000000

7.  Քաղաքային, միջքաղաքային, կառավարական հեռախոսակապի

     ծախսեր                                                600000

 8.  Փոստ-հեռագրական ծախսեր                                600000

 9.  Գործուղման ծախսեր                                    1000000

10.  Կազմտեխնիկայի, գրասենյակային գույքի ձեռքբերման

     ծախսեր                                                600000

11.  Համակարգիչների շահագործման ծախսեր                    1000000

----------------------------------------------------------------------

     Ընդամենը                                            62900000

 

Հավելված թիվ 2

ՀՀ վարչապետի 1996 թ.

օգոստոսի 15-ի թիվ 467

որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

մարզային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված

տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների

նախապատրաստման և անցկացման հետ

 

--------------------------------------------------------------------------

թ.թ.                Ծախսերի անվանումը                      Գումարը

ը/կ.                                                       (դրամ)

--------------------------------------------------------------------------

1.  Պայմանագրային հիմունքներով աշխատանքի հրավիրված

մասնագետներին վճարումներ (2 մարդ x 8000 դրամ x 2

     ամիս)                                                  32000

 2.  Հրատարակչական-խմբագրական ծախսեր                        72285

 3.  Նախընտրական քարոզչության կազմակերպման ծախսեր           72285

 4.  Կապի ծառայության ծախսեր                                18072

 5.  Գործուղման ծախսեր                                      36143

 6.  Տրանսպորտային ծախսեր                                   36143

7.  Տարածքի վարձակալության, գույքի ձեռքբերման,

     գրասենյակային ծախսեր                                   18072

----------------------------------------------------------------------

     Ընդամենը                                              285000

 

11.  մարզային հանձնաժողովների ծախսեր                      3135000

 

Հավելված թիվ 3

ՀՀ վարչապետի 1996 թ.

օգոստոսի 15-ի թիվ 467

որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված

տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների

նախապատրաստման և անցկացման հետ

 

--------------------------------------------------------------------------

թ.թ.                Ծախսերի անվանումը                      Գումարը

ը/կ.                                                       (դրամ)

--------------------------------------------------------------------------

1.  Հանձնաժողովի նախագահին և քարտուղարին

     վճարումներ (2 մարդ x 8000 դրամ x 2 ամիս)               32000

 2.  Հրատարակչական-խմբագրական ծախսեր                        22120

 3.  Նախընտրական քարոզչության կազմակերպման ծախսեր           22120

 4.  Կապի ծառայության ծախսեր                                 4425

 5.  Գործուղման ծախսեր                                       8849

 6.  Տրանսպորտային ծախսեր                                    8849

7.  Տարածքի վարձակալության, գույքի ձեռքբերման,

     գրասենյակային ծախսեր                                    6637

----------------------------------------------------------------------

     Ընդամենը                                              105000

 

Բացի դրանից, ընտրողների ցուցակների մեքենագրում

(յուրաքանչյուր ընտրողի համար` 5 դրամ)

 

Հավելված թիվ 4

ՀՀ վարչապետի 1996 թ.

օգոստոսի 15-ի թիվ 467

որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված

տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների

նախապատրաստման և անցկացման հետ

 

--------------------------------------------------------------------------

թ.թ.                Ծախսերի անվանումը                      Գումարը

ը/կ.                                                       (դրամ)

--------------------------------------------------------------------------

1.  Հանձնաժողովի նախագահին և քարտուղարին

     վճարումներ (1 մարդ x 8000 դրամ x 2 ամիս)               16000

 2.  Կապի ծառայության ծախսեր                                 2000

 3.  Տրանսպորտային ծախսեր                                   10000

4.  Տարածքի վարձակալության, գույքի ձեռքբերման,

     գրասենյակային ծախսեր                                    4000

----------------------------------------------------------------------

     Ընդամենը                                               32000

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.08.1996
N 467
Որոշում