Սեղմել Esc փակելու համար:
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ)» N 2.III.1 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ...

 

 

100.0857.271202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10002415

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

20 դեկտեմբերի 2002 թվականի N 857

 

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ)» N 2.III.1 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(մանկամսուր, մանկապարտեզ, մսուր-մանկապարտեզ)

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ N 2.III-1

(2-րդ մաս)

 

9. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍՆՆԴԱՅԻՆ ԲԼՈԿԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

9.1. Սննդային բլոկի կազմի մեջ են մտնում խոհանոցը` նախապատրաստման և լվացման սենյակներով, մառանները` սառնարանային սարքավորումներով ու բանջարեղենի պահպանման պահեստներով: Լվացման, նախապատրաստման սենյակները պետք է առանձնացվեն խոհանոցից` կամ որևէ սարքավորումներով, կամ 1,2 մ բարձրությամբ թափանցիկ միջնապատով: Լվացման և նախապատրաստման սենյակները պետք է ունենան ջրահոսքի հարմարանքներ (տրապ), որոնք ունեն թեքություն ջրի հոսքի համար ու կոյուղի:

9.2. Մանկական նախադպրոցական հիմնարկներում շուտ փչացող մթերքի պահպանման համար պետք է լինի ջերմաչափով սառնարանային սարքավորումներ: Շուտ փչացող մթերքի պահպանման ջերմաստիճանը պետք է լինի +2 -+60: Սառնարաններում ջերմաստիճանը պետք է լինի +2 -+ 60: Սառնարաններում և սառնարանային սարքավորումներում հարկավոր է առանձնացնել մսի և ձկան պահպանման տեղեր` մակնշելով Միս, Ձուկ:

9.3. Մինչև 1 տարեկան երեխաների սննդամթերքը և կերային խառնուրդը պետք է պահել առանձին սառնարաններում: Բանջարեղենը պետք է պահել հատուկ մառաններում, չոր մթերքը` պահեստներում, որտեղ պետք է լինեն հատուկ շարահարկեր և պահարաններ: Սառնարանները պետք է լինեն չոր և լավ օդափոխվող: Սեղանները կարող են լինել ամբողջովին թիթեղապատված, չժանգոտվող մետաղից կամ դյուրալյումինից: Թույլատրվում է օգտագործել սեղաններ ծածկված ալյումինով կամ էլ ցինկապատված երկաթով, ծայրերը կլորացված: Սեղանները, որոնք ծածկված են ցինկապատ երկաթով, թույլատրվում է կիրառել հում մսի և ձկան մշակման համար: Խմորի մշակման համար սեղանները պետք է ունենան ամուր փայտե ծածկեր, լավ հարթեցված մակերեսով:

9.4. Մսի, ձկան և բանջարեղենի մշակման համար հարկավոր է ունենալ հատուկ դանակներ, մշակման տախտակներ (հացենի, կեչի, կաղնի)` հարթ մակերեսով, 9 հատից ոչ պակաս: Տախտակները և դանակները պետք է լինեն պիտակավորված. ՀՄ - հում միս, ԵՄ - եփած միս, ՀՁ - հում ձուկ, ԵՁ - եփած ձուկ, ԵԲ - եփված բանջարեղեն, ՀԲ - հում բանջարեղեն, նպարեղեն, Հ - հաց: Տախտակները պետք է պահել կողքի, հատուկ մետաղյա կասետների մեջ կամ անմիջապես աշխատատեղերում:

9.5. Թափոնները և մնացորդները հավաքվում են մետաղյա կափարիչով դույլերում կամ էլ աղբամաններում, որոնց մաքրումը կատարվում է 2/3-ից ոչ ավելի լցվելուց հետո: Ամեն օրվա վերջում, անկախ լցվելուց, աղբամանները պետք է մաքրվեն, լվացվեն սոդայի 2%-ոց լուծույթով, այնուհետև ողողվեն տաք ջրով և չորացվեն:

9.6. Խոհանոցային սպասքի լվացման համար պետք է տեղադրված լինեն չժանգոտվող մետաղից, ալյումինից, դյուրալյումինից պատրաստված վաննաներ, հոսող տաք և սառը ջրի ծորակներով: Վաննայի և կոյուղու միացման տեղում պետք է լինի օդային կտրվածք:

Խորհուրդ է տրվում օգտագործել` ՎՄ-1, ՎՄ-2, ՎՄ-1ա, ՎՄ-2ա տիպի լվացման վաննաներ:

9.7. Մանր փայտե գույքը-տախտակներ, խառնիչներ և այլն, տաք ջրով (500) լվանալուց հետո (ավելացնելով կալցինացված սոդա, եռնատրիֆոսֆատ և այլն) անհրաժեշտ է մշակել 650-ից ոչ պակաս տաք ջրով, այնուհետև չորացնել ցանցավոր մետաղյա շարահարկերի վրա:

Խոհանոցային ամանեղենը լվացվում է (45-500) տաք ջրով, ավելացնելով թույլատրված լվացող միջոցներ (հավելված 8), մաքրաջրվում են 650 ոչ պակաս տաք ջրով և չորացվում ցանցավոր շարահարկերի վրա: Մետաղյա գույքը լվանալուց հետո անհրաժեշտ է շիկացնել չորացնող պահարաններում, մսաղացները օգտագործելուց հետո անհրաժեշտ է քանդել, լվանալ, մշակել եռացող ջրով և լավ չորացնել: Սննդային բլոկերը պետք է ապահովված լինեն հյութաքամիչներով, խառնիչներով (միքսեր), ճզմող և այլ մեքենաներով: Ամանների լվացման սպունգները, լաթի կտորները ամանների լվացումից հետո պետք է եռացնել 15 րոպե, չորացնել և պահել հատուկ հատկացված տեղերում, փակ տարաներում: Խոզանակները և նմանատիպ գույքը լվացվում է, չորացվում և պահվում հատուկ հատկացված տեղերում:

9.8. Խոհանոցային և մառանային շինություններում լայնորեն պետք է օգտագործվեն ճանճերի դեմ պայքարի միջոցներ: Կրծողների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ապահովել մթերքի և սննդային մնացորդների ճիշտ պահպանումը, այնուհետև կատարել մեխանիկական ոչնչացում: Խստիվ արգելվում է քիմիա-մանրէաբանական միջոցների օգտագործումը:

9.9. Ամբողջ սննդամթերքը, որ ստացվում է մանկական օբյեկտում պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված որակի և անվտանգության պարտադիր պահանջներին:

Հում մթերքը և մթերքը, որը օգտագործում են առանց թերմիկ մշակման, անհրաժեշտ է պահել առանձին: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել շուտ փչացող սննդամթերքի վրա` միս, ձուկ, կիսաֆաբրիկատներ, կաթ, կաթնամթերք: Դրանք պետք է պահել սառնարանային խցիկներում, սառնարաններում 2-60 -ում, սահմանափակ ժամկետով (հավելված 9): Սառնարանի ջերմաստիճանը ստուգվում է ջերմաչափով: Եթե սառնարանային խցիկը 1 հատ է, մսի, ձկան, կաթնամթերքի պահպանումը պետք է կատարվի առանձին շարահարկերում, որոնք հեշտ լվացվում և մշակվում են: Մթերքը (հատկապես կաթնամթերքը, ձկնեղենը) պետք է պահել փակ տարաներում: Կարագը պետք է պահել շարահարկի վրա տարաների մեջ կամ էլ փաթեթավորված: Չի կարելի կարագը պահել հոտավետ սննդամթերքի և պանրի հետ: Պանիրները պետք է պահել սառցախցիկներում, պանրի խոշոր կտորները` առանց տարաների մաքուր, փայտից շարահարկերի վրա: Պանրի գլուխները մեկը մյուսի վրա դնելու ժամանակ, արանքներում պետք է դնել ստվարաթուղթ կամ դիկտ: Մանր պանրիկները պետք է պահել փայտե շարահարկերի վրա տարաների մեջ կամ առանց դրանց: Պանիրն անհրաժեշտ է դասավորել այնպես, որ գլուխները չհպվեն իրար: Նույնիսկ կարճատև պահպանման ժամանակ պանրի կեղևը խոնավանում և ծածկվում է բորբոսով, առաջացած բորբոսը և լորձը անհրաժեշտ է հեռացնել չոր անձեռոցիկով, որը պետք է թրջել 3%-ոց կերակրի աղի լուծույթով:

Ձուն պահվում է տարաներում կամ առանձին սկուտեղների վրա: Չի կարելի պահել ուժեղ հոտավետ մթերքի հետ: Թթվասերը, կաթնաշոռը պետք է պահել մետաղյա տարաներում կամ տակառներում: Բացելուց հետո դրանք պետք է ծածկել կափարիչներով, որոնք պիտի պատրաստված լինեն նրբատախտակից, թանզիֆով: Կաթ հարկավոր է պահել ստացված ամաններում: Կաթը ստանալուց անմիջապես հետո, եթե չի օգտագործվում, պետք է պահել 2-60 -ում: Չպաստերիլիզացված, բաց վիճակում ստացված կաթն անհրաժեշտ է մինչև օգտագործելը եռացնել և պահել փակ կափարիչով:

Բանջարեղենը և մրգերը պետք է պահել չոր, լավ օդափոխվող շինություններում շարահարկերի վրա, ոչ բարձր, քան 80 -ում: Բանջարեղենը պետք է պաշարվի 20, իսկ սորուն մթերքը /աղ, ալյուր, շաքարավազ և այլն/ 30 օրից ոչ ավելի` չոր լավ օդափոխվող շինություններում, մաքուր տարաներում, լավ փակված կափարիչներով կամ պարկերի մեջ, հատակից առնվազն 15 սմ բարձրության վրա: Մթերքի և պատի միջև պետք է լինի 20 սմ հեռավորություն:

Հացը պետք է պահվի պահարաններում շարահարկերի վրա, սպիտակ և սև տեսակները` առանձին: Ներքևի շարահարկը գետնից պետք է 35սմ բարձր լինի: Պահարանների դռները պետք է ունենան անցքեր օդափոխության համար: Հացի պահպանման տեղի մաքրման ժամանակ փշրանքները պետք է հավաքել հատուկ խոզանակների և լավ մաքրել 1 %-ոց սեղանի քացախով թրջված լաթով:

9.10. Սննդի պատրաստման ժամանակ պետք է օգտվել հետևյալ կանոններից.

- հում և եփած մթերքի մշակումը պետք է կատարել առանձին սեղանների վրա, մակնշված տախտակներին, մակնշված դանակներով,

- սալաթների հում լավ մշակված բանջարեղենից պատրաստումը պետք է կատարվի առանձին սեղանների վրա ԵԲ եփած բանջարեղեն մակնշված տախտակին,

- մթերքը մանրելու համար պետք է ունենալ 2-ից ոչ պակաս մսաղաց (1-ը սորուն, մյուսը եփածի համար),

- մսի և ձկան ֆարշից պատրաստված կոտլետները, բիտկիները պետք է տապակվեն 2 կողմից 10 ր. ոչ պակաս, որից հետո անհրաժեշտ է պահել ջեռոցում 5-8 ր., մինչև պատրաստվելը,

- եփած մսից ճաշատեսակ պատրաստելու ժամանակ կամ առաջին ճաշատեսակի հետ մատուցելու համար, մանրեցված կամ բաժին միսն անպայման պետք է ենթարկել կրկնակի թերմիկ մշակման (արգանակի, սոուսի մեջ եփել, տապակել ջեռոցում) 220-2500 10 ր. ընթացքում,

- թխվածքների և ձվածեղի պատրաստման ժամանակ անհրաժեշտ է եփելը ավարտել ջեռոցում, 5-8 ր. 2500 պայմաններում,

- մինչև 1 և 2-րդ ճաշատեսակների մատուցումը, այն կարող է մնալ տաք սալիկի վրա` ոչ ավելի, քան 2-3ժ,

- թթված կաթը կարելի է օգտագործել միայն խմորի համար:

9.10.1. Արգելվում է մածունի, կաթնաշոռի, ինչպես նաև մսով բլիթների (բլինչիկ), թխվածքաճաշի, մսա-մակարոնների, կրեմների, օշարակների, տապակած սննդամթերքի, դոնդողի, պաշտետների պատրաստումը: Կտրականապես արգելվում է սնկերի, բաքերով կաթի օգտագործումը առանց եռացնելու, ինչպես նաև կաթնաշոռի, թթվասերի օգտագործումը առանց թերմիկ մշակման, ձվի և մսի, ջրային թռչնի մսի օգտագործումը առանց անասնաբույժի կողմից ստուգման: Արգելվում է տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումը:

9.11. Մթերքի խոհանոցային մշակման ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ պահանջները: Բանջարեղենի կեղևը հեռացնել բարակ շերտով, չի կարելի մաքրել գիշերը և թողնել ջրում 1,5 ժ-ից ավելի, առաջին ճաշատեսակների պատրաստման ժամանակ բանջարեղենը պետք է դնել միայն եռացող ջրում:

Մանկական կերն անհրաժեշտ է վիտամինիզացնել ասկորբինաթթվով /վիտամին C/:

9.12. Սնունդ փոխադրող տրանսպորտով միաժամանակ այլ տեսակի բեռներ տեղափոխել չի թույլատրվում: Սննդամթերք տեղափոխող մեքենայի թափքը ներսից պետք է ցինկապատված լինի: Այն տարաները, որոնցով տեղափոխվում է մթերք, պետք է լինի մակնշված:

Մոմլաթե և այլ պարկերը, մետաղյա և փայտե արկղերը, բիդոնները և այլ տարաները օգտագործելուց հետո պետք է մաքրել տաք, 2%-ոց սոդայաջրով, շոգեխաշել եռման ջրով ու չորացնել:

9.13. Թույլատրվում է օգտագործել ճաշի, թեյի հախճապակյա (ափսեներ, պնակներ, գավաթներ), չժանգոտվող մետաղից (գդալներ, պատառաքաղներ) սպասք, որը պետք է լինի յուրաքանչյուր խմբի համար անձնական օգտագործման և պահվի բուֆետում:

9.14. Սպասքի լվանալու համար, բուֆետներում տեղադրվում են երկբնանի մակնշված լվացարաններ, որոնք պետք է ունենան օդային ընդհատումներ: Առաջնահերթ լվացվում է թեյի սպասքը` 2 ջրում 50-600, 1-ին բնիկում ավելացնելով լվացող միջոցներ: Այնուհետև լվացարանը մաքրվում է, ապա լվանում են ճաշի սպասքը: Լվանալու ժամանակ անհրաժեշտ է ամանեղենը լավ մաքրել սննդի մնացորդներից, լվանալ 1-ին բնիկում 50-600 տաք ջրով, որի մեջ ավելացվում է լվացող միջոց (հավելված 8), 2-րդ բնիկում պետք է մաքրաջրել հոսող` ոչ պակաս, քան 650 տաք ջրով և չորացնել վանդակավոր շարահարկերի վրա: Գդալները, պատառաքաղները անհրաժեշտ է լվանալ լվացող միջոցներով, ապա մաքրաջրել հոսող տաք ջրով` ոչ պակաս, քան 650 -ում:

Ծծակները օգտագործելուց հետո եռացնել 15 ր. և պահել ապակյա փակ ամաններում: Կաթնամթերքի օգտագործումից հետո շշերը պետք է լվանալ հոսող տաք ջրով, խոզանակի և ճարպազրկող (մանանեխ, կերակրի սոդա) միջոցների օգնությամբ: Այնուհետև, եռացնել 15 ր. և պահել մակնշված էմալապատ, փակ ամաններում: Լաթերը ամանեղենը լվանալուց հետո լվացվում, չորացվում և պահվում են մակնշված տարաներում:

Ամեն խմբում պետք է լինի չորացման պահարան, որտեղ ամանեղենը ախտահանվում է, կամ էլ կափարիչով աման, որտեղ սպասքը ախտահանիչ լուծույթներում թրջվում է, ինֆեկցիաների ժամանակ: Սննդի մնացորդը պետք է հավաքել առանձնացված ոտնակներով տարաներում, որոնք աշխատանքից հետո մաքրել և լավ լվանալ սոդայի 2%-ոց լուծույթով, մաքրաջրել տաք ջրով և լավ չորացնել:

 

10. ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱ

 

10.1. Մանկական նախադպրոցական օբյեկտների անձնակազմը պետք է հաճախի մաքուր և կոկիկ հագուստով ու կոշիկներով: Աշխատանքից առաջ պետք է լավ լվանալ ձեռքերը, հագնել մաքուր խալաթ կամ հատուկ զգեստ, ունենան հատուկ փոխնորդ կոշիկներ, մազերը կոկիկ հավաքել գլխաշորի տակ: Տեխնիկական անձնակազմը պետք է ունենա առանձին խալաթներ, տարածքները մաքրելու համար, ինչպես նաև մաքուր գոգնոցներ կերակուրը բաժանելու համար: Զուգարան մտնելուց առաջ պետք է հանել խալաթը, իսկ դուրս գալուց հետո ձեռքերը լավ լվանալ օճառով: Սպասարկող անձնակազմին արգելվում է օգտվել մանկական զուգարաններից: Մանկական նախադպրոցական հիմնարկից դուրս գալուց առաջ խալաթը պետք է հանել և կախել պահարանում:

10.2. Մանկական նախադպրոցական կազմակերպությունների անձնակազմը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է անցնել բժշկական զննություն: Նոր ընդունվող անձինք առանց բժշկական հետազոտության արդյունքների աշխատանքի չեն թույլատրվում: Մանկական օբյեկտների աշխատողների անձնական բժշկական գրքույկները պետք է գտնվեն հիմնարկի վարիչի մոտ:

Մանկական օբյեկտների բոլոր աշխատողները, որոնք գործ ունեն երեխաների սպասարկման ու սննդի պատրաստման հետ պարտադիր պետք է անցնեն հիգիենիկ ուսուցման դասընթացներ, հանձնեն քննություն և աշխատանքի ընթացքում պահպանեն անձնական հիգիենայի կանոնները, իսկ սննդի բլոկի աշխատողները պետք է պահպանեն նաև սննդի պատրաստման տեխնոլոգիայի սանիտարական պահանջները:

Սննդի բլոկի բոլոր աշխատողները ամեն օր պետք է զննվեն բուժքրոջ կողմից, թարախային հիվանդությունների առկայության նկատմամբ, իսկ արդյունքները գրանցվեն հատուկ մատյանում: Հիվանդներն ու կասկածելի համախտանիշներով անձինք չեն թույլատրվում անցնել աշխատանքի:

 

11. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

11.1. Մինչև մանկական նախադպրոցական կազմակերպություն երեխայի ընդունվելը առողջական վիճակի շեղումներ հայտնաբերելու նպատակով կատարվում են երեխայի բերանի խոռոչի, քիթ-ըմպանի, տեսողության խանգարման, ակնոցի ընտրության և այլ բուժական, ինչպես նաև առողջարարական միջոցառումներ:

Մանկական նախադպրոցական այլ հիմնարկներից երեխաների տեղափոխման ժամանակ, զարգացման պատմության քաղվածք է կազմվում մանկական կազմակերպություն հաճախող բժշկի կամ տեղամասային մանկաբույժի կողմից:

11.2. Մանկական նախադպրոցական կազմակերպություն երեխայի ընդունվելիս բժիշկը, որը կատարում է տվյալ հիմնարկի հսկողությունը, ծնողներից հավաքում է լրացուցիչ տվյալներ երեխայի զարգացման առանձնահատկությունների վերաբերյալ, տալիս է առողջության վիճակի գնահատում ֆիզիկական և նյարդահոգեկան զարգացման վիճակի վերաբերյալ և մանկավարժի հետ համատեղ կատարում է անհատական ռեժիմի, ինչպես նաև սնուցման և առողջարարական միջոցառումների վերաբերյալ նշանակումներ: Երեխայի ընդունման ժամանակ հավաքած բոլոր տվյալները անցկացվում է երեխայի զարգացման պատմության մեջ` մսուրային հասակի երեխաների համար` հաշվառման քարտ կամ երեխայի բժշկական քարտ, նախադպրոցական հասակի երեխաների համար - հաշվառման քարտ, և հասցվում է ի գիտություն խմբերի դաստիարակներին:

11.3. Երեխաների առավոտյան ամենօրյա ընդունումը պետք է կատարվի դաստիարակի կողմից, որը ծնողներին հարցնում է երեխայի առողջական վիճակի մասին, զննում է բկանցքը և մաշկը, չափում է մսուրային խմբի բոլոր երեխաների ջերմությունը, իսկ նախադպրոցական խմբում` ելնելով բժշկական ցուցումից:

Առավոտյան զննման ժամանակ հայտնաբերված հիվանդ և կասկածելի երեխաները չեն ընդունվում, օրվա ընթացքում հայտնաբերված վատառողջ երեխաները մեկուսացվում են մեկուսարաններում կամ հիվանդացած երեխաների մեկուսացման սենյակում: Ելնելով առողջական վիճակից երեխան մնում է մեկուսարանում մինչև ծնողի գալը, կամ հոսպիտալացվում է: Մանկական նախադպրոցական օբյեկտում, համաձայն գործող հրահանգների, անցկացվում են սանիտարահակահամաճարակային միջոցառումներ, որոնք ուղղված են ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելմանը խմբերում կամ խմբերից դուրս կախված ինֆեկցիայի բնույթից, տարածման ձևից, կարանտին, ախտահանում, պատվաստումներ և այլն, համաձայն համաճարակաբանի ցուցման:

11.4. Կրած հիվանդություններից հետո մանկական նախադպրոցական հիմնարկ ընդունվում են միայն տեղամասային մանկաբույժի տեղեկանքով, որտեղ նշվում է ախտորոշումը, հիվանդության տևողությունը, անցկացված բուժումը, ինֆեկցիոն հիվանդների հետ ունեցած շփման բացառման, ինչպես նաև երեխայի անհատական ռեժիմի վերաբերյալ առաջարկություններ` առաջին 10-14 օրվա ռեկոնվալեսցենտներ:

11.5. Երեխաները պետք է ապահովված լինեն անհատական անկողնային պարագաներով, սրբիչներով, անձնական հիգիենայի պարագաներով (ատամի խոզանակ, սանր, սպունգ և այլն), որոնք պետք է մակնշված լինեն:

 

12. ՕՐՎԱ ՌԵԺԻՄԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

12.1. Օրվա ռեժիմը պետք է համապատասխանի քնի տևողության, տարբեր խմբային հասակի երեխաների առույգության հիգիենիկ նորմերին, նախատեսվում է մաքուր օդում գտնվելու բավարար տևողություն, որի ժամանակ իրականացվում է առողջարարական և կանխարգելիչ միջոցառումներ, կազմակերպում պարապմունքներ, որոնք ընդգրկեն մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածության ռացիոնալ համակցությունը: Բոլոր տեսակի գործողությունները կազմակերպվում և երեխաների հանգիստը օրվա ընթացքում կառուցվում է, հիմք ընդունելով մանկապարտեզներում ուսուցման և դաստիարակության տիպային ծրագրերը:

Շաբաթվա ընթացքում ուսումնական պարապմունքների քանակությունը պետք է փոքր և միջին խմբերում - 10, ավագ խմբերում - 151, նախապատրաստականում - 19: Մեկ պարապմունքի տևողությունը փոքրերի խմբերում պետք է լինի ոչ ավելի, քան 10-15 րոպե, միջին խմբերում` մինչև 20 րոպե, ավագ խմբերում` 20-25 րոպե, նախապատրաստականում` 25-30 րոպե: Բոլոր խմբերում պարապմունքների ընթացքում անհրաժեշտ է անցկացնել մարմնամարզական վարժություն` 1.5-2 րոպե տևողությամբ: Պարապմունքների միջև եղած ընդմիջումները պետք է լինեն 10-12 րոպե: Ընդմիջումների ընթացքում անհրաժեշտ է անցկացնել չափավոր ակտիվությամբ աշխույժ խաղեր:

12.2. Պարապմունքների դասացուցակը կազմելիս առաջարկվում է.

- պլանավորել ուսումնական ծանրաբեռնվածության հավասարաչափ բաժանում` ողջ օրվա, շաբաթվա և տարվա ընթացքում,

- ուսումնական շաբաթվա սկզբում և վերջում նախասիրությունը տալ ավելի թեթև` բովանդակությամբ և բարդությամբ պարապմունքներին,

- միջին խմբի երեխաներից սկսած ընձեռել արձակուրդներ, համաձայն մանկապարտեզներում ուսուցման և դաստիարակման տիպային ծրագրերի:

12.3. ՈՒսումնական տարվա սկզբին նախապատրաստական խմբում անհրաժեշտ է որոշել ուսուցմանը երեխաների ֆունկցիոնալ պատրաստականությունը: Այն երեխաների համար, որոնք ուսուցմանը ֆունկցիոնալ պատրաստ չեն և ունեն ձայնային արտահայտության թերություններ մանկապարտեզի ռեժիմում, անհրաժեշտ է նախատեսել հատուկ պարապմունքներ լոգոպեդի հետ, դաստակի փոքր մկանների թույլ զարգացում ունեցող երեխաների համար` մկանների զարգացման հատուկ վարժություններ, առողջական վիճակի շեղումներ ունեցող երեխաներին` անհրաժեշտ բուժական և առողջարարական միջոցառումներ:

 

13. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

Երեխաների սնունդը պետք է լինի լիարժեք, մթերքի տեսակետից բազմազան և պետք է լրիվ բավարարի զարգացող օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներին: Երեխաների սնուցումը պետք է իրականացվի համաձայն առաջարկվող 7 կամ 10 օրվա մենյուով: Բուժանձնակազմը պետք է ունենա կերակրատեսակների քարտադարան և անհրաժեշտության դեպքում առաջարկվող ճաշացանկում մտցնի փոփոխություններ: Ամեն օր յուրաքանչյուր խմբում ծնողների համար պետք է փակցվի երեխաների սնուցման համար նախատեսվող սննդամթերքի ցուցակը:

13.1. Բուժաշխատողները պետք է մասնակցեն յուրաքանչյուր ճաշացանկի կազմմանը և հետևեն խոհարարական ճիշտ մշակմանը և կոտլետներում մթերքների ճիշտ լցմանը, կերակրատեսակների համային հատկություններին, անցկացնեն 3-րդ կերակրատեսակի Ց վիտամինիզացիա, անմիջապես բաժանումից առաջ, պետք է հսկողություն սահմանի մթերքի պահպանման, դրանց իրացման ժամկետների նկատմամբ, հետևի սննդային բլոկի սանիտարական վիճակին:

Երեխաների պատրաստի սննդամթերքը պետք է մատուցել միայն բուժաշխատողի կողմից համտեսելուց և խոտանիչ մատյանի մեջ գրանցելուց հետո, ճաշատեսակի որակի գնահատումից ու բաժանելու թույլատվություն տալուց հետո: Մատյանի մեջ անհրաժեշտ է նշել յուրաքանչյուր ճաշատեսակի համը, այլ ոչ թե ամբողջ ռացիոնինը, և ցույց տալ կերակրատեսակի համապատասխան քաշը` ճաշատեսակում նշված: Ճաշատեսակի ելքի ստուգման համար կշռում են 10 բաժին: Յուրաքանչյուր օր պետք է վերցվի օրական պատրաստի արտադրանքի նմուշները: Նմուշի ընտրությունը և պահպանումը իրականացվում է բուժաշխատողի կողմից, նմուշը պետք է վերցնել ապակյա ամանի մեջ` մանրէազերծված կափարիչով (ճաշալրացները /գարնիր/ վերցվում են առանձին ամանի մեջ) և պահել սառնարանի մեջ 2-60 ջերմաստիճանի պայմաններում:

Սննդի կալորիականության և բաղադրամասերի հաշվարկը իրականացվում է բուժաշխատողի կողմից ամիսը 1 անգամ, հաշվապահական ցուցակներով:

 

14. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

14.1. Նախադպրոցական հիմնարկներում ֆիզիկական դաստիարակությունը պետք է իրականացնել օրինակելի ծրագրին համապատասխան:

Ծրագիրը կազմված է կյանքի յուրաքանչյուր տարում երեխաների հասակային առանձնահատկությունների հաշվարկով և ուղղված է մանկական օրգանիզմի ֆունկցիոնալ կատարելագործմանը և առողջության ամրացմանը:

Նախադպրոցական հիմնարկներում շարժունակության ռեժիմը պետք է ապահովի ֆիզիկական դաստիարակության հիմնական խնդիրները: Դրա հիմքը կազմում է ամենօրյա ֆիզիկական վարժությունների պարապմունքները և տարբեր տիպի խաղերը (դաստիարակի ղեկավարությամբ) և երեխաների ինքնուրույն շարժուն գործունեությունը:

Յուրաքանչյուր հասակային խմբում ֆիզկուլտուրայի ծրագրով նախատեսվում են աշխատանքի հետևյալ ձևերը (աղյուսակ 17): Ֆիզ. դաստիարակության բոլոր աշխատանքները պետք է իրականացնեն դաստիարակները, վարիչի և բուժաշխատողի հսկողությամբ:

Աղյուսակ 17

Ֆիզիկական դաստիարակության պարապմունքների տեսակները և

աշխատանքների ձևերը

._________________________________________________________________________.

| |Պարապմունքի  |Հասակային խմբերը, կազմակերպման առանձնահատկությունները և  |

| |տեսակը և     |            պարապմունքների երկարատևությունը              |

| |աշխատանքի    |_________________________________________________________|

| |ձևերը        |Վաղ հասակի|Վաղ հասակի|1-ին փոքր|2-րդ |միջին|ավագ-|դպրոցի |

| |             |1-ին խումբ|2-րդ խումբ|խումբ    |փոքր |խումբ|ների |նախա-  |

| |             |          |          |         |խումբ|     |խումբ|պատրաս-|

| |             |          |          |         |     |     |     |տական  |

| |             |          |          |         |     |     |     |խումբ  |

|_|_____________|__________|__________|_________|_____|_____|_____|_______|

|1|      2      |     3    |    4     |    5    |  6  |  7  |  8  |   9   |

|_|_____________|__________|__________|_________|_________________________|

|1|ՈՒսուցողական |Ամեն օր   |շաբաթը    |շաբաթը   |Բոլոր երեխաների հետ      |

| |աշխատանք     |անհատական |2 անգամ,  |2 անգամ, |շաբաթը 3 անգամ, այդ թվում|

| |(ֆիզկուլ-    |կամ փոքր  |ենթա-     |ենթա-    |2-ը պարապմունքների համար |

| |տուրայի      |խմբերով   |խմբերով   |խմբերով  |նախատեսված ժամով, իսկ    |

| |պարապ-       |խաղապարապ-|(1տ. 6    |տարե-    |1-ը` զբոսանքների ժամանակ:|

| |մունքներ)    |մունքներ  |ամս.-1տ.  |վերջին`  |15-20 րոպե, 20-25 րոպե,  |

| |             |շարժում-  |8ամս., 2- |խմբի ողջ |25-30 րոպե, 30-35 րոպե   |

| |             |ների      |4 երեխա,  |կազմով,  |                         |

| |             |զարգացման |մինչև     |15-20    |                         |

| |             |ուղղու-   |2 տ.` 5-7 |րոպե     |                         |

| |             |թյամբ,    |երեխա)    |         |                         |

| |             |մերսում,  |Տևողու-   |         |                         |

| |             |մարմնամար-|թյունը    |         |                         |

| |             |զություն  |10-15 րոպե|         |                         |

| |             |6-10 րոպե`|          |         |                         |

| |             |հաշվի     |          |         |                         |

| |             |առնելով   |          |         |                         |

| |             |տարիքը,   |          |         |                         |

| |             |ֆիզիկական |          |         |                         |

| |             |վիճակը,   |          |         |                         |

| |             |երեխայի   |          |         |                         |

| |             |զարգացման |          |         |                         |

| |             |առանձնա-  |          |         |                         |

| |             |հատկու-   |          |         |                         |

| |             |թյունները |          |         |                         |

|_|_____________|__________|______________________________________________|

|2|Օրվա վերջում |    -     |    -      ամեն օր   ամեն  ամեն  ամեն  ամեն   |

| |ֆիզ.         |          |                     օր    օր    օր    օր     |

| |առողջարարական|          |                                              |

| |աշխատանք     |          |                                              |

|_|_____________|__________|                                              |

| |ա) առավոտյան |          |           4-5 րոպե  4-5   6-8   8-10  10-12  |

| |մարմնամար-   |          |                     րոպե  րոպե  րոպե  րոպե   |

| |զություն     |          |                                              |

|_|_____________|__________|                                              |

| |բ) աշխույժ   |անհատական |Ամեն օր 2 անգամ (առավոտյան և  երեկոյան        |

| |խաղեր և  ֆիզ.|          |զբոսանքի ժ-կ)                                 |

| |վարժություն- |          |                                              |

| |ներ զբոս.    |          |8-10 րոպե  10-15     15-20 20-25 25-30 30-40  |

| |ժամանակ      |          |           րոպե      րոպե  րոպե  րոպե  րոպե   |

| |             |          |                                              |

| |             |          |Ֆիզկուլտ պարապմունքների անցկացման ժամանակ     |

| |             |          |                                              |

| |             |          |    -      6-8 րոպե  6-8   8-10  10-12 12-15  |

| |             |          |                     րոպե  րոպե  րոպե  րոպե   |

| |             |          |    -      5-10 րոպե 5-10  8-12  10-15 10-15  |

| |             |          |                     րոպե  րոպե  րոպե  րոպե   |

| |գ) մարմնամ.  |          |    -         -        -     -   Ամեն օր      |

| |րոպե         |          |                                 անհրաժեշտու- |

| |             |          |                                 թյան դեպքում |

| |             |          |                                 1-3 րոպե,    |

| |             |          |                                 կապված       |

| |             |          |                                 պարապմունքի  |

| |             |          |                                 ձևից  ու     |

| |             |          |                                 բովանդակու-  |

| |             |          |                                 թյունից      |

|_|_____________|__________|______________________________________________|

|3|Ակտիվ հանգիստ|          |          |         |Ամիսը 1-2 անգամ          |

| |ա) ֆիզ. ժամ. |          |          |         |20-30 20-30 30-45 45-50  |

| |անց.         |          |          |         |րոպե, րոպե, րոպե, րոպե,  |

| |բ) ֆիզ. կոն. |     -    |     -    |    -    |ոչ քիչ տարին Տարին 2-3   |

| |             |          |          |         |2 անգամ      անգամ 1 ժամ |

| |             |          |          |         |մինչև  60    30 րոպե     |

| |             |          |          |         |րոպե                     |

| |գ) առողջու-  |     -    |     -    |    -    |Եռամսյակը մեկ անգամից ոչ |

| |թյան օր      |          |          |         |քիչ                      |

|_|_____________|__________|__________|_________|_________________________|

|4|Երեխաների    |     -    |     -    |    -    |Ամեն օր: Բնույթը և       |

| |ինքնուրույն  |          |          |         |տևողությունը  կախված է   |

| |շարժող.      |          |          |         |երեխայի անհատական        |

| |գործունեու-  |          |          |         |տվյալներից ու            |

| |թյուն        |          |          |         |պահանջներից: Առավոտյան   |

| |             |          |          |         |մարմնամարզությունը և     |

| |             |          |          |         |ֆիզ. վարժությունները     |

| |             |          |          |         |կատարվում են ծնող.       |

| |             |          |          |         |հսկողությամբ և  նրանց    |

| |             |          |          |         |հետ:                     |

|_|_____________|_________________________________________________________|

|5|Տնային հանձ- |        Առաջադրանքները որոշում է դաստիարակը              |

| |նարարություն |                                                         |

._________________________________________________________________________.

 

14.2. Մանկական նախադպրոցական հիմնարկներում անհրաժեշտ է ֆիզիկական դաստիարակության նկատմամբ ապահովել բժշկական և մանկավարժական հսկողություն:

14.2.1. Դինամիկ դիտում են երեխաների ֆիզիկական զարգացումը և գնահատում ֆիզիկական դաստիարակության միջոցների ազդեցության արդյունավետությունը, որը բժշկի կողմից իրականացվում է մանկական հիմնարկներում կամ պոլիկլինիկաներում:

14.2.2. Բուժամանկավարժական հսկողության շարժման ռեժիմի կազմակերպման, ֆիզիկական վարժությունների անցկացման մեթոդիկայի և երեխայի օրգանիզմի վրա դրանց ազդեցության նկատմամբ միջոցառումների հսկողությունն իրականացնում են բժիշկը, բուժքույրը, մանկապարտեզի վարիչը:

14.2.3. Հիգիենիկ գիտելիքների քարոզչության աշխատանքները և ուսուցումը, մանկական հիմնարկներում ֆիզիկական դաստիարակության վերաբերյալ, երեխաների և ծնողների հետ անց են կացնում բուժքույրը, բժիշկը, վարիչը և դաստիարակները:

14.3. Երեխաների կոփումը պետք է բաղկացած լինի միջոցառումների համակարգից` ներառյալ ամենօրյա կյանքում կոփման էլեմենտները և հատուկ միջոցառումները, օդային վաննաներ, ջրային պրոցեդուրաներ, ճիշտ կազմակերպված զբոսանք, ֆիզիկական վարժություններ, որոնք անց է կացվում թեթև սպորտային հագուստով և բաց օդում: Կոփման միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է դրանք անցկացնել երեխաների օրգանիզմի ջերմաստիճանի ջերմային կոնֆորտի վիճակում` հագուստի ջերմապահպանության հատկության ռացիոնալ համակցությունը շինության ջերմաստիճանի հետ և բացօթյա:

Արտաքին միջավայրի ազդակները (արև, օդ և ջուր) կոփման համակարգում օգտագործվում են տարբերակելով` կախված երեխայի տարիքից, առողջական վիճակից նկատի ունենալով հիմնարկության նյութական բազան և անձնակազմի պատրաստվածությունը: Կոփման մեթոդները ու միջոցները փոփոխվում են, հաշվի առնելով տարվա եղանակը, շինության ջերմաստիճանը, խմբում համաճարակային իրավիճակը:

Կոփման միջոցառումների անցկացման ժամանակ պետք է ապահովված լինեն բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները և ունենան թեթև պոլիէթիլենային մակնշված բաքեր (երկու հատ), 0.5լ տարողությամբ պոչամաններ, ջրով նախակոփման համար, 2-2.5լ տարողությամբ սափոր կամ ցնցուղ ջրով ընդհանուր նախակոփման համար, փայտյա կամրջակներ, անհատական մակնշված սրբիչներ, բաց օդում և ֆիզկուլտ դահլիճում պարապմունքների համար հագուստ:

14.4. Մանկական նախադպրոցական կազմակերպություններում, համաձայն ծրագրի և սանիտարահիգիենիկ պահանջների, անհրաժեշտ է` ստեղծել պայմաններ, յուրաքանչյուր տարիքային խմբի երեխաների ֆիզիկական դաստիարակությունը իրականացնելու համար:

 

15. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍԱԿԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

15.1. Նախադպրոցական հասակի երեխաների հիգիենիկ ուսուցումն ու դաստիարակությունը պետք է իրականացվի սիստեմատիկ, հաշվի առնելով հոգեկան և ֆիզիկական զարգացման շարժը, զարգացող օրգանիզմի հիմնական ֆունկցիաների կարգավորումը:

- Նախադպրոցականների հիգիենիկ դաստիարակության և ուսուցման հիմնական ձևը պրակտիկ գործունեությունը որպես դաստիարակության գործընթացի օրգանական մաս, այդ թվում հետևյալ բաժիններով` ֆիզիկական (առողջության ամրապնդում, ընդգրկելով վարժությունների կատարման նորույթները, ակտիվ շարժողական ռեժիմ), հոգևոր (վարվելակերպի կուլտուրայի դաստիարակություն, իր և ընկերոջ առողջության նկատմամբ գիտակցական մոտեցում), աշխատանքային և էսթետիկական դաստիարակություն (աշխատանքային գիտելիքների ընդունում, ինքնասպասարկման սովորում, հիգիենիկ հրահանգների կատարման պահանջի ձևավորում, այդ թվում մտավոր և ֆիզիկական աշխատանքի հիգիենայի հրահանգների):

- Մանկավարժական բժշկական անձնակազմը մանկական հիմնարկում երեխայի գտնվելու բոլոր տարիներին պարտավոր է իրականացնել հիգիենիկ դաստիարակության շարունակական աշխատանք, ընդգրկելով այդ հարցերը ծրագրային դաստիարակության աշխատանքի բոլոր բաժիններում:

- Հիգիենիկ դաստիարակության մեջ պետք է լայնորեն ներգրավել ծնողներին, որոնց անհրաժեշտ է տեղեկացնել մանկական հիմնարկում, նաև տանը աշխատանքների կազմակերպմանը և բնույթին, վարքի նորույթների ամրապնդման վերաբերյալ:

- Նախադպրոցական հասակի երեխաների հիգիենիկ ուսուցման և դաստիարակության հարցերը պետք է արտացոլվեն հիմնարկության և մանկավարժ դաստիարակների աշխատանքային պլաններում:

- Անհրաժեշտ է երեխաներին շարունակ սովորեցնել լվացվել և ոտքերը լվանալ: Ատամների մաքրման կայուն սովորության ձևավորման նպատակով առաջարկվում է յուրաքանչյուր օր շուրջօրյա խմբերում իրականացնել առավոտյան լվացման արարողակարգը, իսկ ցերեկային խմբերում` ճաշից հետո: 2 տարեկան երեխաներից սկսած, ատամները մաքրում են խոնավացրած խոզանակով, իսկ 3 տարեկանից սկսած` օգտագործելով ատամի փոշի կամ մածուկ: Ատամի խոզանակները պահվում են անհատական բաժակներում: Անհրաժեշտ է երեխաներին սովորեցնել օգտվել անհատական իրերից հիգիենիկ պրոցեդուրաները իրականացնելու համար (խոզանակներ, սանրեր):

Սպունգները (երեխաների քանակին համապատասխան) օգտագործելուց հետո թրջվում է 1 %-ոց քլորամինի լուծույթում 15 րոպե, լվացվում է հոսող ջրով, չորացվում և պահվում կտորե մաքուր պարկերում:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
20.12.2002
N 857
Հրաման