Սեղմել Esc փակելու համար:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.2159.210103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2159-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոստիկանության կոչումների շնորհման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 26-ի N 2159-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ոստիկանության կոչումների շնորհման կարգը:

2. Ոստիկանության կոչումները (այսուհետ` կոչում) ծառայողին շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված ոստիկանության կոչմանը համապատասխան, սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում բացառությամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հերթական կոչում շնորհելու համար խոչընդոտների առկայության կամ ծառայողին խրախուսման կարգով կոչում շնորհելու դեպքերի:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) ծառայության անցնող քաղաքացիներին շնորհվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան կոչում` անկախ ոստիկանության կոնկրետ պաշտոնի համար սահմանված կոչումից:

(3-րդ կետը փոփ. 02.07.2020 թիվ 1097-Ն որոշում)

4. Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացուն պաշտոնի նշանակման հրամանով միաժամանակ շնորհվում է կոչում:

Ոստիկանության ուսումնական հաստատություններում առկա ուսուցման ձևով սովորող քաղաքացուն կոչում շնորհվում է որպես սովորող հրամանագրվելու մասին հրամանով:

Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություն ոստիկանության կողմից գործուղված առկա ուսուցման ձևով սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կոչում շնորհվում է գործուղման մասին հրամանով:

5. «Ոստիկանության կրտսեր սերժանտ» կոչում շնորհվում է ոստիկանությունում ծառայության ընդունվող և ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում նշանակվող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի «շարքային» կամ «եֆրեյտոր» կոչում ունեցող քաղաքացուն:

«Ոստիկանության կրտսեր սերժանտ» կոչում շնորհվում է նաև ոստիկանության ուսումնական հաստատություններում առկա ուսուցման ձևով սովորող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություն ոստիկանության կողմից գործուղված առկա ուսուցման ձևով սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, եթե վերջիններս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում չունեն ավելի բարձր զինվորական կոչում:

Ոստիկանության ուսումնական հաստատություններում առկա ուսուցման ձևով սովորողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություն ոստիկանության կողմից գործուղված առկա ուսուցման ձևով սովորողներին շնորհվում են հերթական կոչումներ` կրտսեր խմբի «Ոստիկանության ավագ սերժանտ» կոչումը ներառյալ:

6. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում, ինչպես նաև պահեստազորի սպայական կոչում չունեցող քաղաքացիներին ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակելիս` շնորհվում է «Ոստիկանության լեյտենանտ» կոչում:

Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 11.3-րդ կետով նախատեսված հիմքով ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում ոստիկանության ծառայողի ազատման հրամանով ուժը կորցրած է ճանաչվում նաև կոչում շնորհելու մասին հրամանը:

(6-րդ կետը փոփ. 08.06.17 թիվ 620-Ն որոշում)

6.1. Ոստիկանության ուսումնական հաստատությունում «պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթություն ստացած ծառայողներին «ոստիկանության լեյտենանտ» կոչում կարող է շնորհվել, եթե վերջիններս պարեկային ծառայությունում նշանակվեն ոստիկանության միջին խմբի պաշտոններին համապատասխանող պաշտոնում:

(6.1-ին կետը լրաց. 02.07.2020 թիվ 1097-Ն որոշում)

7. Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված և ոստիկանությունում ծառայության վերականգնված ծառայողին շնորհվում է նախկինում ունեցած կոչումը, եթե ազատումից մինչև վերականգնումը չի լրացել հերթական կոչման համար սահմանված ժամկետը: Հերթական կոչման համար սահմանված ժամկետը լրանալու դեպքում, պաշտոնի նշանակվելու հետ միաժամանակ նրան շնորհվում է հերթական կոչում, եթե շնորհվող կոչումը համապատասխանում է նախկինում զբաղեցրած պաշտոնի համար սահմանված կոչմանը:

8. Ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը, վերադասության կարգով, ուղղակի ղեկավարին ներկայացնում է ծառայողին հերթական կամ խրախուսման կարգով կոչում շնորհելու մասին ներկայացման թերթը` համաձայն ձևի:

9. Ներկայացման թերթի «Բնութագիր» մասում նշվում են ոստիկանության ծառայողի գործնական հատկանիշները, ծառայողական պարտականությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը, մասնագիտական գիտելիքների մակարդակը, ֆիզիկական պատրաստականությունը և անձնական հատկանիշները: Խրախուսման կարգով կոչման ներկայացվող ոստիկանության ծառայողի համար նշվում են նաև տեղեկություններ կատարված կոնկրետ աշխատանքների մասին:

10. ոստիկանության ծառայողին հերթական կոչում շնորհելու մասին ներկայացման թերթը, կոչումներով ծառայության սահմանված ժամկետը լրանալու օրվանից առնվազն 20 օր առաջ, ուղարկվում է համապատասխան կադրային ծառայություն, որտեղ ներկայացման թերթում նշված տվյալները համեմատվում են ծառայողի անձնական գործում առկա տվյալների հետ և համապատասխան ծառայությունների միջոցով ստուգվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խոչընդոտների առկայությունը:

Խոչընդոտների հայտնաբերման դեպքում համապատասխան կադրային ծառայությունը 10-օրյա ժամկետում ներկայացման թերթը` գրության հետ միասին վերադարձնում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարին: Ստորաբաժանման ղեկավարը ծառայողին ստորագրությամբ ծանոթացնում է նրան հերթական կոչում շնորհելու ժամկետը հետաձգելու մասին գրությանը:

Կոչում շնորհելու համար խոչընդոտները վերանալուց հետո 3-օրյա ժամկետում ներկայացման թերթը կրկին ուղարկվում է համապատասխան կադրային ծառայություն:

11. Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը սույն կարգի 10-րդ կետի առաջին պարբերությունում նշված ժամկետում ոստիկանության կադրային ծառայությանը գրավոր տեղեկացնում է միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին հերթական կոչում շնորհելու ժամկետի հետաձգման պատճառների մասին, իսկ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերաբերյալ կրտսեր խմբի կոչումներ շնորհելու իրավասություն ունեցող ղեկավարին:

Ոստիկանության ծառայողն ստորագրությամբ ծանոթանում է հերթական կոչում շնորհելու ժամկետը հետաձգելու մասին գրությանը:

12. Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելու հանգամանքն անհրաժեշտության դեպքում ստուգվում է նաև Հայաստանի Հանրապետության դատախազության միջոցով:

13. Ոստիկանության կենտրոնական ապարատի գլխավոր վարչությունների, ինքնուրույն վարչությունների, ինքնուրույն բաժինների պետերի ու դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողներին հերթական կամ խրախուսման կարգով կոչում շնորհելու մասին ներկայացման թերթը ոստիկանության կադրային ծառայության կողմից ներկայացվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի` տվյալ ծառայության ոլորտն սպասարկող տեղակալին` համաձայնեցման համար:

14. Համապատասխան կադրային ծառայության կողմից նախապատրաստվում է կոչում շնորհելու մասին հրամանի նախագիծ և ներկայացվում ծառայողին կոչում շնորհելու իրավասություն ունեցող ղեկավարի ստորագրմանը:

Հրամանի վերնագրում նշվում է` «Ոստիկանության ծառայողին հերթական (խրախուսման կարգով) կոչում շնորհելու մասին»:

15. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար ոստիկանության ծառայողին խրախուսման կարգով կարող է շնորհվել`

ա) վաղաժամկետ կոչում` ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետի կեսից ավելին լրանալուց հետո,

բ) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականությունները կատարելու դեպքում խրախուսման կարգով վաղաժամկետ կոչում շնորհվում է անկախ ունեցած կոչումով ծառայության ժամկետից:

16. «Կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժի ժամկետը լրանալուց 20 օր առաջ, սույն կարգի պահանջներին համապատասխան, ոստիկանության ծառայողը ներկայացվում է հերթական կոչման շնորհման, եթե այդ ժամանակահատվածում «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խոչընդոտներ չեն առաջացել:

(կարգը խմբ. 01.06.05 թիվ 721-ն որոշում)

Ձև

 

Կոչումը շնորհված է                             Պաշտոնով նախատեսված

ՀՀ ոստիկանության պետի                          ոստիկանության կոչումը

______ ________ 200  թ.                        _____________________

N______ Ա հրամանով                             _____________________

 

ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԹԵՐԹ

 

(ոստիկանության կոչում շնորհելու մասին)

 

__________________________________________ ոստիկանության կոչում շնորհելու ՈՒմ ___________________________________ անձնագրի համարը _________________ 1. Պաշտոնը ______________________________________________________________

_________________________________________________________________________

                (զբաղեցրած պաշտոնը և նշանակման ժամանակը)

 

2. Ծննդյան տարեթիվը ____________________________ 3. Ազգությունը _________ 4. Կրթությունը __________________________________________________________

_________________________________________________________________________

            (երբ և ինչ ուսումնական հաստատություն է ավարտել)

_________________________________________________________________________

            (երբ և ինչ ուսումնական հաստատություն է ավարտել)

_________________________________________________________________________

 

5. Ծառայությունը զինված ուժերում ________________________________________

_________________________________________________________________________

                          (նշել ընդմիջումները)

 

6. Ծառայությունն ազգային անվտանգության մարմիններում (զորքերում),

ոստիկանությունում, պետական այլ մարմիններում, որտեղ նախատեսված է դասային

աստիճան կամ հատուկ կոչում

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

7. Նախորդ զինվորական (հատուկ) կոչում կամ դասային աստիճան շնորհելու մասին

հրամանը

_________________________________________________________________________

                 (հրամանի համարը, օրը, ամիսը, տարեթիվը)

 

ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

Պետ (հրամանատար)`________________________________ ______________________

                 (պաշտոնը, ոստիկանության կոչումը)    (ստորագրությունը,

                                                         ազգանունը)

 

____ _________ 200 թ.

 

ՈՒՂՂԱԿԻ ՊԵՏԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

   _________________________________     ____________________________

    (պաշտոնը, ոստիկանության կոչումը)     (ստորագրությունը, ազգանունը)

 

____ _________ 200 թ.

_________________________________________________________________________

 

   _________________________________     ____________________________

    (պաշտոնը, ոստիկանության կոչումը)     (ստորագրությունը, ազգանունը)

 

____ _________ 200 թ.

_________________________________________________________________________

 

ԿԱԴՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԱՐԾԻՔԸ

 

   _________________________________     ____________________________

    (պաշտոնը, ոստիկանության կոչումը)     (ստորագրությունը, ազգանունը)

 

____ _________ 200 թ.

_________________________________________________________________________

 

   _________________________________     ____________________________

    (պաշտոնը, ոստիկանության կոչումը)     (ստորագրությունը, ազգանունը)

 

____ _________ 200 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2002
N 2159-Ն
Որոշում