i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 օգոստոսի 1996 թ. թիվ 488
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև 1996 թվականի հուլիսի 22-ին կնքված համաձայնագրի 8 հոդվածի`
1. Ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում աշխատանքի վարձատրության կարգապահության խախտման պատճառներն ուսումնասիրելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների նախարար
/հանձնաժողովի համանախագահ/
Մ. Հարությունյան - ՀԱՄԿ-ի նախագահ
/հանձնաժողովի համանախագահ/
Վ. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ռ. Բագոյան - ՀՀ սոցիալական ապահովության,
զբաղվածության, բնակչության
տեղաշարժի և փախստականների
հարցերի նախարար
Է. Բաղդասարյան - Հայաստանի քիմիական
արդյունաբերության ճյուղերի
աշխատողների արհմիության
հանրապետական խորհրդի նախագահ
Ժ. Թորոսյան - Հայաստանի մշակույթի աշխատողների
արհմիության հանրապետական խորհրդի
նախագահ
Ռ. Միրզոյան - Հայաստանի թեթև արդյունաբերության
աշխատողների արհմիության կենտրոնական
կոմիտեի նախագահ
Պ. Սաֆարյան - ՀՀ հարկային տեսչության պետ
2. Հանձնաժողովին` ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում աշխատանքի վարձատրության կարգապահության խախտումների ուսումնասիրման ու դրանց պատճառների հայտնաբերման նպատակով`
ա/ 5-օրյա ժամկետում ստեղծել համապատասխան աշխատանքային խմբեր.
բ/ 1996 թվականի հոկտեմբերին կատարած աշխատանքների արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ զեկուցագիր: