Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ Ը

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 6 սեպտեմբերի 1996 թվականի

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավապայմանագրային վարչության պետ Շ. Ավագյանի,

i

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով և 56 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև բարեկամության և համագործակցության մասին 1996 թվականի մայիսի 14-ին Երևանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև բարեկամության և համագործակցության մասին 1996 թվականի մայիսի 14-ին Երևանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու վերաբերյալ:

Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի զեկուցումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Շ. Ավագյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագրի բովանդակությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրն ստորագրվել է 1996 թվականի մայիսի 14-ին Երևանում:

Ըստ պայմանագրի Կողմերը, համարելով, որ իրենց միջև բարեկամության և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը համապատասխանում են երկու պետությունների ժողովուրդների արմատական շահերին, առաջնորդվելով անկախության, պետական ինքնիշխանության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու , ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և ազատությունների հարգման և միջազգային իրավունքի այլ հանրաճանաչ նորմերով և սկզբունքներով, պարտավորվում են, մասնավորապես, ձեռնպահ մնալ մյուս Կողմի դեմ ուղղված որևէ գործողությունների մասնակցելուց կամ դրանց աջակցելուց, թույլ չտալ իր տարածքն օգտագործելու մյուս Կողմի դեմ ագրեսիա կամ բռնի այլ գործողություններ նախապատրաստելու և իրականացնելու նպատակով: Կողմերից յուրաքանչյուրը պաշտպանում է մյուս Կողմի տարածքում բնակվող իր քաղաքացիների իրավունքները, հովանավորություն և աջակցություն է ցույց տալիս նրանց` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Կողմերն իրենց տարածքում ապահովում են ազգային փոքրամասնությունների էթնիկական, մշակութային, լեզվական ու կրոնական ինքնատիպությունը և պայմաններ ստեղծում այն պահպանելու և զարգացնելու համար: Կողմերը պարտավորվում են նաև իրավահավասար և փոխշահավետ համագործակցություն ծավալել բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, շրջակա միջավայրի պահպանության, հանցագործությունների դեմ պայքարի և այլ ոլորտներում: Կողմերն անհրաժեշտ են համարում այդ ոլորտներում համագործակցության առանձին համաձայնագրեր կնքել: Կողմերը տարեկան առնվազն մեկ անգամ, հերթականությամբ` Երևանում և Կիևում կանցկացնեն պայմանագրի կատարման հարցերին վերաբերող խորհրդակցություններ և բանակցություններ:

Պայմանագրի մեկնաբանման և կիրառման առնչությամբ ծագած վեճերը ենթակա են լուծման Կողմերի բանակցությունների միջոցով, Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման օրը:

Պայմանագիրը կնքվում է 5 տարի ժամկետով: Սահմանվում է պայմանագրի գործողության երկարացման կարգը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ պայմանագրի առանձին հոդվածներում տեղ են գտել ձևակերպումների անճշտություններ և սխալներ:

i

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական

դատարանը    Ո Ր Ո Շ Ե Ց.

 

i

1. Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև բարեկամության և համագործակցության մասին 1996 թվականի մայիսի 14-ին Երևանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

i

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

6 սեպտեմբերի 1996 թվականի

ՍԴՈ - 20

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
06.09.1996
N ՍԴՈ-20
Որոշում