Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԻՄՆ ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«27» սեպտեմբերի 1996 թ.

-- ------------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 սեպտեմբերի 1996 թ. թիվ 320

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ» ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության ուսումնական հաստատություններում 1996/97 ուսումնական տարվանից «Քաղաքացիական պաշտպանություն» առարկան վերանվանել «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկա և ուսումնական պլաններում նախատեսել հետևյալ ժամաքանակները`

i

ա) բարձրագույն ուսումնական հաստատություններում 32 ժամ ընդհանուր և 16 ժամ մասնագիտական դասընթացներ` պահպանելով «Աղետների բժշկություն» , «Բժշկագիտության և երեխաների առողջապահության հիմունքներ» , «Արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բժշկական օգնություն» , «Կենսագործունեության ապահովում» առարկաների ներկայիս ժամաքանակները.

բ) միջնակարգ մասնագիտական հաստատություններում, քոլեջներում և ուսումնական կենտրոններում` 18 ժամ ընդհանուր դասընթաց.

գ) հանրակրթական դպրոցներում` նախկին «Քաղաքացիական պաշտպանություն» առարկային ըստ դասարանների հատկացված ժամաքանակին համապատասխան:

Նշված առարկաների ժամաքանակների ավելացումը կատարել ուսումնական հաստատությունների ուսումնական պլանով նախատեսվող ընդհանուր ժամաքանակի սահմաններում:

i

2. Սահմանել, որ «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» , «Աղետների բժշկություն» , «Բժշկագիտության և երեխաների առողջապահության հիմունքներ» , «Արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բժշկական օգնություն» , «Կենսագործունեության ապահովում» առարկաների ուսումնական ծրագրերը հաստատվում և դրանցում փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համաձայնությամբ:

(2-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` ձեռնարկել համապատասխան միջոցներ ոչ պետական ուսումնական հաստատություններում «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկայի ուսուցումն ապահովելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 27-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.09.1996
N 320
Որոշում