Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ

07.03.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.02.2012  -ից մինչեւ   07.03.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 05.03.2020 թիվ 237-Ն որոշում)

i

040.0088.110203

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունվարի 2003 թվականի N 88-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատմական ավանդույթների զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշի նկարագրությունը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշի պատկերը` համաձայն N 3 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հունվարի 23-ի N 88-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը (այսուհետ` խորհրդանիշ) այն նշանն է, որը ցույց է տալիս աշխատակիցների ու զինծառայողների, ինչպես նաև սպառազինության, տեխնիկայի և այլ գույքի պատկանելությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ` ոստիկանություն):

2. Խորհրդանիշը դրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ) աշխատասենյակում, ինչպես նաև պատկերվում է ոստիկանության դրոշի (դրոշակի) վրա:

3. Խորհրդանիշի պատկերը զետեղվում է ոստիկանության կենտրոնական ապարատի վարչությունների և ինքնուրույն բաժինների, կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության ստորաբաժանումների, ոստիկանության մարզային վարչությունների և ենթակա բաժինների, ոստիկանության տրանսպորտային վարչության և ենթակա ստորաբաժանումների, ոստիկանության ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոստիկանության զորքերի կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների ու զորամասերի անկյունադրոշմակների կամ անկյունադրոշմակով դրոշմաթղթերի վրա:

Խորհրդանիշի պատկերը սահմանված կարգով դրվում է նաև ոստիկանության ծառայողների և ոստիկանության զորքերի զինծառայողների համազգեստների տարբերանշանների ու առանձնանշանների, ինչպես նաև անվանական զենքի վրա:

4. Խորհրդանիշի պատկերի կիրառումը թույլատրվում է տպագրական, գովազդային-տեղեկատվական և հուշանվերային արտադրանքի (ծրագրեր, օրացույցներ, կրծքանշաններ, ժամացույցներ, թղթապանակներ և այլն), տեսաժապավենների վրա` համաձայնեցնելով ոստիկանության հետ:

5. Խորհրդանիշի պատկերի կիրառման այլ դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից:

6. Խորհրդանիշը պահպանվում է օրենքով սահմանված կարգով:

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 23-ի N 88-Ն որոշման

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) խորհրդանիշը սուրն ու վահանն է (սուրը խորհրդանշում է պատժամիջոց, պատիժ, արդարության` արդարադատության` դատաստանի սուր, իսկ վահանը` պաշտպանող հանգամանք` միջոց, պաշտպանություն, պատիվ և հաղթանակ): Խորհրդանիշի լայնության և երկարության հարաբերությունն է` 1:2:

Արույրից (լատուն) պատրաստված վահանի կենտրոնում Հայաստանի Հանրապետության զինանշանն է: Վահանի եզրին կից շրջանակն ունի խորություն, որը լցված է Հայաստանի Հանրապետության դրոշի եռագույն արծնով (էմալ): Վահանի միջով անցնող սուրը, որը խորհրդանիշի վրա երևում է իր ծայրով և բռնակով, նույնպես պատրաստված է արույրից: Բռնակն ունի տաս ուռուցիկ փաթույթ և վահանի մոտ սահմանափակվում է երկկողմանի երիզով: Վահանի վրա մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը: Ոստիկանության խորհրդանիշի հիմնական գույնը ոսկեգույնն է:

Արույրից պատրաստված խորհրդանիշը տեղադրվում է բարձր որակի մուգ շագանակագույն փայտե պատվանդանի վրա:

(2-րդ հավելվածը փոփ. 26.01.12 թիվ 66-Ն որոշում)

 

Հավելված N 3

i

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 23-ի N 88-Ն որոշման

 

--------------------------------------------------

ԻՐՏԵԿ - խորհրդանիշի պատկերը չի բերվում

(3-րդ հավելվածը փոփ. 26.01.12 թիվ 66-Ն որոշում)

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - Սույն որոշման մեջ փոփոխություններ կատարող 26.01.12 թիվ 66-Ն

i

որոշման 2-րդ կետով սահմավնել է, որ մինչև 2013 թվականի հունվարի

1-ը շարունակում է գործել նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ

մտնելը գործող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.01.2003
N 88-Ն
Որոշում