Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՋՐ ...

 

 

041.0005.100103

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունվարի 2003 թվականի N 5-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 10-րդ, 11-րդ հոդվածներին և 121-րդ հոդվածի յոթերորդ մասի 2-րդ կետին համապատասխան` հանրապետությունում ջրային ռեսուրսների ապակենտրոնացված կառավարումը խթանելու, գետավազանային կառավարումը կարգավորելու, ջրային ռեսուրսների օգտագործման ծրագրերը և հսկողության աշխատանքներն էապես բարելավելու նպատակով`

1. Հաստատել`

ա) ջրավազանային կառավարման տարածքային բաժինների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ջրավազանային կառավարման տարածքային բաժինների գործունեության կանոնակարգը` համաձայն N 2 հավելվածի.

գ) ջրավազանային կառավարման անցնելու ժամանակացույցը` համաձայն N 3 հավելվածի.

i

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մինչև 2003 թվականի փետրվարի 15-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կառուցվածքում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 25.08.04 թիվ 560-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

վարչական 2002 թվականի

հունվարի 10-ի N 5-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ

 

1. Սևան-Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքային բաժին (ավազանի տարածքը` Սևանա լիճն իր ջրահավաքով, Հրազդան, Մարմարիկ, Քասախ և Ամբերդ գետերն իրենց ջրահավաքներով)

2. Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքային բաժին (ավազանի տարածքը` Դեբետ, Աղստև գետերն իրենց ջրահավաքներով և Քուռ գետի վտակներն իրենց ջրահավաքներով)

3. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքային բաժին (ավազանի տարածքը` Ախուրյան, Սելավ-Մաստարա, Մանթաշ գետերն իրենց վտակներով և ջրահավաքներով, Մանթաշ ջրամբարն իր ջրահավաքով)

4. Արարատյան ջրավազանային կառավարման տարածքային բաժին (ավազանի տարածքը` Ազատ, Վեդի, Սևջուր և Արփա գետերն իրենց ջրահավաքներով, Ակնալիճն իր ջրահավաքով)

5. Հարավային ջրավազանային կառավարման տարածքային բաժին (ավազանի տարածքը` Որոտան, Ողջի, Մեղրի գետերն իրենց ջրահավաքներով և Արաքս գետի վտակներն իրենց ջրահավաքներով)

 

(1-ին հավելվածը փոփ. 25.08.04 թիվ 560-Ն որոշում)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

վարչական 2002 թվականի

հունվարի 10-ի N 5-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Ջրավազանային կառավարման տարածքային բաժինները (այսուհետ` մարմիններ) իրականացնում են ջրավազանային կառավարման պլաններն ու կապող օղակներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (այսուհետ` գործակալություն) և ջրավազանային մարմինների կողմից սպասարկվող համայնքների համար.

2. Մարմիններն օրենքով սահմանված կարգով`

i

ա) ջրօգտագործողներից և լիազոր ներկայացուցիչներից ընդունում են ջրօգտագործման թույլտվության հայտեր, գրանցում ըստ ոլորտների և ներկայացնում գործակալություն` հետագա ընթացք տալու համար.

բ) գործակալության կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունները գրանցում և դասակարգում են ըստ ոլորտների, օգտագործման բնագավառների, ինչպես նաև իրականացնում են հսկողություն ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանները կատարելու և ստանդարտները չխախտելու նկատմամբ.

գ) կազմակերպում և մասնակցում են ջրավազանային պլանների աշխատանքների կատարմանը` ելնելով ջրավազանի առանձնահատկությունից.

դ) հսկողություն են իրականացնում ջրառով նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման, հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների սարքերի աշխատանքի, ինչպես նաև ջրապահպան գոտիների պահպանության նկատմամբ.

ե) սահմանված կարգով իրենց կատարած աշխատանքների համար հաշվետվություն են ներկայացնում գործակալությանը.

զ) մասնագիտացված լաբորատորիաների միջոցով պարբերաբար կատարում են ջրավազանները թափվող կեղտաջրերի քանակական և որակական ցուցանիշների հսկիչ անալիզներ.

է) մասնակցում են ջրօգտագործողների միջև ջրերի բաշխման հեռանկարային պլանների` ջրի մատակարարման ռեժիմի կազմմանը, ինչպես նաև մշակում են ավազանի ջրային ռեսուրսների կառավարման, օգտագործման և պահպանության հեռանկարային ծրագրերը` ելնելով ավազանի առանձնահատկությունից:

(2-րդ կետը փոփ. 08.09.09 թիվ 744-Ն որոշում)

3. Ջրավազանային կառավարման տարածքային բաժնի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել քաղաքացիները, ջրօգտագործողների ընկերությունների միությունների, հասարակական և այլ կազմակերպությունների ու համայնքների ներկայացուցիչներ:

 

(2-րդ հավելվածը փոփ. 25.08.04 թիվ 560-Ն որոշում)

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

վարչական 2002 թվականի

հունվարի 10-ի N 5-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ

 

____________________________________________________________________

Ջրավազանային մարմնի անվանումը         |       Եռամսյակը

____________________________________________|_______________________

Հյուսիսային ջրավազանային տարածքային բաժին   |  II եռամսյակ 2003 թ.

|

Սևան-Հրազդանի  ջրավազանային տարածքային բաժին|  IV եռամսյակ 2003 թ.

|

Արարատյան ջրավազանային տարածքային բաժին     |  II եռամսյակ 2004 թ.

|

Ախուրյանի ջրավազանային տարածքային բաժին     |  IV եռամսյակ 2004 թ.

|

Հարավային ջրավազանային տարածքային բաժին     |  IV եռամսյակ 2004 թ.

 

(3-րդ հավելվածը փոփ. 25.08.04 թիվ 560-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.01.2003
N 5-Ն
Որոշում