Հաստատված է
Հայարտոնագրի
1994թ. հունվարի 27-ի
N:Կ3 հրամանով
Լրախմբագրված տեքստը
հաստատված է Հայարտոնագրի
1996թ. հունիսի 10-ի
N: 22 հրամանով
ԿԱՐԳ
ԳՅՈՒՏԵՐԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԽՍՀՄ ԵՎ ԽՍՀՄ ՆԱԽԿԻՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԸ ՀԱՅԱՐՏՈՆԱԳՐՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ
(Հայարտոնագրի 1994թ.սեպտեմբերի 19-ի N 45 հրամանով կատարված
փոփոխություններով)
Սույն կարգը սահմանված է «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993թ. հուլիսի 20-ի որոշման 3-րդ կետի համաձայն մինչև 1992թ. դեկտեմբերի 8-ի առաջնությամբ գյուտերի և արդյունաբերական նմուշների ԽՍՀՄ և ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետությունների արտոնագրերի վերագրանցումն իրականացնելու նպատակով:
1. Մինչև 1992թ. դեկտեմբերի 8-ի առաջնությամբ գյուտերի և արդյունաբերական նմուշների ԽՍՀՄ և ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետությունների այն արտոնագրերին, որոնց գործողության ժամկետը չի ավարտվել, Հայարտոնագրում գրանցելուց հետո, գործողության մնացած ժամկետի համար տրվում է «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա տրված արտոնագրերի իրավական կարգավիճակ:
Այդ գյուտերի և արդյունաբերական նմուշների արտոնագրերի գործողությունը կարող է դադարեցվել գանգատի հիման վրա այն դեպքերում, երբ պաշտպանվող օբյեկտը չի համապատասխանում հայտ ներկայացնելու թվականին արտոնագիր տվող պետության օրենսդրությամբ սահմանված արտոնագրաունակության պայմաններին:
2. Արտոնագրերի գրանցումը Հայարտոնագրում կատարվում է դիմումի համաձայն, սահմանված տուրքը վճարելու դեպքում:
Դիմումը պետք է վերաբերի մեկ արտոնագրի և պարունակի N:1 և N:2 հավելվածների տվյալները:
Դիմումը ստորագրում է արտոնագրատերը կամ նրա ժառանգորդը: Եթե արտոնագրատերը իրավաբանական անձ է, դիմումը ստորագրում է ձեռնարկության, հիմնարկության, կազմակերպության (այսուհետև ձեռնարկություն) ղեկավարը, նշելով պաշտոնը և ազգանունը: Ձեռնարկության ղեկավարի ստորագրությունը վավերացվում է ձեռնարկության կնիքով:
Օտարերկրյա արտոնագրատերերը դիմումները ներկայացնում են Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով:
Այն դիմումները, որոնք օտարերկրյա արտոնագրատերերը ներկայացրել են անմիջապես Հայարտոնագիր, ընդունվում են և վերցվում են հաշվառման ըստ ստացման թվականի: Հետագա գործավարությունը դրանցով կիրականացվի Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով, որոնք կնշանակվեն արտոնագրատերերի կողմից:
Դիմումին կից ներկայացվում են`
ա) գյուտի (արդյունաբերական նմուշի) արտոնագիրը (բնագիրը կամ պատճենը) և գյուտի նկարագրության (արդյունաբերական նմուշի ընդհանուր տեսքի լուսանկարի) երկու օրինակը: ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետության կողմից տրված արտոնագրին կցվում է նաև այդ պետության արտոնագրային գերատեսչության կողմից վավերացված տվյալ գյուտի նկարագրության (արդյունաբերական նմուշի մատենագիտական տվյալների և էական հատկանիշների համախմբության) հայերեն կամ ռուսերեն թարգմանությունը (2 օրինակ),
բ) հերթական տարում արտոնագիրը ՀՀ տարածքում գործողության մեջ պահելու և ՀՀ արտոնագիր տալու համար սահմանված տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, գրանցվող արտոնագրի համարի նշումով,
գ) իրավահաջորդությունը կամ անվանման փոփոխությունը հաստատող վավերացված փաստաթուղթը, այն դեպքերում, երբ արտոնագրատեր հանդիսացող իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը վերակազմավորվել է,
դ) ժառանգության իրավունքը հաստատող փաստաթուղթը, եթե այդ իրավունքը ծագել է ԽՍՀՄ (ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետության) արտոնագիրը տրվելուց հետո, և դիմումը ստորագրված է արտոնագրատիրոջ ժառանգորդի կողմից:
Դիմումը ներկայացվում է հայերեն լեզվով:
3. Հայարտոնագիրը`
ա) քննարկում է ներկայացված դիմումը այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում,
բ) գրանցում է գյուտը (արդյունաբերական նմուշը) ՀՀ գյուտերի (արդյունաբերական նմուշների) պետական գրանցամատյանում: Եթե ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետության կողմից գյուտի արտոնագիրը տրված է միայն «ձևական» փորձաքննության արդյունքով, ապա այդ արտոնագիրը գրանցվում է «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված փորձաքննության արդյունքի հիման վրա,
գ) արտոնագրի վրա կատարում է ««Գրանցված է Հայաստանի Հանրապետության գյուտերի (արդյունաբերական նմուշների) պետական գրանցամատյանում, N:_______ 199 թ. _________ «____» »» գրառումը,
դ) ՀՀ արտոնագիրը հանձնում է և ԽՍՀՄ արտոնագիրը վերադարձնում է արտոնագրատիրոջը անձամբ կամ դրանք ուղարկում է պատվիրված փոստային առաքմամբ,
ե) գրանցված գյուտի (արդյունաբերական նմուշի) արտոնագրի վերաբերյալ տեղեկությունները հրապարակում է իր պաշտոնական տեղեկագրում:
4. Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին, ապա արտոնագրատիրոջը ուղարկվում է հարցում ուղղված կամ բացակայող փաստաթղթերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:
Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է ետ կանչված:
5. Դիմումը արտոնագրատիրոջ կամ նրա իրավահաջորդի կողմից կարող է ետ կանչվել միայն մինչև համապատասխան գրանցամատյանում տվյալ օբյեկտի գրանցումը:
6. Գյուտի (արդյունաբերական նմուշի) արտոնագիրը գործում է ՀՀ գյուտերի (արդյունաբերական նմուշների) պետական գրանցամատյանում այն գրանցելու թվականից: Գյուտը (արդյունաբերական նմուշը) ՀՀ համապատասխան պետական գրանցամատյանում գրանցվում է տվյալ գյուտի (արդյունաբերական նմուշի) արտոնագիրը գրանցելու մասին դիմումը Հայարտոնագրի կողմից ստանալու թվականով:
Սույն կարգին համապատասխան տրված արտոնագրի վրա կատարվում է «Հայաստանի Հանրապետությունում գրանցված է ԽՍՀՄ (կամ ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետության անվանումը) N:_____________ արտոնագրի հիման վրա» գրառումը:
7. Կատարված գրառումները վավերացվում են ստորագրությամբ և կնիքով:
8. Գրանցված գյուտի լրիվ նկարագրությունը չի վերահրատարակվում. նրա վրա կատարվում է «Գրանցված է Հայաստանի Հանրապետությունում 199 թ. _________________ին, արտոնագիր N: __________» գրառումը:
ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ
375010, Երևան, Գլխավոր պող.
Կառավարական տուն 3
Դ Ի Մ ՈՒ Մ
գյուտի ԽՍՀՄ (ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետության) արտոնագիրը
Հայարտոնագրում գրանցելու մասին
Ես (մենք)___________________________________________________________
արտոնագրատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը
_________________________________________________________________________
կամ լրիվ անվանումը
խնդրում եմ (ենք) գրանցել_________________________________________________
գյուտի անվանումը
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
գյուտը, ըստ _________________________ N: _______________________արտոնագրի
պետության անվանումը
(հայտի գրանցման N: _____________ , հայտի ներկայացման թվականը ____________):
Նշված ԽՍՀՄ արտոնագիրը գործում է 1991թ. դեկտեմբերի 24-ի դրությամբ:
Կ.Տ. Արտոնագրատեր _________________ / /
ստորագրությունը, թվականը
Արտոնագրատիրոջ հասցեն _____________________________________________
________________________________________________________________________
Նամակագրության հասցեն___________________________________________________
փոստային հասցեն, անունը,
________________________________________________________________________
հայրանունը, ազգանունը կամ լրիվ անվանումը
Հեղինակներ
Կից ներկայացվող փաստաթղթերը`
Հավելված 2
ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ
375010, Երևան, Գլխավոր պող.
Կառավարական տուն 3
Դ Ի Մ ՈՒ Մ
արդյունաբերական նմուշի ԽՍՀՄ (ԽՍՀՄ նախկին սուբյեկտ
պետության) արտոնագիրը Հայարտոնագրում գրանցելու մասին
Ես (մենք)___________________________________________________________
արտոնագրատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը
________________________________________________________________________
կամ լրիվ անվանումը
խնդրում եմ (ենք) գրանցել_________________________________________________
արդյունաբերական նմուշի անվանումը
_________________________________________________________________________
արդյունաբերական նմուշը, ըստ _________________________ N: _______________
պետության անվանումը
արտոնագրի (հայտի գրանցման N: _____________ , հայտի ներկայացման թվականը
____________):
Նշված ԽՍՀՄ արտոնագիրը գործում է 1991թ. դեկտեմբերի 24-ի դրությամբ:
Կ.Տ. Արտոնագրատեր _________________ / /
ստորագրությունը, թվականը
Արտոնագրատիրոջ հասցեն _____________________________________________
________________________________________________________________________
Նամակագրության հասցեն___________________________________________________
փոստային հասցեն, անունը,
________________________________________________________________________
հայրանունը, ազգանունը կամ լրիվ անվանումը
Հեղինակներ
Կից ներկայացվող փաստաթղթերը`
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
28.06.1996թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 36960035