ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
3 ապրիլի 2003 թվականի N 13
25. «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը դադարեցնել «Սևան» ազգային պարկի և Սևանա լճի ափամերձ տարածքներում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրումը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը ապահովել Սևանա լճի ափամերձ գոտիների առաջնահերթ կառուցապատման ենթակա տարածքների գոտևորման փաստաթղթերի մշակումն ու հաստատումը:
3. Հողային պաշարների կառավարման լիազոր մարմինների ղեկավարներին ու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` ըստ անհրաժեշտության աջակցել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետով սահմանված փաստաթղթերի մշակման գործում:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ