i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 սեպտեմբերի 1996 թվականի թիվ 520
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ԿԱՄՐՋԻ ՎՐԱ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԱԳԱ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի պատճառների ուսումնասիրման, դրա հետագա անվտանգության ապահովման և հսկողության հարցերի կարգավորման հանձնաժողովի կազմը (կցվում է):
2. Հանձնաժողովին` ուսումնասիրել պայթյունի պատճառները, ձեռնարկել համապատասխան միջոցներ և 10-օրյա ժամկետում արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ.
սեպտեմբերի 20-ի թիվ 520
որոշմամբ
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ԿԱՄՐՋԻ ՎՐԱ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ, ԴՐԱ ՀԵՏԱԳԱ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության նախարար
(նախագահ)
Ս. Բադալյան - ՀՀ արտակարգ իրավիճակների պետ-նախարար
Ե. Աբգարյան - ՀՀ մաքսային վարչության պետ
Ռ. Հովակիմյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Հակոբյան - ՀՀ առևտրի, սպասարկումների և
զբոսաշրջիկության նախարարի տեղակալ
Գ. Հայրապետյան - ՀՀ կառավարության քարտուղարության տասներորդ
վարչության բաժնի վարիչ