Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՏԵՐԻ ԽՍՀՄ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՅՈՒՏԵՐԻ ԽՍՀՄ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԽՍՀՄ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ...

 

 

Հաստատված է

Հայարտոնագրի

1994թ. հունվարի 27-ի

N:3 հրամանով

 

Լրախմբագրված տեքստը

հաստատված է Հայարտոնագրի

1996թ. հունիսի 10-ի

N: 22 հրամանով

 

Կ Ա Ր Գ ԳՅՈՒՏԵՐԻ ԽՍՀՄ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԽՍՀՄ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԵՎ ԽՍՀՄ ԳՅՈՒՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՊԱՇԱՐԻ ԱՆՈՒՆՈՎ ՏՐՎԱԾ ԽՍՀՄ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՄՆԱՑԱԾ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

(Հայարտոնագրի 1994թ. սեպտեմբերի 19-ի N 45 հրամանով կատարված

փոփոխություններով)

 

Սույն կարգը սահմանված է ի կատարումն «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993թ. հուլիսի 20-ի որոշման 5-րդ կետի և տարածվում է այն գյուտերի ԽՍՀՄ հեղինակային վկայագրերի և ԽՍՀՄ գյուտերի պետական հիմնապաշարի անունով տրված ԽՍՀՄ արտոնագրերի, ինչպես նաև արդյունաբերական նմուշների ԽՍՀՄ վկայագրերի վրա, որոնց հայտ ներկայացնելու թվականից չի լրացել «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան արդյունաբերական սեփականության օբյեկտի արտոնագրի գործողության ժամկետը:

1. Գյուտերի ԽՍՀՄ հեղինակային վկայագրերով, որոնց համար չի լրացել հայտը ներկայացնելու թվականից 20 տարվա ժամկետը, իսկ արդյունաբերական նմուշների ԽՍՀՄ վկայագրերով` 15 տարվա ժամկետը, ինչպես նաև ԽՍՀՄ գյուտերի պետական հիմնապաշարի անունով տրված ԽՍՀՄ արտոնագրերով, որոնց գործողության ժամկետը չի լրացել, հայտատուները հեղինակների հետ համատեղ կարող են դիմում ներկայացնել Հայարտոնագիր ՀՀ տարածքում նշված պաշտպանական փաստաթղթերի գործողությունը դադարեցնելու և միաժամանակ մնացած ժամկետով Հայաստանի Հանրապետության արտոնագիր ստանալու համար:

Հայաստանի Հանրապետության այդ արտոնագրերի գործողությունը կարող է դադարեցվել գանգատի հիման վրա այն դեպքերում, երբ պաշտպանվող օբյեկտը չի համապատասխանում հայտ ներկայացնելու թվականին ԽՍՀՄ-ում գործող օրենսդրությամբ սահմանված արտոնագրաունակության պայմաններին:

2. Դիմումը պետք է վերաբերի մեկ պահպանական փաստաթղթի և պարունակի N:1 և N:2 հավելվածների տվյալները:

Դիմումը ստորագրում են հայտատուն, հեղինակը (ները) կամ նրանց իրավահաջորդը և այն անձը, որի անունով խնդրարկվում է արտոնագիրը (ապագա արտոնագրատերը):

Եթե հայտատուն կամ ապագա արտոնագրատերը իրավաբանական անձ է կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն, դիմումը ստորագրում է ձեռնարկության, հիմնարկության, կազմակերպության (այսուհետև ձեռնարկության) ղեկավարը, նշելով պաշտոնը և ազգանունը: Ձեռնարկության ղեկավարի ստորագրությունը վավերացվում է ձեռնարկության կնիքով:

Օտարերկրյա հայտատուները դիմումները ներկայացնում են Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով:

Այն դիմումները, որոնք օտարերկրյա հայտատուները ներկայացրել են անմիջապես Հայարտոնագիր, ընդունվում և վերցվում են հաշվառման ըստ ստացման թվականի: Հետագա գործավարությունը դրանցով կիրականացվի Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով, որոնք կնշանակվեն հայտատուների կողմից:

Դիմումին կից ներկայացվում են`

ա) գյուտի (արդյունաբերական նմուշի) պահպանական փաստաթղթի բոլոր օրինակները (բնագիրը կամ պատճենները), ինչպես նաև գյուտի նկարագրության (արդյունաբերական նմուշի ընդհանուր տեսքի լուսանկարի) մեկ օրինակը,

բ) հայտատուի անվանման փոփոխությունը կամ իրավահաջորդությունը հաստատող վավերացված փաստաթուղթը, եթե հայտատու հանդիսացող իրավաբանական անձը վերակազմավորվել է կամ փոխվել է նրա անվանումը,

գ) ժառանգության իրավունքը հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ստորագրել է հեղինակի ժառանգորդը,

դ) արտոնագիր տալու և այն հերթական տարում գործողության մեջ պահելու համար սահմանված տուրքերի վճարումը հաստատող փաստաթուղթը ԽՍՀՄ պահպանական փաստաթղթի համարի նշումով:

Դիմումը ներկայացվում է հայերեն լեզվով:

3. Հայարտոնագիրը`

ա) քննարկում է ներկայացված դիմումը այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում,

բ) գրանցում է գյուտը (արդյունաբերական նմուշը) ՀՀ գյուտերի (արդյունաբերական նմուշների) պետական գրանցամատյանում,

գ) ՀՀ արտոնագիրը հանձնում է և ԽՍՀՄ պահպանական փաստաթղթի օրինակները վերադարձնում է արտոնագրատիրոջը անձամբ կամ ուղարկում պատվիրված փոստային առաքմամբ,

դ) հրապարակում է ՀՀ տարածքում գործողությունը դադարեցված ԽՍՀՄ պահպանական փաստաթղթերի և դրանց փոխարեն տրված ՀՀ արտոնագրերի մասին տեղեկությունները իր պաշտոնական տեղեկագրում:

4. Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին, ապա ապագա արտոնագրատիրոջը (նրա ներկայացուցչին) ուղարկվում է հարցում ուղղված կամ բացակայող փաստաթղթերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է ետկանչված:

5. Դիմումը կարող է ետ կանչվել հայտատուի, հեղինակի և ապագա գյուտի (արդյունաբերական նմուշի) պետական գրանցումը:

6. Գյուտի (արդյունաբերական նմուշի) արտոնագիրը գործում է ՀՀ գյուտերի (արդյունաբերական նմուշների) պետական գրանցամատյանում այն գրանցելու թվականից:

Գյուտը (արդյունաբերական նմուշը) ՀՀ համապատասխան պետական գրանցամատյանում գրանցվում է ՀՀ արտոնագիր ստանալու մասին դիմումը Հայարտոնագրի կողմից ստանալու թվականով:

Սույն կարգին համապատասխան տրված ՀՀ արտոնագրի վրա կատարվում է «Հայաստանի Հանրապետությունում գրանցված է ԽՍՀՄ N: -------------- հեղինակային վկայագրի հիման վրա» կամ «Հայաստանի Հանրապետությունում գրանցված է ԽՍՀՄ N: ------------------- վկայագրի հիման վրա» գրառումը:

Կատարված գրառումները վավերացվում են ստորագրությամբ և կնիքով:

7. Գրանցված գյուտի լրիվ նկարագրությունը չի վերահրատարակվում. նրա վրա կատարվում է «Գրանցված է Հայաստանի Հանրապետությունում 199  թ ------------------ ին, արտոնագիր N:---------------» գրառումը:

 

Հավելված 1

 

ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ

375010, Երևան, Գլխավոր պող.

Կառավարական տուն 3

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

գյուտի ԽՍՀՄ հեղինակային վկայագրի (ԽՍՀՄ գյուտերի պետական

հիմնապաշարի անունով տրված ԽՍՀՄ արտոնագրի) գործողությունը

Հայաստանի Հանրապետության տարածքում դադարեցնելու և մնացած

ժամկետի համար Հայաստանի Հանրապետության արտոնագիր

ստանալու մասին

 

Ես (մենք) __________________________________________________________

հեղինակի (ների) անունը, հայրանունը, ազգանունը և_______________________________________________________________________

հայտատուի (ների) լրիվ անվանումը

 

խնդրում եմ (ենք)_________________________________________________________

գյուտի անվանումը

 

________________________________________________________ գյուտի N: _______

 

ԽՍՀՄ հեղինակային վկայագրի (հայտի գրանցման N: ______________ ՄԱԴ-ի ցուցիչը

 

_________, հայտի առաջնության թվականը _______) գործողությունը դադարեցնել

 

Հայաստանի Հանրապետության տարածքում և տալ Հայաստանի Հանրապետության

 

արտոնագիր _______________________________________________________________

ապագա արտոնագրատիրոջ անունը,

 

_________________________________________________________________________

հայրանունը, ազգանունը կամ լրիվ անվանումը և հասցեն

 

Կ.Տ.

                            Հայտատու (ներ)_______________   /           /

 

                                         __________________ /           /

 

                            Հեղինակ (ներ) _________________ /           /

 

                                          _________________  /          /

 

    Կ.Տ.        Ապագա արտոնագրատեր  ______________________ /            /

 

Նամակագրության հասցեն____________________________________

փոստային հասցեն,

 

_________________________________________________________________________

հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը կամ լրիվ անվանումը

 

_________________________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթերը`

 

«-------» ---------------------199  թ.

 

Հավելված 2

 

ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ

375010, Երևան, Գլխավոր պող.

Կառավարական տուն 3

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

արդյունաբերական նմուշի ԽՍՀՄ վկայագրի

գործողությունը Հայաստանի Հանրապետության

տարածքում դադարեցնելու և մնացած ժամկետի

համար Հայաստանի Հանրապետության արտոնագիր

ստանալու մասին

 

Ես (մենք) _________________________________________________________

հեղինակի (ների) անունը, ազգանունը և______________________________________________________________________

հայտատուի (ների) լրիվ անվանումը

 

խնդրում եմ (ենք)_________________________________________________________

արդյունաբերական նմուշի անվանումը ___________________________________________________արդյունաբերական նմուշի

 

N: ______________ԽՍՀՄ վկայագրի (հայտի գրանցման N: _______, ԱՆՄԴ-ի ցուցիչը

 

հայտի առաջնության թվականը __________) գործողությունը դադարեցնել Հայաստանի

 

Հանրապետության տարածքում և տալ Հայաստանի Հանրապետության արտոնագիր

 

_______________________________________________________________________

ապագա արտոնագրատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը կամ

 

________________________________________________________________________

                  լրիվ անվանումը և հասցեն

 

Կ.Տ.

                            Հայտատու(ներ)________________   /           /

 

                                         __________________ /           /

 

                            Հեղինակ (ներ) _________________ /           /

 

                                          _________________  /          /

 

    Կ.Տ.        Ապագա արտոնագրատեր  ______________________ /            /

 

Նամակագրության հասցեն____________________________________

փոստային հասցեն,

 

_________________________________________________________________________

հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը կամ լրիվ անվանումը

 

_________________________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթերը`

 

«-------» ---------------------199  թ.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

28.06.1996թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 36960035

 

 

pin
Արտոնագրային վարչություն
10.06.1996
Կարգ