i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 հոկտեմբերի 1996 թ. թիվ 560
ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև 1996 թվականի հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից գոյացած միջոցներից սեփականաշնորհման հատուկ հաշվին մուտք եղած 210500 հազ. դրամից 31575 հազ. դրամը /մուտք եղած գումարի 15 տոկոսը/ ուղղել քաղաքացիների ավանդների ինդեքսավորմանը:
2. Հայխնայբանկին` նշված գումարն ստանալուց հետո 2-ամսյա ժամկետում քաղաքացիների ավանդներն ինդեքսավորել 1.75 գործակցով: