Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԳՈՐԾՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳ

 

 

Հաստատված է

Հայարտոնագրի

1995թ. հոկտեմբերի 24-ի

N: 35 հրամանով

 

Լրախմբագրված տեքստը

հաստատված է Հայարտոնագրի

1996թ. հունիսի 10-ի

N: 22 հրամանով

 

ԿԱՐԳ

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԳՈՐԾՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ

 

Սույն կարգը սահմանված է ի կատարումն «Ապրանքային և սպասարկման նշանների մասին» ժամանակավոր կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 1995թ. օգոստոսի 19-ի N: 4 որոշման 3-րդ կետի:

1. Ապրանքային և սպասարկման նշանների (այսուհետև` նշան) սեփականատերերի դիմումների հիման վրա, 10 տարի ժամկետով, նշանների ՀՀ պետական գրանցամատյանում կարող են գրանցվել`

ա) նախկին ԽՍՀՄ այն վկայականները, որոնց գործողության ժամկետը 1991թ. դեկտեմբերի 24-ի դրությամբ դեռևս չէր լրացել.

բ) այն վկայականները, որոնք տրվել են ՌԴ արտոնագրային գերատեսչության կողմից, մինչև 24.12.91թ. նախկին ԽՍՀՄ Պետարտոնագրի կողմից ստացված հայտերի հիման վրա.

գ) այն նշանները, որոնց գրանցման հայտերը նախկին ԽՍՀՄ Պետարտոնագիր են ներկայացվել մինչև 24.12.91թ. և որոնց գրանցման մասին ՌԴ արտոնագրային գերատեսչության կողմից կայացված է դրական որոշում, բայց վկայական դեռևս չի տրվել:

2. Նշանի վկայականի գրանցման դիմումը (ձևը կցվում է) Հայարտոնագիր է ներկայացնում դրա սեփականատերը: Դիմումը կարող է ներկայացվել Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով: Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող անհատ ձեռներեցները և օտարերկրյա ձեռնարկությունները դիմումները ներկայացնում են Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով:

Դիմումը ներկայացվում է 1 օրինակով, հայերեն և պետք է պարունակի հետևյալ տվյալները`

ա) նշանի սեփականատիրոջ անվանումը, հասցեն և երկրի կոդը.

բ) վերագրանցվող վկայականի համարը.

գ) հայտի համարը և ստացման թվականը.

դ) այն ձեռնարկության անվանումը կամ անհատ ձեռներեցի անուն, հայրանուն ազգանունը և հասցեն, որի անունով խնդրարկվում է ապրանքային նշանի ՀՀ վկայականը:

Դիմումին կից ներկայացվում են`

ա) նշանի վկայականը (պատճենը) կամ դրական որոշման վավերացված պատճենը.

բ) վկայականի վերագրանցման համար սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը,

գ) նշանի լուսանկարները (տպագրական դրոշմվածքները) 20 օրինակով,

դ) սեփականատերերի միջև կնքված պայմանագրի պատճենը, եթե վկայականը վերագրանցվում է մի քանի սեփականատիրոջ անունով,

ե) զիջման մասին պայմանագիրը, եթե վերագրանցումը խնդրարկվում է այլ ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի անունով,

զ) սեփականատիրոջ իրավահաջորդությունը կամ անվանափոխումը հաստատող վավերացված փաստաթուղթը (անհրաժեշտության դեպքում),

է) արտոնագրային հավատարմատարի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիր),

ը) Ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը (այսուհետև` ԱԾՄԴ) համապատասխան խմբավորված ապրանքների և ծառայությունների ցանկը:

Դիմումը ներկայացվում է ոչ ուշ քան 1996թ. մայիսի 19-ը:

Նշանի սեփականատերը կարող է կրճատել այն ապրանքների և ծառայությունների ցանկը, որոնց համար գրանցված է եղել նշանը:

3. Հայարտոնագիրը

ա) քննարկում է ներկայացված դիմումը այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում,

բ) նշանը գրանցում է ՀՀ ապրանքային նշանների պետական գրանցամատյանում,

գ) նախկին ԽՍՀՄ վկայականի վրա (եթե ներկայացվել է վկայականի բնագիրը) կատարվում է «Գրանցված է ՀՀ ապրանքային նշանների պետական գրանցամատյանում N:__________ «____ «___________ 199 թ. «գրառումը,

դ) ՀՀ վկայականը հանձնում և նախկին ԽՍՀՄ վկայականը վերադարձնում է սեփականատիրոջը անձամբ կամ դրանք ուղարկում է պատվիրված փոստային առաքմամբ,

ե) տրված վկայականի մասին տեղեկությունները հրապարակում է իր պաշտոնական տեղեկագրում:

4. Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին, ապա նշանի սեփականատիրոջը ուղարկվում է հարցումՆ ուղղված կամ բացակայող փաստաթղթերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է հետ կանչված:

5. Դիմումը սեփականատիրոջ կամ նրա իրավահաջորդի կողմից կարող է հետ կանչվել մինչև ապրանքային նշանների ՀՀ գրանցամատյանում նշանի գրանցումը:

6. Սույն կարգին համապատասխան նշանի գրանցումը գործում է վերագրանցման մասին դիմումը Հայարտոնագրի կողմից ստանալու օրվանից տաս տարվա ժամկետով: Սույն կարգին համապատասխան տրված վկայականի վրա կատարվում է «Հայաստանի

Հանրապետությունում գրանցված է ԽՍՀՄ N:                վկայականի հիման վրա»

գրառումը:

7. Կատարված գրառումները վավերացվում են ստորագրությամբ և կնիքով: яяяяяяяяя яяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяяя

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

28.06.1996թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 3696003.

 

 

pin
Արտոնագրային վարչություն
10.06.1996
Կարգ