Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԵՎ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 1996 թվականի թիվ 132

 

Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների

վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվության ձևի մասին

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը  որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին» եռամսյակային տեղեկատվության ձևը (կցվում է):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության մամուլում հրապարակման ենթակա «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին» եռամսյակային տեղեկատվության ձևը (կցվում է):

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական

բանկի վարչության 1996 թվականի

օգոստոսի 9-ի թիվ 132 որոշմամբ

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կենտրոնական բանկի միջազգային պահուստների վիճակի և

կազմի մասին (եռամսյակային)

 

I. Եռամսյակի սկիզբ

 

1. Համախառն արժութային ակտիվներ (ՀԱԱ) - USD

որից.

 

ա) բանկային ոսկի - USD,

բ) ՍԴՌ (SDR) - USD,

գ) ԱՄՆ-ի դոլար - USD,

դ) այլ արժույթներ - USD:

 

Ընդամենը ներդրված - USD

 

Զուտ արտաքին ակտիվներ (ԶԱԱ) - USD

 

Համախառն արժութային պարտավորություններ (ՀԱՊ) - USD

 

2. Մուտքեր եռամսյակի ընթացքում - USD

 

3. Ելքեր եռամսյակի ընթացքում - USD

 

4. Ընդամենը եկամուտ - USD

 

II. Եռամսյակի վերջ

 

5. Համախառն արժութային ակտիվներ (ՀԱԱ) - USD

որից.

 

ա) բանկային ոսկի - USD

բ) ՍԴՌ (SDR) - USD

գ) ԱՄՆ-ի դոլար - USD

դ) այլ արժույթներ - USD

Ընդամենը ներդրված - USD

 

Զուտ արտաքին ակտիվներ (ԶԱԱ) - USD

 

Համախառն արժութային պարտավորություններ (ՀԱՊ) - USD

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական

բանկի վարչության 1996 թվականի

օգոստոսի 9-ի թիվ 132 որոշմամբ

 

Հայաստանի Հանրապետության մամուլում հրապարակման ենթակա

«Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի

և կազմի մասին» եռամսյակային տեղեկատվության ձևը

 

1. ՀՀ միջազգային պահուստները (արտահայտված ԱՄՆ դոլարով) հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ, որից`

 

բանկային ոսկի

 

2. ՀՀ միջազգային պահուստների տոկոսային աճը (նվազումը) անցած եռամսյակի վերջի համեմատությամբ.

 

3. ՀՀ միջազգային պահուստների տոկոսային աճը (նվազումը) հաշվետու տարվա սկզբի համեմատությամբ:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
09.08.1996
N 132
Որոշում