Սեղմել Esc փակելու համար:
ԽՍՀՄ ԵՎ ԽՍՀՄ ՆԱԽԿԻՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՊԵՏՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԽՍՀՄ ԵՎ ԽՍՀՄ ՆԱԽԿԻՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏ ...

 

 

Հաստատված է

Հայարտոնագրի

1994թ. հունվարի 27-ի

N: Կ3 հրամանով

 

ԿԱՐԳ

 

i

ԽՍՀՄ ԵՎ ԽՍՀՄ ՆԱԽԿԻՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԵՐՈՎ ԳՅՈՒՏԵՐԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ

 

Սույն կարգը սահմանված է ի կատարումն «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993թ. հուլիսի 20-ի որոշման 4-րդ կետի և տարածվում է գյուտերի և արդյունաբերական նմուշների ԽՍՀՄ և ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետությունների պաշտպանական փաստաթղթերր ստանալու այն հայտերի վրա, որոնք ներկայացվել են մինչև 1992թ. դեկտեմբերի 8-ը և որոնց նկատմամբ այդ թվականի դրությամբ գործավարությունը չի ավարտվել ու պաշտպանական փաստաթղթեր չեն տրվել:

1. ԽՍՀՄ պետական արտոնագրային գերատեսչության, Ռուսաստանի Դաշնության արտոնագրային գերատեսչության ( Ռոսպատենտ) և ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետությունների համապատասխան գերատեսչություններ մինչև 1992թ. դեկտեմբերի 8-ը ներկայացված պաշտպանական փաստաթղթեր ստանալու այն հայտերով, որոնց նկատմամբ այդ թվականի դրությամբ գործավարությունը չի ավարտվել և պաշտպանական փաստաթղթեր չեն տրվել, հայտատուները հեղինակների հետ համատեղ կարող են դիմում ներկայացնել Հայարտոնագիր` Հայաստանի Հանրապետության արտոնագիր ստանալու համար, պահպանելով սկզբնական հայտերի առաջնության թվականը:

2. Դիմումը պետք է վերաբերի մեկ գյուտի կամ միասնական գյուտարարական մտահղացում կազմող գյուտերի խմբի, արդյունաբերական նմուշի (ներառյալ դրա տարբերակները) և պարունակի բերված համապատասխան ձևի բոլոր տվյալները (տես հավելվածներ 1 և 2):

Դիմումը ստորագրում են հայտատուն, հեղինակը (ները) կամ նրանց իրավահաջորդը և այն անձը, որի անունով խնդրարկվում է արտոնագիրը (ապագա արտոնագրատերը):

Եթե հայտատուն կամ ապագա արտոնագրատերը իրավաբանական անձ է, դիմումը ստորագրում է ձեռնարկության, հիմնարկության, կազմակերպության (այսուհետև ձեռնարկության) ղեկավարը, նշելով պաշտոնը և ազգանունը: Ձեռնարկության ղեկավարի ստորագրությունը վավերացվում է ձեռնարկության կնիքով:

Դիմումին կից ներկայացվում են`

ա) սկզբնական հայտի նյութերի և փորձաքննության վերջին որոշման պատճենները, վավերացված այն գերատեսչության կողմից, ուր ներկայացվել է սկզբնական հայտը,

բ) սկզբնական հայտի նյութերի հայերեն թարգմանությունը,

գ) հայտ ներկայացնելու համար սահմանված տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը,

դ) իրավահաջորդությունը կամ անվանման փոփոխությունը հաստատող վավերացված փաստաթուղթը, այն դեպքերում, երբ հայտատու հանդիսացող իրավաբանական անձը վերակազմավորվել է,

ե) ժառանգության իրավունքը հաստատող փաստաթուղթը, եթե այդ իրավունքը ծագել է հայտը ներկայացնելուց հետո, և դիմումը ստորագրված է հեղինակի ժառանգորդի կողմից:

Դիմումը ներկայացվում է հայերեն լեզվով ոչ ուշ, քան 1995թ. դեկտեմբերի 31-ը:

3. Հայարտոնագիրը`

ա) ներկայացված փաստաթղթերով անցկացնում է նախնական փորձաքննություն «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-5 մասերով սահմանված կարգով,

բ) համաձայն «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի տալիս է Հայաստանի Հանրապետության արտոնագիր` հայտի առաջնության թվականից սկսած 20 տարվա գործողությամբ այն հայտերով, որոնցով ըստ էության փորձաքննությունն ավարտված է և կա պաշտպանական փաստաթուղթ տալու մասին որոշում,

գ) անցկացնում է փորձաքննություն «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով, այն հայտերով, որոնցով ըստ էության փորձաքննություն չի անցկացվել կամ այն չի ավարտվել, պահպանելով դրանց առաջնության թվականը:

4. Օտարերկրյա հայտատուները դիմումները ներկայացնում են Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով:

Այն դիմումները, որոնք օտարերկրյա հայտատուները ներկայացրել են անմիջապես Հայարտոնագիր, ընդունվում և վերցվում են հաշվառման ըստ ստացման թվականի: Հետագա գործավարությունը դրանցով կիրականացվի Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով, որոնք կնշանակվեն հայտատուների կողմից:

 

Հավելված 1

 

ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ

375010, Երևան, Գլխավոր պող.

Կառավարական տուն 3

 

ԴԻՄՈՒՄ

ԽՍՀՄ (ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետության)

պաշտպանական փաստաթուղթ ստանալու հայտով գյուտի

Հայաստանի Հանրապետության արտոնագիր տալու մասին

 

Ես (մենք)

____________________________________________________________

հեղինակի (ների) անունը, հայրանունը, ազգանունը

 

և _____________________________________________________________________

հայտատուի (ների) լրիվ անվանումը

 

_________________________________________________________________________

 

խնդրում եմ (ենք) ____________________________արտոնագրային գերատեսչություն

պետության անվանումը

 

ներկայացված______________________________________________________________

գյուտի անվանումը

 

__________________________________________________________________ գյուտի

 

«______» ____________ 199    թ. առաջնության թվականով N: _____________

 

հայտով տալ Հայաստանի Հանրապետության արտոնագիր __________________________

ապագա արտոնագրատեր

_________________________________________________________________________

ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը կամ

 

_________________________________________________________________________

իրավաբանական անձի լրիվ անվանումը և նրա հասցեն

 

    Կ. Տ.                   Հայտատու (ներ) ____________________

                                           _____________________

                             Հեղինակ (ներ) _____________________

                                           _____________________

   Կ. Տ.                Ապագա արտոնագրատեր _____________________

 

Նամակագրության հասցեն _____________________________________________

 

_________________________________________________________________________

փոստային հասցեն, հասցեատիրոջ անունը կամ անվանումը

 

_________________________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթերը`

 

«_____»________________ 199  թ.

 

Հավելված 2

 

ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ

375010, Երևան, Գլխավոր պող.

Կառավարական տուն 3

 

ԴԻՄՈՒՄ

ԽՍՀՄ (ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետության)

պաշտպանական փաստաթուղթ ստանալու հայտով

արդյունաբերական նմուշի Հայաստանի Հանրապետության

արտոնագիր տալու մասին

 

Ես (մենք) ________________________________________________________

հեղինակի (ների) անունը, հայրանունը, ազգանունը և ____________________________________________________________________

հայտատուի (ների) լրիվ անվանումը

 

________________________________________________________________________

 

Խնդրում եմ (ենք) ___________________________ արտոնագրային գերատեսչություն

պետության անվանումը

 

ներկայացված ____________________________________________________________

արդյունաբերական նմուշի անվանումը ___________________________________________________արդյունաբերական նմուշի

 

«______»_____________ 199    թ. առաջնության թվականով N: ___________

 

հայտով տալ Հայաստանի Հանրապետության արտոնագիր __________________________

ապագա արտոնագրատեր

 

_________________________________________________________________________

ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը կամ

 

_________________________________________________________________________

իրավաբանական անձի անվանումը և նրա հասցեն

 

    Կ. Տ.                   Հայտատու (ներ) ____________________

                                           _____________________

                             Հեղինակ (ներ) _____________________

                                           _____________________

   Կ. Տ.                Ապագա արտոնագրատեր _____________________

 

Նամակագրության հասցեն _____________________________________________

 

_________________________________________________________________________

փոստային հասցեն, հասցեատիրոջ անունը կամ անվանումը

 

_________________________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթերը`

 

«_____»________________ 199  թ.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

28.06.1996թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 36960035

 

 

pin
Արտոնագրային վարչություն
27.01.1994
Կարգ