Սեղմել Esc փակելու համար:
ՉՀԱՇՎԱՌՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ ԳՆԱՀԱՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՉՀԱՇՎԱՌՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 1996 թ. թիվ 493

 

ՉՀԱՇՎԱՌՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել չհաշվառված տնտեսության չափերը գնահատելու համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունների և տեղեկանքների ցանկը /կցվում է/:

2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը` մինչև 1996 թվականի հոկտեմբերի 1-ը ներդնել հաշվետվությունների և տեղեկանքների /ցանկում նշված/ ձևերը:

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին /մինչև վերջիններիս ձևավորումը` պատգամավորների քաղաքային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին/` ապահովել չհաշվառված տնտեսությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվության ներկայացումը Հայաստանի հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն` նրա կողմից սահմանված ժամկետներում:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության դատախազությանը և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին ու Հայկոոպի վարչությանը չհաշվառված տնտեսության չափերը գնահատելու համար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը:

5. Սույն որոշումը կիրարկել 1996 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1996 թվականի

օգոստոսի 29-ի թիվ 493 որոշմամբ

 

Ց  Ա  Ն  Կ

 

ՉՀԱՇՎԱՌՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ

ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ

 

__________________________________________________________________________

Թիվ    Հաշվետվության                         Պարբերա-

թիվ      տեղեկանքի              Ինդեքսը      կանու-       Ներկայացնողը

ը/կ      անվանումը                           թյունը

__________________________________________________________________________

 1          2                     3            4                   5

__________________________________________________________________________

1.  Տեղեկանք հարկային           տեղեկանք-1             ՀՀ հարկային

    պարտավորությունների                     տարեկան    տեսչություն

չկատարման վերաբերյալ

 

2.  Տեղեկանք բացահայտված        տեղեկանք-2             ՀՀ դատախազություն

    տնտեսական հանցագործությունների          տարեկան    և  իրավապահ

    ամփոփ ցուցանիշների                                 մարմիններ

վերաբերյալ

 

3.  Տեղեկանք հայտնաբերված       տեղեկանք-3             ՀՀ մաքսային

    մաքսային իրավախախտումների               տարեկան    վարչություն

վերաբերյալ

 

4. Հաշվետվություն առևտրի  և     1-առ-       եռամսյա-   Երևանի  քաղաքապետ,

   և  սպասարկումների            սպաս        կային      ՀՀ մարզպետներ,

   օբյեկտների թվաքանակի ու                             տեղական

   զբաղեցրած տարածքների                                ինքնակառավարման

   չափերի վերաբերյալ                                   մարմիններ, Հայկոոպի

                                                       վարչություն

 

5. Հաշվետվություն տոնավաճառ-    1-տոն-      ամսական    տոնավաճառներ

   տոնավաճառներում առևտրի       առ                     կազմակերպող,

   կետերի թվի և                                        տնտեսավարող

   ապրանքաշրջանառության                                սուբյեկտներ

ծավալների վերաբերյալ

 

6.  Հաշվետվություն չարտերային   1-չարտեր    ամսական    ՀՀ քաղաքացիական

    չվերթների և  դրանց գծով                            ավիացիայի գլխավոր

    ուղևորաշրջանառության                               վարչություն

վերաբերյալ

 

7.  Տեղեկանք քաղաքացիների       1-ուղևոր    ամսական    ՀՀ մաքսային

    կողմից ՀՀ ներմուծվող և                             վարչություն

ՀՀ-ից արտահանվող գումար-

ների չափերի ու իրերի

քանակի և արժեքի վերաբերյալ

 

8.  Տեղեկանք արտարժույթի        տեղեկանք-4  եռամսյա-   ՀՀ կենտրոնական

    փոխանակման կետերի թվի և                 կային      բանկ, տեղական

    շրջանառության ծավալների                            ինքնակառավարման

    վերաբերյալ                                         մարմիններ

 

9.  Տեղեկանք դրամի և            տեղեկանք-5  տարեկան    ՀՀ կենտրոնական

    արտարժույթի չվերահսկվող                            բանկ

շրջանառության գնահատականի

վերաբերյալ

 

10. Հաշվետվություն անշարժ       1-գույք     եռամսյա-   ՀՀ քաղաքաշինության

    գույքի  առուծախի                        կային      նախարարություն, ՀՀ

    վերաբերյալ                                         արդարադատության

                                                       նախարարություն,

                                                       տեղական

                                                       ինքնակառավարման

                                                       մարմիններ

 

11. Հաշվետվություն             1-ավտո       եռամսյա-   ՀՀ ներքին գործերի

    ավտոմեքենաների առուծախի                 կային      նախարարություն, ՀՀ

    վերաբերյալ                                         արդարադատության

                                                       նախարարություն

 

12. Հաշվետվություն տուրիզմի    1-տուր       եռամսյա-   ՀՀ առևտրի,  

    և  բիզնես-տուրիզմի                      կային      սպասարկումների և  

    վերաբերյալ                                         զբոսաշրջիկության

                                                       նախարարություն,

                                                       տուրիստական

                                                       գործունեությամբ

                                                       զբաղվող տնտեսավարող

                                                       սուբյեկտներ

 

13. Հաշվետվություն հյուրանոց-  1-հյուր      եռամսյա-   Հյուրանոցներ և

    ներում սպասարկվող անձանց                կային      հյուրանոցային

    թվաքանակի վերաբերյալ                               ծառայություններ

                                                       մատուցող այլ

                                                       ձեռնարկություններ ու

                                                       կազմակերպություններ

 

.-) Ապրանքաշրջանառության ծավալները հաշվարկվում /գնահատվում/ են համաձայն

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության

կողմից մշակվող մեթոդական ցուցումների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.08.1996
N 493
Որոշում