Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՊԱԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՊԱԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Վ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հոկտեմբերի 1995 թ. թիվ 249

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՊԱԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՈՈՐԴԻՆԱՑՆՈՂ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1994 թվականի մարտի 17-ին կնքված Հայկական ատոմային էլեկտրակայանի ապակոնսերվացման և արդյունաբերական շահագործման վերսկսման համաձայնագրի պայմանների իրականացման նպատակով`

1. Հաստատել Հայկական ատոմային էլեկտրակայանի ապակոնսերվացման և արդյունաբերական շահագործման վերսկսման աշխատանքները կոորդինացնող միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը /կցվում է/:

2. Թույլատրել միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի ղեկավարին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների և պետական կառավարման հանրապետական մարմինների հետ, փոփոխություններ կատարել հանձնաժողովի կազմում` տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

3. Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անդամների գործուղման ծախսերը կատարել համապատասխան գործուղող Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման հանրապետական մարմինների հաշվին:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի  ԹԻՎ 249

ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ  Ա  Զ  Մ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՊԱԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՈՈՐԴԻՆԱՑՆՈՂ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ

 

   Գ. Հ. Մարտիրոսյան           -   Հայաստանի Հանրապետության էներգետիկայի

                                   նախարար /նախագահ/

 

   Ս. Հ. Ազատյան               -   Հայաստանի Հանրապետության էներգետիկայի

                                   նախարարության ՀԱԷԿ-ի տնօրեն

 

   Է. Խ. Աճեմյան               -   ՀՀ վարչապետի օգնական

 

   Ֆ. Հ. Առաքելյան             -   Հայաստանի Հանրապետության էներգետիկայի

                                   նախարարության «Հայէներգո-սեյսմանախագիծ»

                                   ինստիտուտի տնօրեն

 

   Ս. Կ. Ասլանյան              -   Հայաստանի Հանրապետության էներգետիկայի

                                   նախարարի տեղակալ

 

   Ա. Լ. Ավագյան               -   Հայաստանի Հանրապետության էներգետիկայի

                                   նախարարության «Հայատոմէներգո»

                                   վարչության պետ

 

   Վ. Ա. Ավանեսյան             -   Հայաստանի Հանրապետության ֆինանսների

                                   նախարարի առաջին տեղակալ

 

   Ս. Հ. Ավետիսյան             -   Հայաստանի Հանրապետության

                                   բնապահպանության և ընդերքի նախարար

 

   Ս. Ս. Բադալյան              -   Հայաստանի Հանրապետության արտակարգ

                                   իրավիճակների վարչության պետ-նախարար

 

   Գ. Գ. Գրիգորյան             -   Հայաստանի Հանրապետության ազգային

                                   անվտանգության նախարարի առաջին տեղակալ

 

   Է. Հ. Զուլոյան              -   Հայաստանի Հանրապետության արտաքին

                                   գործերի նախարարի տեղակալ

 

   Ս. Ա. Կարապետյան            -   Հայաստանի Հանրապետության

                                   քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

   Ռ. Հ. Հարությունյան         -   Հայաստանի Հանրապետության կապի նախարարի

                                   տեղակալ

 

   Վ. Վ. Հարությունյան         -   Հայաստանի Հանրապետության քաղաքացիական

                                   ավիացիայի գլխավոր վարչության պետի

                                   տեղակալ

 

   Ա. Լ. Մարգարյան             -   Հայաստանի Հանրապետության ներքին գործերի

                                   նախարարի տեղակալ

 

   Ա. Մ. Մարտիրոսյան           -   «Հայպետատոմհսկողություն» վարչության պետ

 

   Ա. Ե. Մկրտչյան              -   Հայաստանի Հանրապետության

                                   առողջապահության նախարարի տեղակալ

 

   Վ. Ն. Մովսեսյան             -   Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի

                                   նախարարի առաջին տեղակալ

 

   Ա. Ս. Շահնազարյան           -   Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և

                                   հաղորդակցության նախարարի առաջին տեղակալ

 

   Վ. Գ. Շիրխանյան             -   Հայաստանի Հանրապետության պաշտպանության

                                   նախարարի տեղակալ

 

   Վ. Գ. Պետրոսյան             -   Հայաստանի Հանրապետության էներգետիկայի

                                   նախարարության «Հայատոմ» ինստիտուտի

                                   տնօրենի տեղակալ

                                   / հանձնաժողովի քարտուղար/

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.10.1995
N 249
Որոշում