Սեղմել Esc փակելու համար:
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍ ...

 

 

040.0315.100403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» ապրիլի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մարտի 2003 թվականի N 315-Ն

 

i

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի հինգերորդ մասի 22-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի բնագավառում վերահսկողության գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) ջրային ռեսուրսների պահպանության բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, իսկ ջրային համակարգերի պահպանության բնագավառում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն.

բ) ջրային ռեսուրսների պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմնի գործառույթներն են` վերահսկողությունը`

ջրի ազգային ծրագրի և ջրավազանային կառավարման պլանների իրականացման նկատմամբ` ջրային ռեսուրսների կառավարման մասով,

ջրօգտագործման թույլտվության պահանջների կատարման նկատմամբ,

ջրային ռեսուրսներից իրականացվող ջրառի և ջրային ռեսուրսներ թափվող վնասակար նյութերի հաշվառման նկատմամբ,

ազգային ջրային պաշարի և ջրային ռեսուրսների պահպանմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացման նկատմամբ,

ջրառի ծավալների ջրօգտագործման նպատակայնության և ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի, ինչպես նաև դրանցում պարունակվող վնասակար նյութերի չափաքանակների պահպանման նկատմամբ.

ջրային ռեսուրսներից իրականացվող ջրառի թույլատրված ծավալների պահպանման նկատմամբ,

ջրօգտագործողների կողմից ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման նորմերի ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների (բացառությամբ համակարգերի սանիտարական պահպանության և անօտարելի գոտիների) պահանջների կատարման նկատմամբ,

ջրային ռեսուրսների առաջարկի և պահանջարկի աշխատանքների կազմակերպման և իրացման նկատմամբ,

ջրային համակարգերում ջրակորուստների նորմատիվային չափաքանակների նկատմամբ.

գ) ջրային համակարգերի պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմնի գործառույթներն են` վերահսկողությունը`

օրենքով սահմանված կարգով և տեխնիկական պայմաններին համապատասխան ջրային համակարգերի օգտագործման ու պահպանման նկատմամբ,

ոռոգման և խմելու ջրերի մատակարարման ու ջրօգտագործման գործընթացում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ,

ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիների պահպանման նկատմամբ,

ջրային համակարգերի արդյունավետ օգտագործման, վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև համակարգերում ջրակորուստների նորմատիվային չափաքանակների նկատմամբ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.03.2003
N 315-Ն
Որոշում