Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0066.060203

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունվարի 2003 թվականի N 66-Ն

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի երկրորդ մասի տասներորդ կետով, 172-րդ հոդվածի երրորդ մասի երկրորդ և չորրորդ մասի երկրորդ կետերով, 191-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով, «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի երրորդ մասի երկրորդ պարբերությամբ, 13-րդ հոդվածի երկրորդ մասով, 15-րդ հոդվածի յոթերորդ պարբերությամբ, 18-րդ հոդվածի առաջին մասով, 19-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 98-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետին:

(1-ին կետը փոփ. 16.08.18 թիվ 908-Ն որոշում)

2. Հաստատել`

1) բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կողմից լիազորված մարմին ներկայացվող տեղեկությունների և հաշվետվության ձևերը` համաձայն N 4 (N 1 ձև), N 5 (N 2 ձև) ու N 6 (N 3 ձև) հավելվածների:

(2-րդ կետը փոփ. 12.08.10 թիվ 1053-Ն, 16.08.18 թիվ 908-Ն որոշումներ)

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան իրականացվող բարեգործական ծրագրերի, դրանց կատարման ընթացքի ու դրանց շրջանակներում իրականացված գործարքների մասին ստացված տեղեկատվությունը, եթե այն չի տրված լիազորված մարմնի կողմից, այն ստացվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում ուղարկել վերջինիս:

(3-րդ կետը փոփ. 16.08.18 թիվ 908-Ն որոշում)

4. Լիազորված մարմնին` մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաղորդում` նախորդ տարում բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին:

(4-րդ կետը փոփ. 16.08.18 թիվ 908-Ն որոշում)

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի փետրվարի 14-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2003 թվականի հունվարի 16-ի

N 66-Ն որոշման

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգը սահմանում է ծրագիրը բարեգործական որակելու, այդպիսի ծրագրերի հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների (այսուհետ` հարակից գործարքներ) շրջանակը որոշելու վերաբերյալ հայտը (այսուհետ` հայտ) ներկայացնելու, քննարկելու, որոշում ընդունելու, բարեգործական որակում ունեցող ծրագրերը գրանցելու և դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև նշված որակումը փոփոխելու ընթացակարգերը:

2. Ծրագրերը բարեգործական որակելու և հարակից գործարքների շրջանակը որոշելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

3. Ծրագիրը սույն կարգով սահմանված ընթացակարգով բարեգործական որակելու հարցը կարող է դրվել այն դեպքերում, երբ ծրագիրն իրականացնող անձինք (բարեգործներ, կամավորներ)`

1) ակնկալում են խրախուսում («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդված).

2) նախատեսում են ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից (այսուհետ` հարկային արտոնություններ), եթե նշված հարկային արտոնությունները կամ հիշյալ որակումն ուղղակիորեն չեն բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից, այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մաս).

3) ակնկալում են Հայաստանի Հանրապետության կառավարությունից կամ համապատասխան համայնքից ստանալ նյութատեխնիկական աջակցություն և դրամական օժանդակություն («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մաս):

4. Բարեգործական որակման ներկայացվող ծրագրում նկարագրվում են ծրագրի նպատակները, նախատեսվող միջոցառումները, նշվում են դրանց կատարողները և ստացողները: Ծրագիրը ներառում է նաև կանխատեսվող մուտքերի և ծախսերի («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդված) նախահաշիվը, սահմանում է ծրագրի իրականացման փուլերն ու ժամկետները: Ծրագիրը կարող է ներառել այլ հանգամանքների, փաստերի, տվյալների նկարագրություն, այլ հիմնավորումներ, որոնք կարևոր կհամարվեն ծրագիրն իրականացնողների կողմից:

5. Հարակից գործարքների շրջանակը որոշելու համար հայտում պետք է նկարագրվեն ծրագրի շրջանակներում նախատեսվող գործարքները, որոնցով ծրագիրն իրականացնողները նախատեսում են հարկային արտոնությունների, դրանցից յուրաքանչյուրի նշանակությունը ծրագրի իրականացման համար և դրանցից յուրաքանչյուրի առարկա հանդիսացող ապրանքների, ծառայությունների ու աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները և արժեքը: Հարակից գործարքները պետք է նպատակաուղղված լինեն ծրագրի արդյունավետ կատարումն ապահովելուն, մասնավորապես` ապրանքների ներմուծումը, ձեռքբերումը, ստացումը, մաքսային ձևակերպումը, փոխադրումը, բեռնաթափումը, սերտիֆիկացումը, պահպանումը, պահեստավորումը և (կամ) բաշխումը, ինչպես նաև ծառայությունների մատուցումն ու աշխատանքների կատարումն ապահովելուն և (կամ) կազմակերպելուն: Այդ գործարքների կողմ պետք է հանդիսանա ծրագիրն իրականացնող անձը: Ընկերությունը, որի հիմնադիրն է կամ որին մասնակից է ծրագիրն իրականացնող անձը, այդ գործարքները կատարող կողմ չի կարող հանդիսանալ:

6. Ծրագիրն իրականացնողը հայտը ներկայացնում է «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորված մարմին (այսուհետ` լիազորված մարմին):

7. Ծրագիրն իրականացնողը հայտը կարող է ներկայացնել պետական կառավարման այն մարմին, որի գործունեության ոլորտին առնչվում է ծրագիրը: Վերջինս, 10 օրացուցային օրվա ընթացքում, կցելով իր կարծիքը ծրագրի վերաբերյալ, հայտը ներկայացնում է լիազորված մարմին:

8. Յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ լիազորված մարմին պետք է ներկայացվի առանձին հայտ:

9. Բացի ծրագրի և (կամ) հարակից գործարքների` սույն կարգի 4-րդ կետում նշված նկարագրությունից, հայտին կարող են կցվել ծրագրին առնչվող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, նյութեր, այլ հիմնավորումներ, այդ թվում` ծրագրի մասին համապատասխան պետական մարմինների կարծիքները, եթե այդպիսիք ստացվել են ծրագիրն իրականացնողի նախաձեռնությամբ:

10. Հայտում և դրան կից ներկայացված փաստաթղթերում տեղ գտած սխալների և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար պատասխանատվությունը կրում է ծրագիրն իրականացնողը:

11. Եթե հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում կամ չեն բավարարում սույն կարգի պահանջներին, ապա լիազորված մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ծրագիրն իրականացնողին տեղեկացնում է այդ մասին, որից հետո 10 օրացուցային օրվա ընթացքում պատասխանը չստացվելու դեպքում հայտը հանվում է քննարկումից:

12. Հայտը պետք է ներկայացվի վաղօրոք` ծրագրի իրականացումը նախաձեռնելուց առնվազն 30 օր առաջ, իսկ հարակից գործարքի վերաբերյալ հայտը` ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված ժամկետից առնվազն 5 օր առաջ:

13. Հայտը և կից ներկայացված փաստաթղթերը ենթակա չեն վերադարձման:

14. Հայտը լիազորված մարմին ստացվելուց հետո, մինչև դրա վերաբերյալ որոշում ընդունելը, բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ապահովում է Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարծիքների ստացումը հայտի վերաբերյալ և դրանց հիման վրա` քննարկման արդյունքում առաջարկություն է ներկայացնում լիազորված մարմին: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կարծիքների ստացումը պարտադիր է:

15. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունները և պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց կարծիքները ծրագրի վերաբերյալ պետք է հայտնեն համապատասխան նյութերն ստացվելուց հետո` ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

16. Հայտի քննարկումն իրականացվում է նիստերի, հարցման (հեռակա քվեարկության) միջոցով: Հայտի քննարկման առավելագույն ժամկետը 30 օրացուցային օր է:

17. Հանձնաժողովում հայտը քննարկվում է ծրագիրն իրականացնողի մասնակցությամբ: Քննարկման օրվա, ժամի և վայրի (հասցե, սենյակ) մասին ծրագիրն իրականացնողը պետք է տեղեկացվի առնվազն 2 օր առաջ: Պատշաճ տեղեկացված ծրագիրն իրականացնողի բացակայությունը խոչընդոտ չէ քննարկման համար, սակայն կարող է հայտի քննարկումը հետաձգելու մասին որոշում ընդունելու հիմք հանդիսանալ:

18. Հայտի քննարկումը կարող է հետաձգվել նաև այն դեպքում, երբ որոշում ընդունելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ:

19. Հայտի քննարկումը հետաձգելու մասին հանձնաժողովի որոշած ժամկետը չի կարող 30 օրվանից ավելի լինել:

20. Հանձնաժողովը հայտի քննարկման արդյունքում ծրագիրը բարեգործական որակելու և (կամ) հարակից գործարքների շրջանակի մասին իր առաջարկությունները 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լիազորված մարմին, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում և պատշաճ կարգով ուղարկում է հայտը ներկայացնողին:

21. Ծրագիրը բարեգործական որակելու մասին որոշմամբ, ծրագիրն իրականացնողի համաձայնությամբ, կարող են փոփոխվել ծրագրի իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաև սահմանվել ծրագրի արդյունքների հանձնման-ընդունման կարգ:

22. Լիազորված մարմնի որոշումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

1) ծրագիրն իրականացնողը.

2) ծրագիրը որակելու նպատակը` ըստ սույն կարգի 3-րդ կետի.

3) հարակից գործարքների վերաբերյալ որոշման մեջ պետք է հղում կատարվի լիազորված մարմնի այն որոշմանը, որով հարակից գործարքներին առնչվող ծրագիրը (ծրագրերը) որակվել է (են) բարեգործական.

4) ծրագիրը որակելու և (կամ) հարակից գործարքների մասին դրույթները.

5) ծրագրի իրականացման կարգի ու պայմանների փոփոխությունները (եթե լիազորված մարմինը սույն կարգի 21-րդ կետին համապատասխան սահմանել է այդպիսի փոփոխություններ).

6) ծրագրի արդյունքների հանձնման-ընդունման կարգը.

7) ծրագիրն իրականացնողի կողմից լիազորված մարմին ներկայացվող տեղեկությունների ծավալն ու պարբերականությունը:

23. Լիազորված մարմնի որոշմանը պետք է կցվի ծրագիրը կամ որոշումը պետք է բովանդակի սույն կարգի 4-րդ կետով նախատեսված տեղեկությունների համառոտ շարադրանքը:

24. Ծրագրի որակման և հարակից գործարքների վերաբերյալ հայտը կարող է մերժվել, եթե հայտում և կից փաստաթղթերում ներկայացված տվյալներն ու տեղեկությունները չեն բավարարում սույն կարգի պահանջներին կամ հիմնավորված կամ հավաստի չեն:

25. Ծրագիրն իրականացնողը (ծրագիրն իրականացնողի ոչ ռեզիդենտ հանդիսանալու դեպքում` բարեգործություն ստացողը) ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների մասին տեղեկությունները լիազորված մարմին է ներկայացնում լիազորված մարմնի որոշմամբ սահմանված ծավալով ու պարբերականությամբ (համաձայն NN 4 և 5 հավելվածների):

26. Բարեգործական կազմակերպությունը, «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջին համապատասխան, լիազորված մարմին է ներկայացնում իր գործունեության մասին տարեկան հաշվետվությունը (համաձայն N 6 հավելվածի):

27. Լիազորված մարմինը ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում`

1) ծրագրի կատարման արդյունքների հանձնման-ընդունման միջոցով, եթե նման կարգ է սահմանված ծրագրով կամ ծրագիրը բարեգործական որակելու մասին որոշմամբ.

2) ծրագիրն իրականացնողի, այլ շահագրգիռ կողմերի` սեփական նախաձեռնությամբ կամ սույն կարգին համապատասխան հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև բարեգործական աջակցություն ստացողների հարցման արդյունքում ձեռք բերված տվյալների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին և «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կատարված ստուգումների արդյունքների ուսումնասիրության միջոցով:

28. Սույն կարգի 25-րդ կետում նշված տեղեկությունները ծրագիր իրականացնողի կողմից լիազորված մարմին չներկայացվելու, ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկություններ հայտնաբերվելու, ծրագիրն իրականացնողի գործունեության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների էական խախտումների առկայության կամ ծրագրի նպատակները չիրականացվելու դեպքերում լիազորված մարմինն իրավասու է գրավոր զգուշացնելու ծրագիրն իրականացնողին, ինչպես նաև վերանայել ծրագիրը բարեգործական որակելու և (կամ) հարակից գործարքների մասին իր որոշումները, իսկ եթե նման որակում տրված է այլ իրավական ակտերով, ապա վերջինս իրավասու է այդ որակումը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը սահմանված կարգով ներկայացնել տվյալ իրավական ակտն ընդունած մարմին:

29. Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործարքներ, ինչպես նաև ապրանքների ներմուծման գործառնություններ ներառող ծրագրերի մասին որոշման օրինակն ուղարկում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե:»:

 

(1-ին հավելվածը խմբ. 16.08.18 թիվ 908-Ն որոշում)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հունվարի 16-ի N 66-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգը սահմանում է ծրագիրը բարեգործական որակելու, այդպիսի ծրագրերի հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների (այսուհետ` հարակից գործարքներ) շրջանակը որոշելու վերաբերյալ հայտը (այսուհետ` հայտ) ներկայացնելու, քննարկելու, որոշում ընդունելու, բարեգործական որակում ունեցող ծրագրերը գրանցելու և դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև նշված որակումը փոփոխելու ընթացակարգերը:

2. Ծրագրերը բարեգործական որակելու և հարակից գործարքների շրջանակը որոշելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

3. Ծրագիրը սույն կարգով սահմանված ընթացակարգով բարեգործական որակելու հարցը կարող է դրվել այն դեպքերում, երբ ծրագիրն իրականացնող անձինք (բարեգործներ, կամավորներ)`

ա) ակնկալում են խրախուսում («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդված).

բ) նախատեսում են ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից (այսուհետ` հարկային արտոնություններ), եթե նշված հարկային արտոնությունները կամ հիշյալ որակումն ուղղակիորեն չեն բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից, այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մաս).

գ) ակնկալում են Հայաստանի Հանրապետության կառավարությունից կամ համապատասխան համայնքից ստանալ նյութատեխնիկական աջակցություն և դրամական օժանդակություն («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մաս):

4. Բարեգործական որակման ենթակա չէ շահառություն ենթադրող, կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական և այլ միջոցների հատկացում ներառող կամ կազմակերպության` իր աշխատողների կամ իր առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի, կամ դրանց աշխատողների սպառողական պահանջմունքների բավարարման ծրագիրը:

Բարեգործական որակման ենթակա չէ բարեգործական ծախսերի համար դրամական միջոցների ստացման` ապրանքների առուվաճառքի գործարք (դրամայնացում) ներառող ծրագիրը:

5. Հարկային արտոնությունների ստացման նկատառումով բարեգործական կարող են որակվել միայն այն ծրագրերը, որոնք իրականացվում են օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ բարեգործական), կրոնական ու նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից և նրանց ֆինանսական կամ այլ միջոցների հաշվին:

6. Բարեգործական որակման ներկայացվող ծրագրում նկարագրվում են ծրագրի նպատակները, նախատեսվող միջոցառումները, նշվում են դրանց կատարողները և ստացողները: Ծրագիրը ներառում է նաև կանխատեսվող մուտքերի և ծախսերի («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդված) նախահաշիվը, սահմանում է ծրագրի իրականացման փուլերը և ժամկետները: Ծրագիրը կարող է ներառել այլ հանգամանքների, փաստերի, տվյալների նկարագրություն, այլ հիմնավորումներ, որոնք կարևոր կհամարվեն ծրագիրն իրականացնողների կողմից:

Հարակից գործարքների շրջանակը որոշելու համար հայտում պետք է նկարագրվեն ծրագրի շրջանակներում նախատեսվող գործարքները, որոնցով ծրագիրն իրականացնողները նախատեսում են հարկային արտոնությունների, դրանցից յուրաքանչյուրի նշանակությունը ծրագրի իրականացման համար և դրանցից յուրաքանչյուրի առարկա հանդիսացող ապրանքների, ծառայությունների ու աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները և արժեքը: Հարակից գործարքները պետք է նպատակաուղղված լինեն ծրագրի արդյունավետ կատարումն ապահովելուն, մասնավորապես, ապրանքների ներմուծումը, ձեռքբերումը, ստացումը, մաքսային ձևակերպումը, փոխադրումը, բեռնաթափումը, սերտիֆիկացումը, պահպանումը, պահեստավորումը և (կամ) բաշխումը, ինչպես նաև ծառայությունների մատուցումն ու աշխատանքների կատարումն ապահովելուն և (կամ) կազմակերպելուն: Այդ գործարքների կողմ պետք է հանդիսանա ծրագիրն իրականացնող անձը: Ընկերությունը, որի հիմնադիրն է կամ որին մասնակից է ծրագիրն իրականացնող անձը, այդ գործարքները կատարող կողմ չի կարող հանդիսանալ:

7. Ծրագիրն իրականացնողը հայտը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

Ծրագիրն իրականացնողը հայտը կարող է ներկայացնել պետական կառավարման այն մարմին, որի գործունեության ոլորտին առնչվում է ծրագիրը: Վերջինս, տաս օրացուցային օրվա ընթացքում, կցելով իր կարծիքը ծրագրի վերաբերյալ, հայտը ներկայացնում է հանձնաժողով:

8. Յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ հանձնաժողով պետք է ներկայացվի առանձին հայտ:

Բացի ծրագրի և (կամ) հարակից գործարքների` սույն կարգի 6-րդ կետում նշված նկարագրությունից, հայտին կարող են կցվել ծրագրին առնչվող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, նյութեր, այլ հիմնավորումներ, այդ թվում` ծրագրի մասին համապատասխան պետական մարմինների կարծիքները, եթե այդպիսիք ստացվել են ծրագիրն իրականացնողի նախաձեռնությամբ:

9. Հայտում և դրան կից ներկայացված փաստաթղթերում տեղ գտած սխալների և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար պատասխանատվությունը կրում է ծրագիրն իրականացնողը:

10. Եթե հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում կամ չեն բավարարում սույն կարգի պահանջներին կամ դրանց պարունակած տեղեկությունները կարիք ունեն լրացուցիչ հիմնավորումների, ապա հանձնաժողովը 10 օրացուցային օրվա ընթացքում ծրագիրն իրականացնողին տեղեկացնում է դրա մասին: 30 օրացուցային օրվա ընթացքում պատասխանը չստացվելու դեպքում հայտը հանվում է քննարկումից:

11. Հայտը պետք է ներկայացվի վաղօրոք` մինչև ծրագրի իրականացումը նախաձեռնելը, որպեսզի ծրագրի իրականացումն սկսելու պահին որոշակի լինեն դրա բարեգործական որակումը և դրա շրջանակներում իրականացվող հարակից գործարքները: Այս կանոնից շեղում կարող է լինել, եթե ծրագիրն իրականացնողը կհիմնավորի հայտն ավելի վաղ ներկայացնելու անհնարինությունը:

12. Հայտը և կից ներկայացված փաստաթղթերը ենթակա չեն վերադարձման:

13. Հայտը հանձնաժողովում ստացվելուց հետո, մինչև դրա վերաբերյալ որոշում ընդունելը, պետք է ստացվեն Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմինների կարծիքները հայտի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կարծիքի ստացումը պարտադիր է:

Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունները և պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմիններն իրենց կարծիքները ծրագրի վերաբերյալ պետք է հայտնեն համապատասխան նյութերն ստացվելուց հետո` ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

(13-րդ կետը փոփ. 29.12.11 թիվ 1890-Ն որոշում)

14. Հայտի քննարկումն իրականացվում է նիստերի, հարցման (հեռակա քվեարկության) միջոցով: Հանձնաժողովում հայտի քննարկման առավելագույն ժամկետը 30 օրացուցային օր է:

Հանձնաժողովում հայտը քննարկվում է ծրագիրն իրականացնողի մասնակցությամբ: Քննարկման օրվա, ժամի և վայրի (հասցե, սենյակ) մասին ծրագիրն իրականացնողը պետք է տեղեկացվի առնվազն 2 օր առաջ: Պատշաճ տեղեկացված ծրագիրն իրականացնողի բացակայությունը խոչընդոտ չէ քննարկման համար, սակայն կարող է հայտի քննարկումը հետաձգելու մասին որոշում ընդունելու հիմք հանդիսանալ:

Հայտի քննարկումը կարող է հետաձգվել նաև այն դեպքում, երբ որոշում ընդունելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ:

Հայտի քննարկումը հետաձգելու մասին հանձնաժողովի որոշած ժամկետը չի կարող 30 օրից ավելի լինել:

(14-րդ կետը փոփ. 29.12.11 թիվ 1890-Ն որոշում)

15. Հանձնաժողովը հայտի քննարկման արդյունքում ծրագիրը բարեգործական որակելու և (կամ) հարակից գործարքների շրջանակի մասին իր որոշումը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ծրագիրն իրականացնողին:

Հայտի մերժումը կամ հայտի քննարկման հետաձգումն արձանագրվում են` նշելով համապատասխան հիմնավորումը: Արձանագրությունից համապատասխան քաղվածքը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծրագիրն իրականացնողին:

16. Ծրագիրը բարեգործական որակելու մասին որոշմամբ, ծրագիրն իրականացնողի համաձայնությամբ, կարող են փոփոխվել ծրագրի իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաև սահմանվել ծրագրի արդյունքների հանձնման-ընդունման կարգ և այդ արդյունքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձ:

17. Հանձնաժողովի որոշումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) որոշման անվանումը (մարմնի անվանումը, որոշման վերնագիրը, ընդունման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և հերթական համարը).

բ) ծրագրի գրանցման համարը.

գ) ծրագիրն իրականացնողը.

դ) ծրագրի մասին կարծիքներ տված մարմինների անվանումները.

ե) ծրագիրը որակելու նպատակը` ըստ սույն կարգի 3-րդ կետի.

զ) հարակից գործարքների վերաբերյալ որոշման մեջ պետք է հղում կատարվի հանձնաժողովի այն որոշմանը, որով հարակից գործարքներին առնչվող ծրագիրը (ծրագրերը) որակվել է բարեգործական.

է) ծրագիրը որակելու և (կամ) հարակից գործարքների մասին դրույթները.

ը) ծրագրի իրականացման կարգի ու պայմանների փոփոխությունները (եթե հանձնաժողովը սույն կարգի 16-րդ կետին համապատասխան սահմանել է այդպիսի փոփոխություններ).

թ) ծրագրի արդյունքների հանձնման-ընդունման կարգը, այդ արդյունքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձը (եթե այդպիսիք սահմանվել են).

ժ) ծրագիրն իրականացնողի կողմից հանձնաժողով ներկայացվող տեղեկությունների ծավալն ու պարբերականությունը.

ժա) այն պետական մարմինները, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձինք (բացի ծրագիրն իրականացնողից), ում պետք է ուղարկվի որոշման օրինակը:

18. Հանձնաժողովի որոշմանը պետք է կցվի ծրագիրը կամ որոշումը պետք է բովանդակի սույն կարգի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունների համառոտ շարադրանքը: Որոշմանը կցված ծրագրի բոլոր էջերին պետք է լինի հանձնաժողովի պաշտոնատար անձի ստորագրությունը` վավերացված հանձնաժողովի կնիքով:

19. Յուրաքանչյուր ծրագրի որակման վերաբերյալ ընդունվում է առանձին որոշում, որը գրանցվում է հանձնաժողովի կողմից վարվող վարչական ռեգիստրում:

20. Ծրագրի որակման և հարակից գործարքների վերաբերյալ հայտը կարող է մերժվել, եթե`

ա) հայտում և կից փաստաթղթերում ներկայացված տվյալներն ու տեղեկությունները չեն բավարարում սույն կարգի պահանջները կամ հիմնավորված կամ հավաստի չեն.

բ) նիստին ներկա հանձնաժողովի անդամների պարզ մեծամասնությունը քննարկման արդյունքում «դեմ» և քվեարկում տվյալ ծրագրի որակմանը կամ հարակից գործարքներին հարկային արտոնությունների տրամադրմանը:

(20-րդ կետը փոփ. 29.12.11 թիվ 1890-Ն որոշում)

21. Ծրագիրն իրականացնողը (ծրագիրն իրականացնողի ոչ ռեզիդենտ հանդիսանալու դեպքում` բարեգործություն ստացողը) ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների մասին տեղեկությունները հանձնաժողով է ներկայացնում հանձնաժողովի որոշմամբ սահմանված ծավալով ու պարբերականությամբ (համաձայն NN 4 և 5 հավելվածների):

Բարեգործական կազմակերպությունը, «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջին համապատասխան, հանձնաժողով է ներկայացնում իր գործունեության մասին տարեկան հաշվետվությունը (համաձայն N 6 հավելվածի):

(21-րդ կետը փոփ. 12.08.10 թիվ 1053-Ն որոշում)

22. Հանձնաժողովը ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում`

ա) ծրագրի կատարման արդյունքների հանձնման-ընդունման միջոցով, եթե նման կարգ է սահմանված ծրագրով կամ ծրագիրը բարեգործական որակելու մասին որոշմամբ.

բ) ծրագրի կատարման արդյունքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձի միջոցով, եթե ծրագրով կամ ծրագիրը բարեգործական որակելու մասին որոշմամբ նշանակված է այդպիսի անձ.

գ) ծրագիրն իրականացնողի, այլ շահագրգիռ կողմերի` սեփական նախաձեռնությամբ կամ սույն կարգին համապատասխան հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև բարեգործական աջակցություն ստացողների հարցման արդյունքում ձեռք բերված տվյալների ու «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կատարված ստուգումների արդյունքների ուսումնասիրության միջոցով:

23. Սույն կարգի 21-րդ կետում նշված տեղեկությունները ծրագիր իրականացնողի կողմից հանձնաժողով չներկայացվելու, ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնաբերվելու, ծրագիրն իրականացնողի գործունեության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների էական խախտումների առկայության կամ ծրագրի նպատակները չիրականացվելու դեպքերում հանձնաժողովն իրավասու է գրավոր զգուշացնելու ծրագիրն իրականացնողին, ինչպես նաև վերանայել ծրագիրը բարեգործական և (կամ) հարակից գործարքների մասին իր որոշումները, իսկ եթե նման որակում տրված է այլ իրավական ակտերով, ապա վերջինս իրավասու է այդ որակումը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը սահմանված կարգով ներկայացնել տվյալ իրավական ակտն ընդունած մարմին:

24. Հանձնաժողովը ծրագիրը բարեգործական որակելու կամ նման որակումը փոփոխելու, ինչպես նաև հարակից գործարքների մասին որոշումների մեկական օրինակը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և պետական կառավարման հանրապետական ու տարածքային, ինչպես նաև տեղական ինքնակառավարման այն մարմիններ, իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնց, ըստ տվյալ որոշման, պետք է ուղարկվի որոշման օրինակը:

Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործարքներ ներառող ծրագրերի մասին որոշման օրինակն ուղարկում է հարկային մարմին, որտեղից այն երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է համապատասխան տարածքային հարկային տեսչություն:

Հանձնաժողովը ապրանքների ներմուծման գործարքներ ներառող ծրագրերի մասին որոշման օրինակն ուղարկում է վերադաս մաքսային մարմին, որտեղից այն երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է համապատասխան մաքսատուն:

(24-րդ կետը փոփ. 22.01.09 թիվ 78-Ն որոշում)

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հունվարի 16-ի N 66-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ) ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է բարեգործական (ներառյալ մարդասիրական օգնության) ծրագրերի (այսուհետ` ծրագրեր) շրջանակներում 2002 թվականին իրականացված ու ավարտված գործարքներով ավելացված արժեքի հարկի` «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետով նախատեսված փոխհատուցումն իրականացնելու կարգը:

2. Ծրագրերի շրջանակներում ավելացված արժեքի հարկի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

3. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետով սահմանված կարգով կարող են կատարվել ծրագրերի շրջանակներում ազատ շրջանառության մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության 2002 թվականին ներմուծված ապրանքների դիմաց մաքսային մարմինների կողմից գանձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների` ծրագիր իրականացնողներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հայտերով կատարման ենթակա, սակայն 2002 թվականին չկատարված փոխհատուցումները, ինչպես նաև ծրագրեր իրականացնողների կողմից 2002 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գծով կատարված գործարքներով մատակարարների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններով կատարման ենթակա, սակայն 2002 թվականին չկատարված փոխհատուցումները (այսուհետ` ավելացված արժեքի հարկի գումարներ):

4. Ավելացված արժեքի հարկի գումարները փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված որոշման հիման վրա:

5. Ծրագրի շրջանակներում ավելացված արժեքի հարկի գումարները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից փոխհատուցվելու մասին հարցը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացվում սահմանված կարգին համապատասխան:

6. Ծրագրի շրջանակներում ավելացված արժեքի հարկի գումարները փոխհատուցվում են ծրագիրն իրականացնողին` սույն կարգով սահմանված կարգով և ժամկետներում:

7. Ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման (այսուհետ` փոխհատուցում) գործընթացն իրականացվում է հետևյալ կարգով և ժամկետներում`

7.1. Փոխհատուցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշում ընդունվելուց և այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծրագիրն իրականացնողը Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) է ներկայացնում փոխհատուցման մասին դիմում (այսուհետ` դիմում):

Դիմումը պետք է հղում պարունակի Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմանը: Դիմումում պետք է նշվեն այն գործարքը կամ գործարքները, որոնց կապակցությամբ անհրաժեշտ է կատարել փոխհատուցում, ինչպես նաև տվյալ պահին փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների չափը կամ չափերը: Եթե անհրաժեշտ է հիմնավորել փոխհատուցում պահանջող գործարքի նշանակությունը տվյալ ծրագրի համար, ապա դիմումին պետք է կցվեն համապատասխան փաստաթղթեր: Դիմումին պետք է կցվեն նաև`

ա) մաքսային հայտարարագիրը, եթե պահանջվում է ազատ շրջանառության մաքսային ռեժիմով ներմուծվող ապրանքների դիմաց մաքսային մարմինների կողմից գանձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցում.

բ) մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվի պատճենը, եթե պահանջվում է փոխհատուցում Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործարքի կապակցությամբ:

7.2. Հանձնաժողովի նախագահի տեղակալը դիմումն ստանալուց հետո ճշտում է դիմումի համապատասխանությունը ծրագրերի վարչական ռեգիստրի տվյալներին, ինչպես նաև փոխհատուցման պահանջի հիմնավորվածությունը և հանձնաժողովի նախագահին ներկայացնում է համապատասխան առաջարկություն դիմումին ընթացք տալու վերաբերյալ:

Եթե դիմումը չի համապատասխանում ծրագրերի վարչական ռեգիստրի տվյալներին կամ դիմումում հիմնավորված չէ փոխհատուցման պահանջը, ապա հանձնաժողովի նախագահը, դիմումն ստացվելու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում, դիմողին գրավոր հայտնում է դրա մասին: Դրանից հետո դիմողն իրավունք ունի սահմանված կարգով ներկայացնելու նոր դիմում:

Եթե դիմումը համապատասխանում է ծրագրերի վարչական ռեգիստրի տվյալներին և դիմումում հիմնավորված է փոխհատուցման պահանջը, ապա հանձնաժողովի նախագահը դիմումն ստացվելու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված չափը չգերազանցող գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցելու մասին հայտ: Յուրաքանչյուր գործարքին առնչվող հայտը ներկայացվում է առանձին: Հայտին կցվում է մաքսային հայտարարագիրը կամ տվյալ գործարքով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվի պատճենը: Հայտն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի նախագահի տեղակալը: Հայտի վրա դրվում է հանձնաժողովի կնիքի դրոշմը:

7.3. Նախորդ կետի 7.2-րդ ենթակետում նշված փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, դրանք ստացվելու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցման ենթակա գումարի չափով ձևակերպում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծախս` որպես ծրագիրն իրականացնողին փոխհատուցվող գումար և, միաժամանակ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտ կամ որպես ծրագիրն իրականացնողի կողմից ապրանքների ներմուծման համար վճարված ավելացված արժեքի հարկ, կամ որպես ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռքբերման գործարքով հաշվարկված ավելացված արժեքի հարկի կապակցությամբ մատակարարի կողմից կատարված վճարում, ընդ որում, վերջիններս տվյալ գործարքին ուղղակիորեն առնչվող ձեռքբերումների գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված, իսկ ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային մարմինների կողմից գանձված ավելացված արժեքի հարկի գումարների հաշվանցումներ չեն կատարում, և այդ գումարները միացվում են արտադրության ու շրջանառության ծախսերին:

7.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 7.3-րդ ենթակետում նշված ձևակերպումները կատարելուց հետո դուրս է գրում վճարումը հաստատող փաստաթուղթ`

ա) 4 օրինակից, եթե փոխհատուցումն առնչվում է ապրանքների ներմուծմանը.

բ) 5 օրինակից, եթե փոխհատուցումն առնչվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերմանը:

7.5. Սույն կետի 7.4-րդ ենթակետին համապատասխան ձևակերպված փաստաթղթի մեկ օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում:

Եթե փոխհատուցումն առնչվում է ապրանքների ներմուծմանը, ապա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 7.4-րդ ենթակետին համապատասխան ձևակերպված փաստաթղթի մեկ օրինակն ուղարկում է վերադաս մաքսային մարմին, իսկ 2 օրինակը` հանձնաժողով:

Եթե փոխհատուցումն առնչվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերմանը, ապա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 7.4-րդ ենթակետին համապատասխան ձևակերպված փաստաթղթի մեկ օրինակն ուղարկում է հարկային մարմին, իսկ երեք օրինակը` հանձնաժողով:

(7.5-րդ կետը փոփ. 22.01.09 թիվ 78-Ն որոշում)

7.6. Սույն կետի 7.5-րդ ենթակետին համապատասխան` հարկային մարմնում կամ վերադաս մաքսային մարմնում ստացված փաստաթուղթը երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է համապատասխան տարածքային հարկային տեսչություն կամ մաքսատուն:

(7.6-րդ կետը փոփ. 22.01.09 թիվ 78-Ն որոշում)

7.7. Սույն կետի 7.5-րդ ենթակետին համապատասխան հանձնաժողովում ստացված փաստաթղթի օրինակներից մեկը պահվում է հանձնաժողովի աշխատակազմում, իսկ մյուսները, դրանք ստացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողովի նախագահն ուղարկում է ծրագիրն իրականացնողին:

7.8. Եթե փոխհատուցումն առնչվում է ազատ շրջանառության մաքսային ռեժիմով ներմուծվող ապրանքներին, ապա ծրագիրն իրականացնողը սույն կետի 7.7-րդ ենթակետին համապատասխան ստացված փաստաթղթի օրինակը պահում է իր մոտ:

Եթե փոխհատուցումն առնչվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերմանը, ապա ծրագիրն իրականացնողը սույն կետի 7.7-րդ ենթակետին համապատասխան ստացված փաստաթղթի օրինակներից մեկը պահում է իր մոտ, իսկ մյուսը ներկայացնում տվյալ գործարք կատարող մատակարարին:

8. Սույն կարգի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` համաձայնեցնելով հարկային մարմնի և վերադաս մաքսային մարմնի հետ:

(8-րդ կետը փոփ. 22.01.09 թիվ 78-Ն որոշում)

9. Սույն կարգում նշված փաստաթղթերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2003 թվականի հունվարի 16-ի

N 66-Ն որոշման

 

Ձև 1

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից 20___ թ. ___________ եռամսյակի ընթացքում մատուցված ծառայություններ և (կամ) մատակարարված ապրանքներ

 

Ծրագրի իրականացման հիմքը ______________________________________________

Ծրագրի իրականացման ժամկետը` սկիզբը` ___________ ավարտը` _______________

Ծրագիրն իրականացնող կազմակերպության անվանումը _________________________

Գտնվելու վայրը ________________________________________________________

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) ._______________________.

._______________________.

 

._____________________________________________________________________.

|NN |Ծրագրի   |Ծրագրի|Կատարված |Մատուցված ծառայությունները |Լրացուցիչ |

|ը/կ|ֆինանսա- |իրակա-|աշխատանք-|և  (կամ) բաշխված ապրանքները|տեղեկու-  |

|   |վորման   |նացման|ների     |___________________________|թյուններ, |

|   |աղբյուրը |վայրը |համառոտ  |ծավալը` բնաիրային  |արժեքը |մեկնաբանու|

|   |(երկիրը, |      |նկարագիրը|արտահայտությամբ    |(հազ.  |թյուններ  |

|   |կազմակեր-|      |         |___________________|դրամ)  |          |

|   |պությունը|      |         |չափի      |  քանակը|       |          |

|   |բարերարը)|      |         |միավորը   |        |       |          |

|___|_________|______|_________|__________|________|_______|__________|

|   |         |      |         |          |        |       |          |

|___|_________|______|_________|__________|________|_______|__________|

|   |         |      |         |          |        |       |          |

._____________________________________________________________________.

 

* հավելվածի տեղեկություններին կցել առանձին տեղեկանք տվյալ եռամսյակի վերջում չբաշխված ապրանքների մնացորդների մասին` բնաիրային և արժեքային արտահայտությամբ:

* Քաղաքացիներին (շահառուներին) ապրանքների բաշխման վերաբերյալ ցուցակները և ստացականները N 1 ձևին չեն կցվում և հաշվառվում են ծրագիր իրականացնող կազմակերպությունում:

 

Ծրագիրն իրականացնող կազմակերպությանը __________ թ. _____________ եռամսյակի ընթացքում մատուցված ծառայությունները և (կամ) մատակարարված ապրանքները

 

._________________________________________________________________________.

|NN |Մատակարար        |իրականաց-|Մատակարարված ապրանքների և(կամ) |Լրացուցիչ|

|ը/կ|կազմակերպությունը|ման հիմքը|մատուցված ծառայությունների     |տեղեկու- |

|   |_________________|(հարակից |_______________________________|թյուններ,|

|   |անվա-|հաս-|ՀՎՀՀ-ն|գործարքի)|գծով     |համառոտ        |արժե-|մեկնաբա- |

|   |նումը|ցեն |      |         |դուրս    |նկարագրությունը|քը   |նություն-|

|   |     |    |      |         |գրված    |_______________|(հազ.|ներ      |

|   |     |    |      |         |հաշվարկա-|անվա-|ծավալը`  |դրամ)|         |

|   |     |    |      |         |յին      |նումը|բնաիրային|     |         |

|   |     |    |      |         |փաստաթղթի|     |արտահայ- |     |         |

|   |     |    |      |         |_________|     |տությամբ |     |         |

|   |     |    |      |         |հա- |ամսա|     |_________|     |         |

|   |     |    |      |         |մարը|թիվը|     |չափի|քա- |     |         |

|   |     |    |      |         |    |    |     |միա-|նակը|     |         |

|   |     |    |      |         |    |    |     |վորը|    |     |         |

|___|_____|____|______|_________|____|____|_____|____|____|_____|_________|

| 1 |  2  | 3  |  4   |    5    |  6 | 7  |  8  | 9  | 10 | 11  |   12    |

|___|_____|____|______|_________|____|____|_____|____|____|_____|_________|

|   |     |    |      |         |    |    |     |    |    |     |         |

|___|_____|____|______|_________|____|____|_____|____|____|_____|_________|

|   |     |    |      |         |    |    |     |    |    |     |         |

|___|_____|____|______|_________|____|____|_____|____|____|_____|_________|

|   |     |    |      |         |    |    |     |    |    |     |         |

|___|_____|____|______|_________|____|____|_____|____|____|_____|_________|

|   |     |    |      |         |    |    |     |    |    |     |         |

|___|_____|____|______|_________|____|____|_____|____|____|_____|_________|

|   |     |    |      |         |    |    |     |    |    |     |         |

|___|_____|____|______|_________|____|____|_____|____|____|_____|_________|

|   |     |    |      |         |    |    |     |    |    |     |         |

|___|_____|____|______|_________|____|____|_____|____|____|_____|_________|

|   |     |    |      |         |    |    |     |    |    |     |         |

._________________________________________________________________________.

 

Կազմակերպության ղեկավար _________________ ______________________________

(ստորագրությունը) (ազգանունը, անունը, հայրանունը)

 

Փաստաթուղթը կազմեց _______________________________________________________

(ազգանունը, անունը, հեռախոսահամարը)

 

Կ.Տ.

 

_____ _______________ 20 ___ թ.

(4-րդ հավելվածը լրաց. 12.08.10 թիվ 1053-Ն որոշում)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2003 թվականի հունվարի 16-ի

N 66-Ն որոշման

 

Ձև 2

 

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

____________________________  կազմակերպության կողմից

    (կազմակերպության անվանումը)    մարդասիրական օգնության (բարեգործական)

                                   ծրագրի կատարման արդյունքների մասին

 

    Ծրագրի իրականացման հիմքը`           _________________________________

 

    Ծրագրի իրականացման ժամկետները`      սկիզբը` ________ ավարտը` ________

 

Ծրագրի ընդհանուր արժեքը (հազ. դրամ) _________________________________

 

._____________________________________________________________________.

|NN |Ֆինանսավորման|Իրականացման|Կատարված |Մատուցված ծառայությունների   |

|ը/կ|աղբյուրը     |վայրը      |աշխատանք-|և  (կամ) բաշխված ապրանքների  |

|   |(երկիրը,     |(մարզը,    |ների     |ծավալը                       |

|   |կազմակերպու- |բնակավայրը)|համառոտ  |_____________________________|

|   |թյունը,      |           |նկարագիրը|բնաիրային        |արժեքը     |

|   |բարերարը)    |           |         |արտահայտությամբ  |(հազ. դրամ)|

|___|_____________|___________|         |_________________|___________|

|___|_____________|___________|         |չափի   |քանակը   |ծրա-|փաստա-|

|   |             |           |         |միավորը|         |գրով|ցի    |

|   |             |           |         |       |_________|____|______|

|   |             |           |         |       |ծրա-|փաս-|    |      |

|   |             |           |         |       |գրով|տացի|    |      |

|___|_____________|___________|_________|_______|____|____|____|______|

| 1 |     2       |     3     |    4    |   5   | 6  | 7  |  8 |   9  |

|___|_____________|___________|_________|_______|____|____|____|______|

|   |             |           |         |       |    |    |    |      |

|___|_____________|___________|_________|_______|____|____|____|______|

|   |             |           |         |       |    |    |    |      |

|___|_____________|___________|_________|_______|____|____|____|______|

|   |             |           |         |       |    |    |    |      |

|___|_____________|___________|_________|_______|____|____|____|______|

|   |             |           |         |       |    |    |    |      |

|_______________________________________|_______|____|____|____|______|

|             Ընդամենը                  |       |    |    |    |      |

._____________________________________________________________________.

 

Ամփոփ տեղեկություններին կցել`

 

* մեկնաբանություններ` ըստ ծրագրի առանձին բաժինների (կետերի) ծրագրային խնդիրների և փաստացի արդյունքների միջև շեղումների վերաբերյալ,

* առաջարկություններ և դիտողություններ ծրագրի արդյունավետության բարձրացման վերաբերյալ,

* լրացուցիչ տեղեկություններ (կազմակերպության հայեցողությամբ)

 

Կազմակերպության ղեկավար ___________________

(ստորագրությունը)

 

___________________________________  _____ _____________ 20____ թ.

(ազգանունը, անունը)

 

Կազմեց __________________________________________________________

(ազգանունը, անունը, հեռախոսահամարը)

 

Կ.Տ.

(5-րդ հավելվածը լրաց. 12.08.10 թիվ 1053-Ն որոշում)

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2003 թվականի հունվարի 16-ի

N 66-Ն որոշման

 

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

20____ թ. գործունեության մասին

 

1. Կազմակերպության լրիվ անվանումը` ________________________________:

2. Կազմակերպությունը գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից _____ _____ ______ թ., պետական գրանցման վկայական` ____ Ա ___________:

3. Կազմակերպության գտնվելու վայրը` ____________________ հեռ.`_______

4. Կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը (հոգաբարձուների խորհրդի անդամները, գործադիր մարմնի ղեկավարը) _______________________________________________________________________,

(անունը, ազգանունը, հիմնադրամի միջոցներից օգտվելու ձևը, ստացած օգնության չափը (դրամական արտահայտությամբ) _______________________________________________________________________,

(անունը, ազգանունը, հիմնադրամի միջոցներից օգտվելու ձևը, ստացած օգնության չափը (դրամական արտահայտությամբ)

 

5. Աշխատակազմը` _______________________________________________________________________,

(անունը, ազգանունը, հիմնադրամի միջոցներից օգտվելու ձևը, ստացած օգնության չափը (դրամական արտահայտությամբ) _______________________________________________________________________:

(անունը, ազգանունը, հիմնադրամի միջոցներից օգտվելու ձևը, ստացած օգնության չափը (դրամական արտահայտությամբ)

 

6. Ֆինանսավորման աղբյուրները` _______________________________________________________________________,

(ֆինանսավորողի անունը (անվանումը), ծրագրի անվանումը, ֆինանսավորման չափը (դրամական արտահայտությամբ) _______________________________________________________________________:

(ֆինանսավորողի անունը (անվանումը), ծրագրի անվանումը, ֆինանսավորման չափը (դրամական արտահայտությամբ)

 

7. Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը` _______________________________________________________________________:

 

8. Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված կազմակերպական ծախսերի չափը (գույքի օգտագործման և միջոցառումների ծախսերը)` _______________________________________________________________________:

 

9. Իրականացված ծրագրերը (ծրագրերի անվանումները, բովանդակությունը և ֆինանսական միջոցների չափը)` _______________________________________________________________________, _______________________________________________________________________, _______________________________________________________________________:

 

10. Գործունեության արդյունքները (ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը): _______________________________________________________________________:

 

11. Իրավասու մարմինների կատարած ստուգումների արդյունքները (բացահայտված խախտումները և դրանք վերացնելու համար ձեռնարկված միջոցառումները) ______________________________________________________________________:

 

(6-րդ հավելվածը լրաց. 12.08.10 թիվ 1053-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.01.2003
N 66-Ն
Որոշում