Սեղմել Esc փակելու համար:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՄԱՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԵՎ ՎԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՆ ...

 

 

040.2148.200103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2002 թվականի N 2148-Ն

 

i

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի հինգերորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ցանկը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 05.05.05 թիվ 547-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 05.05.05 թիվ 547-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2148-Ն որոշման

 

ՑԱՆԿ

i

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|                  Պաշտոնը                |             Կոչումը           |

|_________________________________________|_______________________________|

|       Բարձրագույն խմբի պաշտոններ        |                               |

|_________________________________________|_______________________________|

|ՀՀ ոստիկանության պետ                     |ոստիկանության գեներալ-գնդապետ  |

|ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ       |ոստիկանության գեներալ-լեյտենանտ|

|ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար      |գեներալ-լեյտենանտ              |

|ՀՀ ոստիկանության պետի տեղակալ            |ոստիկանության գեներալ-լեյտենանտ|

|                                         |                               |

|_________________________________________|_______________________________|

|          Գլխավոր խմբի պաշտոններ         |                               |

|_________________________________________|_______________________________|

|Գլխավոր վարչության պետ, այդ թվում`       |ոստիկանության գեներալ-մայոր    |

|ոստիկանության Երևան  քաղաքի վարչության   |                               |

|պետ, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի |                               |

|Հանրապետության դեսպանությանը կից         |                               |

|Հայաստանի Հանրապետության                 |                               |

|ոստիկանության ներկայացուցիչ              |                               |

|Գլխավոր վարչության պետի տեղակալ          |ոստիկանության գնդապետ          |

|Ինքնուրույն վարչության պետ, այդ թվում`   |ոստիկանության գնդապետ          |

|մարզային վարչության պետ                  |                               |

|Ինքնուրույն վարչության պետի տեղակալ,     |ոստիկանության գնդապետ          |

|այդ թվում` մարզային վարչության պետի      |                               |

|տեղակալ                                  |                               |

|Ինքնուրույն բաժնի պետ, բաժնի պետ (որոնց  |ոստիկանության գնդապետ          |

|կողմից սպասարկվող տարածքի բնակչության    |                               |

|թիվը 100000 և  ավելի է),                 |                               |

|գնդի հրամանատար                          |                               |

|Գլխավոր վարչության կազմում վարչության    |ոստիկանության գնդապետ          |

|պետ, գլխավոր վարչության կազմում          |                               |

|վարչության պետի տեղակալ                  |                               |

|Բաժնի պետ                                |ոստիկանության փոխգնդապետ       |

|_________________________________________|_______________________________|

|           Ավագ խմբի պաշտոններ           |                               |

|_________________________________________|_______________________________|

|Բաժնի պետի տեղակալ                       |ոստիկանության փոխգնդապետ       |

|Ոստիկանության կենտրոնական ապարատի գլխավոր|ոստիկանության փոխգնդապետ       |

|վարչությունների, ինքնուրույն             |                               |

|վարչությունների, ինքնուրույն բաժինների   |                               |

|կազմում բաժանմունքի պետ, ինչպես նաև  Երե-|                               |

|վան քաղաքի և  մարզային վարչության կազմում|                               |

|բաժանմունքի պետ, տարածքային              |                               |

|բաժանմունքի պետ, գնդի կազմում գումարտակի |                               |

|հրամանատար, առանձին գումարտակի           |                               |

|հրամանատարի տեղակալ, սպայական վաշտի      |                               |

|հրամանատար,                              |                               |

|Բաժանմունքի պետ                          |ոստիկանության մայոր            |

|_________________________________________|_______________________________|

|           Միջին խմբի պաշտոններ          |                               |

|_________________________________________|_______________________________|

|Բաժանմունքի պետի տեղակալ                 |ոստիկանության մայոր            |

|Հատկապես կարևոր  հանձնարարություններով   |ոստիկանության մայոր            |

|ավագ տեսուչ,                             |                               |

|հատկապես կարևոր  գործերով                |                               |

|ավագ օպերլիազոր                          |                               |

|Ավագ տեսուչ, ավագ օպերլիազոր, ավագ պարեկ |ոստիկանության մայոր            |

|Տեսուչ, օպերլիազոր, պարեկ                |ոստիկանության կապիտան          |

|_________________________________________|_______________________________|

|          Կրտսեր խմբի պաշտոններ          |                               |

|_________________________________________|_______________________________|

|Կրտսեր տեսուչ, կրտսեր պարեկ              |ոստիկանության ավագ ենթասպա     |

|Ավագ ոստիկան                             |ոստիկանության ենթասպա          |

|Ոստիկան                                  |ոստիկանության ավագ             |

|_________________________________________________________________________|

|                          Կենտրոնական ապարատ                             |

|_________________________________________________________________________|

|           Միջին խմբի պաշտոններ          |                               |

|_________________________________________|_______________________________|

|Բաժանմունքի պետի տեղակալ                 |ոստիկանության փոխգնդապետ       |

|Հատկապես կարևոր  հանձնարարություններով   |ոստիկանության փոխգնդապետ       |

|ավագ տեսուչ, հատկապես կարևոր  գործերով   |                               |

|ավագ օպերլիազոր                          |                               |

._________________________________________________________________________.

(ցանկը փոփ. 05.05.05 թիվ 547-Ն, 12.10.06 թիվ 1852-Ն, 31.05.07 թիվ 640-Ն, 22.02.08 թիվ 160-Ն, 02.07.09 թիվ 722-Ն, 22.12.11 թիվ 1847-Ն, 08.07.15 թիվ 746-Ն, 17.01.2019 թիվ 9-Ն, 02.07.2020 թիվ 1114-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.2002
N 2148-Ն
Որոշում