Սեղմել Esc փակելու համար:
ՏՆԱՄԵՐՁ ԵՎ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ /ԱՄԱՌԱՆՈՑԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՏՆԱՄԵՐՁ ԵՎ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ /ԱՄԱՌԱՆՈՑԱՅԻՆ/ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 1991 թ. թիվ 420

 

Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողերի

i

օգտագործումը կարգավորելու մասին

 

Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այգեգործության (ամառանոցային) նպատակով հատկացված հողերը 1991 թվականի մարտի 15-ից համարել նրանց սեփականությունը:

i

2. Սահմանել, որ տնամերձի համար և այգեգործության (ամառանոցային) նպատակով տրված հողամասերը վաճառելիս գանձվում է տվյալ գյուղական խորհրդի վարչական տարածքի վարելահողերի առկա կարգի լրիվ կադաստրային արժեքի միջին գումարը (զուտ եկամուտ X 12), իսկ մասնակի հատուցմամբ տրված տնամերձ հողամասերը վաճառելիս` այդ գումարից հանվում է մուծված մասնակի հատուցման չափը:

Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերի մեկ անգամից ավելի վաճառելու դեպքում կադաստրային միջին արժեքի գումարը չի գանձվում:

/2-րդ կետն ուժը կորցրել է 09.02.98 թիվ 79 որոշում/

3. Եթե քաղաքներում, քաղաքատիպ ավաններում բնակվող քաղաքացին սեփականության իրավունքով ունի 0,04 հա և ավելի հողամաս, նրան այգեգործության (ամառանոցային) նպատակով նոր հողամաս չի հատկացվում:

i

4. Սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի պետական միասնական կադաստրում գրանցված հողամասից (այդ թվում այգեգործական (ամառանոցային) ավելի հողատարածություն օգտագործվելու դեպքում, եթե այդ հողատարածությունը սահմանված կարգով հնարավոր չէ օտարել կամ այլ նպատակներով օգտագործել, ապա փաստացի օգտագործողի համաձայնությամբ, օրենքով սահմանված կարգով վաճառվում կամ վարձակալության է տրվում նրան:

Օգտագործվող հավելյալ հողատարածությունը գնելու կամ վարձակալելու վերաբերյալ փաստացի օգտագործողի կողմից համաձայնություն չտրվելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվում է նրա կողմից այդ հողատարածության օգտագործումը:

/խմբ. 06.02.96 թիվ 31, 09.02.98 թիվ 79 որոշումներ/

i

5. Այգեգործական (ամառանոցային) հողամասերի օգտագործումը կարգավորելու հետևանքով առաջացած մանր հողակտորները, եթե դրանք օրենքով սահմանված կարգով նպատակահարմար չէ օտարելու կամ այլ կարիքների համար օգտագործելու, վաճառվում է փաստացի օգտագործողին, այդ տարածության համար վճարելով տվյալ գյուղի հողերի գնահատման համապատասխան խմբի հողատեսքերի համար սահմանված կադաստրային գնահատման արժեքը (զուտ եկամուտ X 50): Այգեգործության (ամառանոցային) նպատակով օգտագործվող հողերից հարկ չի գանձվում:

i

Նշված հողակտորների դիմաց այգեգործների կողմից համապատասխան վճարները կատարելուց հետո պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի կողմից տրվում է հողի սեփականության պետական ակտ:

/լրաց. 10.02.1992թ. թիվ 99 որոշմամբ, խմբ. 06.02.96 թիվ 31 որոշմամբ/

/5-րդ կետն ուժը կորցրել է 09.02.98 թիվ 79 որոշում/

6. Սահմանել, որ տնամերձ և այգեգործության (ամառանոցային) հողերի վաճառքից գանձված գումարները համաձայն Հայաստանի Հանրապետության <Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին> օրենքի 5-րդ հոդվածի փոխանցվում են բաժնետիրական-առևտրային ագրոարդբանկի հայկական բանկի հատուկ հաշվին, որը տնօրինում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:

/6-րդ կետն ուժը կորցրել է 09.02.98 թիվ 79 որոշում/

i

7 . Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերի համար գանձվում է հողի հարկ` «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

/լրաց. 23.09.94 թիվ 455 որոշում/

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
24.06.1991
N 420
Որոշում