Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՍԵՎ ԵՎ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՋԱՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ-ՈՒՄ ՍԵՎ ԵՎ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆԻ, ՍԵՎ ԵՎ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ Պ ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«24» սեպտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 սեպտեմբերի 1996 թվականի թիվ 309

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՎ ԵՎ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆԻ, ՍԵՎ ԵՎ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ (ՏՆԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ԱՌՈՒԾԱԽԻ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, սև և գունավոր մետաղներից պատրաստված իրերի (տնային օգտագործման) առուծախով զբաղվող ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների և քաղաքացիների գործունեությունը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետությունում սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, համաձայն թիվ 1 հավելվածի, ինչպես նաև սև և գունավոր մետաղներից պատրաստված իրերի (տնային օգտագործման) առուծախով կարող են զբաղվել «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:

i

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի առուծախով զբաղվող ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները սև և գունավոր մետաղների ջարդոն ու թափոն գնում են միայն դրանց ձեռքբերման աղբյուրը հաստատող փաստաթղթերի, այն է` պայմանագրի, դրանց ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրի, հաշիվ-ապրանքագրի կամ սույն որոշմամբ սահմանված կարգով կազմված երկկողմանի գնման ակտի առկայության դեպքում:

3. Քաղաքացիներից սև և գունավոր մետաղներից պատրաստված իրերի (տնային օգտագործման), համաձայն թիվ 2 հավելվածի, գնման ժամանակ ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի և քաղաքացու միջև պարտադիր կարգով պետք է կազմվի երկկողմանի գնման ակտ (ձևը կցվում է)` երկու օրինակից: Գնման ակտի մեկ օրինակը պահվում է ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի, իսկ մյուսը` քաղաքացու մոտ:

4. Սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերի պահանջները խախտող ձեռնարկությունները, անհատ ձեռներեցներն ու քաղաքացիները կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության հետ համատեղ հաստատել հաշվետվության ձև, որով ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները պետք է ներկայացնեն սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի առուծախի գործարքների մասին եռամսյակային հաշվետվություն:

6. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության վրա:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 24-ից:

 

Հավելված թիվ 1

ՀՀ կառավարության 1996 թվականի

սեպտեմբերի 24-ի թիվ 309 որոշման

 

Ց  Ա  Ն  Կ

 

սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի

 

-------------------------------------------------------------------------

Արտաքին տնտեսական գործունեության          Անվանումը

ապրանքային ծածկագիրը

-------------------------------------------------------------------------

72.04                                     Սև  մետաղի ջարդոն և  թափոն

74.04                                     Պղնձի ջարդոն և  թափոն

75.03                                     Նիկելի ջարդոն և  թափոն

76.02                                     Ալյումինի ջարդոն և  թափոն

78.02                                     Կապարի ջարդոն և  թափոն

79.02                                     Ցինկի ջարդոն և  թափոն

80.02                                     Անագի ջարդոն և  թափոն

81.01.91900                               Վոլֆրամի ջարդոն և  թափոն

81.02.91900                               Մոլիբդենի ջարդոն և  թափոն

81.03.10900                               Տանտալի ջարդոն և  թափոն

81.04.20000                               Մագնիումի ջարդոն և  թափոն

81.05.10900                               Կոբալտի ջարդոն և  թափոն

81.06.00100                               Բիսմութի ջարդոն և  թափոն

81.07.10000                               Կադմիումի ջարդոն և  թափոն

81.08.10900                               Տիտանի ջարդոն և  թափոն

81.09.10900                               Ցիրկոնիումի ջարդոն և  թափոն

81.10.00190                               Անտիմոնի ջարդոն և  թափոն

81.11.00190                               Մանգանի ջարդոն և  թափոն

 

81.12.11000, 81.12.20390,                 Բերիլիումի, քրոմի, գերմանիումի,

81.12.30100, 81.12.40190,                 նիոբիումի, ռենիումի, ինդիումի,

81.12.91, 81.13.00100                     վանադիումի, գալիումի, հաֆնիումի,

                                          թալիումի ջարդոն և թափոն

 

Հավելված թիվ 2

ՀՀ կառավարության 1996 թվականի

սեպտեմբերի 24-ի թիվ 309 որոշման

 

Ց  Ա  Ն  Կ

 

այն սև և գունավոր մետաղներից պատրաստված իրերի

(տնային օգտագործման), որոնց գնման ժամանակ

ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի և

քաղաքացու միջև պարտադիր կարգով պետք

է կազմվի երկկողմանի գնման ակտ

 

-------------------------------------------------------------------------

Արտաքին տնտեսական գործունեության          Արտադրանքի անվանումը

ապրանքային ծածկագիրը

-------------------------------------------------------------------------

                1                                   2

-------------------------------------------------------------------------

73.21.00.000-73.25.00.000,                Սև  մետաղից պատրաստված ջեռուցման

73.26.20.500, 73.26.20.900,               վառարաններ, խոհանոցային

73.26.90                                  վառարաններ և  սալօջախ, ոչ

                                          էլեկտրական կենցաղային սարքեր,

                                          ջեռուցման սարքեր (ռադիատորներ),

                                          օդաջեռուցիչներ, օդ մատակարարող

                                          բաշխիչ սարքեր, խոհանոցային և

                                          այլ կենցաղային արտադրանք,

                                          սանիտարատեխնիկական

                                          սարքավորումներ և դրանց մասեր ու

                                          այլ ձուլվածքներ, մետաղալարից

                                          պատրաստված զամբյուղներ և սև

                                          մետաղից պատրաստված այլ արտադրանք

 

74.08.00.000-74.12.00.000,                Պղնձից պատրաստված արտադրանք`

74.17.00.000-74.19.00.000                 մետաղալարեր, մալուխներ,

                                          սալիկներ, թիթեղներ, շերտաձողեր,

                                          ժապավեններ, նրբաթիթեղ,

                                          խողովակներ, կցամասեր

                                          (ֆիթինգներ), կենցաղային սարքեր,

                                          խոհանոցային և այլ կենցաղային

                                          արտադրանք ու պղնձից պատրաստված

                                          այլ արտադրանք

 

75.07.00.000-75.08.00.000                 Նիկելից պատրաստված արտադրանք`

                                          խողովակներ, կցամասեր և այլ

                                          արտադրանք

 

76.05.00.000-76.15.00.000                 Ալյումինից պատրաստված արտադրանք`

                                          մետաղալարեր, մալուխներ,

                                          սալիկներ, թիթեղներ, շերտաձողեր,

                                          ժապավեններ, նրբաթիթեղ,

                                          խողովակներ, կցամասեր,

                                          կառուցվածքներ, պահեստարաններ

                                          (ռեզերվուարներ), ցիստեռներ,

                                          բաքեր և նմանատիպ տարաներ,

                                          կենցաղային սարքեր, խոհանոցային

                                          և այլ կենցաղային արտադրանք ու

                                          ալյումինից պատրաստված այլ

                                          արտադրանք

 

78.03.00.000-78.05.00.000                 Կապարից պատրաստված արտադրանք`

                                          ձողեր, տրամատներ, նրբաթիթեղ,

                                          փոշիներ, խողովակներ, կցամասեր և

                                          կապարից պատրաստված այլ արտադրանք

 

79.04.00.000-79.07.00.000                 Ցինկից պատրաստված արտադրանք`

                                          ձողեր, տրամատներ, մետաղալարեր,

                                          սալիկներ, թիթեղներ, ժապավեններ,

                                          նրբաթիթեղ, խողովակներ, կցամասեր

                                          և ցինկից պատրաստված այլ

                                          արտադրանք

 

80.03.00.000-80.06.00.000                 Անագից պատրաստված արտադրանք`

                                          ձողեր, տրամատներ, մետաղալարեր,

                                          սալիկներ, թիթեղներ, ժապավեններ,

                                          նրբաթիթեղ, խողովակներ, կցամասեր

                                          և անագից պատրաստված այլ

                                          արտադրանք

 

82.01.00.000-82.15.00.000                 Ոչ թանկարժեք մետաղներից

                                          պատրաստված գործիքներ, դանակներ,

                                          գդալներ, պատառաքաղներ և դրանց

                                          մասեր

 

83.01.00.000-83.07.00.000,                Ոչ թանկարժեք մետաղներից

83.10.00000-83.11.00000                   պատրաստված այլ իրեր`

                                          կողպեքներ, մղլակներ, բանալիներ,

                                          ամրաններ, ամրակներ, բարձակներ,

                                          կախիչներ, գլանիկներ, զրահապատ,

                                          չհրկիզվող պահարաններ (սեյֆեր),

                                          պահարաններ, արկղեր և նմանատիպ

                                          արտադրանք, գրասենյակային

                                          պիտույքներ, զանգեր, դեկորատիվ և

                                          նմանատիպ արտադրանք, ցուցանակներ,

                                          մետաղաձողեր, թիթեղներ,

                                          էլեկտրոդներ և այլ տեղերում

                                          չհիշատակված արտադրանք

 

Ձև

-----

 

ԳՆՄԱՆ ԱԿՏ ԹԻՎ

-----------------

 

                                           «   » ------------ 199  թ.

 

Գնորդ -------------------------------------------------------------------

(ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի անվանումը, գնորդի

 

-------------------------------------------------------------------

                    անունը, հայրանունը, ազգանունը,

 

-------------------------------------------------------------------

                         անձնագրի տվյալները)

 

Քաղաքացի ----------------------------------------------------------------

(վաճառողի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն,

 

----------------------------------------------------------------

                              անձնագրի տվյալները)

 

-------------------------------------------------------------------------

Գնված ապրանքի անվանումը   Չափի միավորը   Քանակը  Գնման գինը   Գումարը

 

-------------------------------------------------------------------------

 

-------------------------------------------------------------------------

 

-------------------------------------------------------------------------

 

-------------------------------------------------------------------------

 

-------------------------------------------------------------------------

 

-------------------------------------------------------------------------

 

-------------------------------------------------------------------------

 

-------------------------------------------------------------------------

 

Գնորդ ------------------------     Քաղաքացի -----------------------

         (ստորագրությունը)                     (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.09.1996
N 309
Որոշում