i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 օգոստոսի 1995 թվականի թիվ 33
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ կապերի գծով նախարարի հետ աշխատանքների համակարգման նպատակով`
Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` նախարարություններում, վարչություններում ու տեսչությունում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ կապերի գծով նախարարի հետ աշխատանքների համակարգման պարտականությունը դնել նախարարների տեղակալներից մեկի վրա: