Սեղմել Esc փակելու համար:
«ՄՈՍԿՎԱՅԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ՎԻՃԱԿԱԳՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄՈՍԿՎԱՅԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» Բ ...

 

04.07.2024 -

 

040.0194.100303

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 փետրվարի 2003 թվականի N 194-Ա

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ «Գ. Վ. ՊԼԵԽԱՆՈՎԻ ԱՆՎԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում հեռակառավարման ուսուցման կազմակերպումն արդիականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` քաղ. Երևան, Աջափնյակ, Արզումանյան փողոց 5 հասցեում գտնվող դպրոցի 2-րդ մասնաշենքի 434,114,000 դրամ գնահատված շուկայական արժեքով, 2265.2 քառ. մետր մակերեսով տարածքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.21185 հա մակերեսով հողամասը (այսուհետ` անշարժ գույք) մինչև 2030 թվականի օգոստոսի 31-ը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան» (Հայաստանի Հանրապետություն) Երևանի մասնաճյուղին (գրանցման համարը` 273.060.03333, գտնվելու վայրը` Երևան, Արզումանյան փող., 5 շ., բն. 2 մաս., 0038, այսուհետ` ընկերություն):

(1-ին կետը փոփ. 26.06.03 թիվ 798-Ա, 06.11.14 թիվ 1281-Ա, 24.01.2019 թիվ 33-Ա, 04.07.2024 թիվ 1049-Ա որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` 1-ամսյա ժամկետում Բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան» (Հայաստանի Հանրապետություն) Երևանի մասնաճյուղի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

(2-րդ կետը փոփ. 24.01.2019 թիվ 33-Ա որոշում)

(վերնագիրը փոփ. 06.11.14 թիվ 1281-Ա, 24.01.2019 թիվ 33-Ա, 04.07.2024 թիվ 1049-Ա որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.02.2003
N 194-Ա
Որոշում