i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 սեպտեմբերի 1996 թվականի թիվ 535
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՉԱՓԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. 1996 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անօրինական գործողությունների հետևանքով պետական ունեցվածքին հասցված վնասի չափերը որոշելու համար, ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյանին և քաղաքաշինության նախարար Ֆ. Փիրումյանին` ստեղծել հանձնաժողով և 5-օրյա ժամկետում գնահատել պետությանը պատճառված վնասի մեծության ու վերականգնման համար պահանջվող աշխատանքների ծավալը:
2. Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազ Ա. Գևորգյանին` հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել պետությանը հասցված վնասը մեղավոր անձանցից գանձելու ուղղությամբ: