Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հոկտեմբերի 1996 թ. թիվ 558

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՖՈՆԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի օգոստոսի 14-ի «Բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների գրանցման /հաշվառման/ և աշխատողների թվաքանակի և աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու մասին» թիվ 464 որոշման 7-րդ կետի և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» թիվ 38 որոշման`

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը 1996 թվականի սեպտեմբերի 1-ից` մինչև 1997 թվականի հունվարի 1-ը, ավելացնել 17 միավորով:

2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակի ավելացման և բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների գրանցման քարտի և վկայականի, ինչպես նաև աշխատողների թվաքանակի և աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների ձևերի տպագրման ծախսերը կատարել 1996 թվականի հանրապետական բյուջեով վարչության կենտրոնական ապարատի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.10.1996
N 558
Որոշում