Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0407.290403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» ապրիլի 2003թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 ապրիլի 2003 թվականի N 407-Ն

 

«ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության «Հատուկ կացարան» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության: «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Հատուկ կացարան» պետական հիմնարկի իրավահաջորդը` համաձայն փոխանցման ակտի:

2. Սահմանել, որ`

ա) «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`

Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներին «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան, մինչև նրանց ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելը, լիազոր մարմնի կողմից տրված ուղեգրի հիման վրա ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորելը,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապաստան հայցողների կենսաապահովման պայմանների տրամադրման կազմակերպումը.

բ) «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով:

(2-րդ կետը փոփ. 19.11.09 թիվ 1441-Ն որոշում)

3. «Հատուկ կացարան» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Հատուկ կացարան» պետական հիմնարկի տնօրինության Երևան քաղաքի Մոլդովական 29/1 հասցեում գտնվող` 1112.3 քառակուսի մետր տարածք ունեցող, 6641543,3 դրամ հաշվեկշռային արժեքով շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքվելիք պայմանագրերի հիման վրա:

(3-րդ կետը փոփ. 14.08.14 թիվ 889-Ն որոշում)

3.1. Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Միգրացիոն ծառայությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի թիվ 4 հասցեի 20000 քառ. մետր մակերեսով, 90 480 000 (իննսուն միլիոն չորս հարյուր ութսուն հազար) դրամ հաշվեկշռային արժեքով հողամասը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

(3.1-ին կետը լրաց. 11.06.2020 թիվ 936-Ն որոշում)

4. «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Միգրացիոն ծառայություն» պետական մարմնին:

(4-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2327-Ն, 17.12.09 թիվ 1472-Ն, 11.06.2020 թիվ 936-Ն որոշումներ)

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին` մեկամսյա ժամկետում հաստատել`

ա) «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը.

բ) «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

6. «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով «Հատուկ կացարան» պետական հիմնարկի համար նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.04.2003
N 407-Ն
Որոշում