Սեղմել Esc փակելու համար:
ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0390.220403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» ապրիլի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 ապրիլի 2003 թվականի N 390-Ն

 

ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 24-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հակահրդեհային նպատակներով ջրօգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

ապրիլի 3-ի N 392-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է հակահրդեհային նպատակներով ջրօգտագործման կարգը:

2. Հրդեհաշիջումը մարդկանց ու գույքը փրկելուն, ինչպես նաև հրդեհները վերացնելուն ուղղված մարտական գործողություն է, որի կատարման ժամանակ ջրի անհրաժեշտ քանակը պետք է տրամադրվի անարգել` անկախ առկա ջրի նպատակային նշանակության և պատկանելության` բացառությամբ այն դեպքերի, երբ ջրի օգտագործումը կարող է հանգեցնել տեխնոլոգիական պրոցեսների վտանգավոր խաթարումների:

3. Հրդեհաշիջման համար օգտագործվող ջուրը կարող է վերցվել պետական սեփականություն հանդիսացող, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին ու քաղաքացիներին` տիրապետման և օգտագործման իրավունքով պատկանող ջրային ռեսուրսներից ու համակարգերից:

4. Ջրօգտագործումը դիվանագիտական և հյուպատոսական մարմինների օբյեկտներում տեղակայված ջրաղբյուրներից կարող է իրականացվել միայն այդ մարմինների թույլտվությամբ:

5. Հրդեհաշիջման նպատակով ջուր վերցնելու հետևանքով պատճառված վնասները ենթակա են հետագա փոխհատուցման` օրենքով սահմանված կարգով:

i

6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության (այսուհետ` ծառայություն) ստորաբաժանումները հրդեհաշիջման նպատակով ջուրն օգտագործելիս բաժանորդ (ենթաբաժանորդ) չեն հանդիսանում:

(6-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)

7. Հրդեհի մարման համար խմելու ջուրը բնակավայրերի ջրամատակարարման համակարգերից վերցվում է ցանցի վրա տեղադրված հակահրդեհային ջրածորանների (հիդրանտներ) կամ այդ նպատակի համար մոնտաժված լցավորող ծորակների միջոցով:

8. Հակահրդեհային ջրածորանների կամ լցավորող սարքերի աշխատունակության նկատմամբ հսկողությունը պարբերաբար իրականացնում է հակահրդեհային ծառայությունը և արդյունքների մասին գրավոր տեղեկացնում սեփականատիրոջը, ընդ որում`

ա) հորն ու տեղադրված սարքերը սարքին վիճակում պահելու և նորոգման աշխատանքներն իրականացնում է սեփականատերը.

բ) հորերում տեղադրված հակահրդեհային ջրածորաններից արագ լցավորման համար լրացուցիչ սարքերի տեղադրման անհրաժեշտության դեպքում այն իրականացնում է հրշեջ ծառայությունը:

9. Հրդեհի մարման ժամանակ ջրամատակարար կազմակերպության ներկայացուցիչը ներկայանում է լցավորման սարքի տեղադրման վայր, ինչպես այդ սարքի բնականոն աշխատանքի ապահովման, այնպես էլ ծախսված ջրի քանակի հաշվարկման և փոխադարձ ակտի կազմման համար:

10. Հրդեհաշիջման նպատակով օգտագործված ջրի քանակը (ջրաչափերի ցուցմունքների բացակայության դեպքում) որոշվում է հակահրդեհային ծառայության, ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության և բաժանորդի (ենթաբաժանորդի) հետ համատեղ կազմված ակտի հիման վրա:

11. Հրդեհաշիջումից հետո հրշեջ մեքենաները կարող են լցավորվել ինչպես հրդեհի մոտակայքում գտնվող ջրային ռեսուրսներից և համակարգերից, այնպես էլ հրշեջ մասերից:

12. Հրդեհաշիջման նպատակով կարող են օգտագործվել խմելու ջուրը, ինչպես նաև ոռոգման, արհեստական ու բնական ջրամբարների, լճերի, լճակների, ջրավազանների, ջրանցքների, գետերի և առուների ջրերն ու անդրսահմանային ջրային ռեսուրսները:

13. Երկարատև և բարդ հրդեհների ընթացքում հրդեհային տեխնիկան ջրային ռեսուրսներին ու համակարգերին մոտեցնելու և ջրօգտագործումը հեշտացնելու նպատակով կարող են կառուցվել ճանապարհներ, մատույցներ, կառամատույցներ ու փոսորակներ:

14. Հակահրդեհային ինքնաշխատ համակարգերի, կրակմարիչների լցավորման և հակահրդեհային պլանային միջոցառումների իրականացման համար ջրօգտագործումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.04.2003
N 390-Ն
Որոշում