Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՇՏԱԲԱՅԻՆ ԶԻՆԱՎԱՐԺՈՒ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 1996 թ. թիվ 548

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՇՏԱԲԱՅԻՆ ԶԻՆԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգի ղեկավար կազմի պատրաստականության և բնակչության պաշտպանության գործընթացի կատարելագործման նպատակով`

1. 1996 թվականի հոկտեմբերի 24-25-ը Արարատի մարզում «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կառավարումը Զովաշենի ջրամբարի ճեղքման վտանգի առաջացման և ճեղքման հետևանքների վերացման միջոցառումների իրականացումը» թեմայով անցկացնել քաղաքացիական պաշտպանության հրամանատարական շտաբային զինավարժություն` դրանում ընդգրկելով`

ա/ Արարատի մարզպետին, Արարատի մարզպետարանը, Արարատի մարզի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների շտաբը, քաղաքացիական պաշտպանության մարզային ծառայությունները և մարզի բնակչության տարահանման հանձնաժողովը.

բ/ պատգամավորների Արարատի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն, Արարատի մարզի պատգամավորների Լանջազատի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեն և դրանց պաշտպանության ծառայությունները.

գ/ Արտաշատ քաղաքի տեքստիլ-տրիկոտաժի ֆաբրիկան, բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային ձեռնարկությունը և Արարատ քաղաքի թիվ 2 դպրոցը.

դ/ դիտարկման և լաբորատոր հսկողության հանրապետական համակարգի և Արարատի մարզային համապատասխան հիմնարկները.

ե/ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության գունդը` հատուկ մարտավարական զինավարժության ձևով:

2.Զինավարժության ղեկավարման պարտականությունը դնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալ, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարար Ս. Բադալյանի վրա:

3. Արարատի մարզպետին` մինչև 1996 թվականի հոկտեմբերի 20-ը`

ա/ ճշտել արտակարգ իրավիճակներում գործելու` մարզի, ինչպես նաև մարզի օբյեկտների, քաղաքների, գյուղերի պլանները և բնակչության պաշտպանության միջոցառումների անցկացման կարգը.

բ/ պատրաստության վիճակի բերել կառավարման, կապի և ազդարարման համակարգերը, դիտարկման և լաբորատոր հսկողության հանրապետական համակարգի և մարզային համապատասխան հիմնարկները.

գ/ կազմակերպել քաղաքացիական պաշտպանության համակարգի ծառայությունների և ուժերի կազմի համալրման աշխատանքները` համապատասխան մասնագետների մասնակցությամբ.

դ/ զինավարժության մասնակիցների հետ նախապատրաստել և անցկացնել շտաբային վարժանքներ «Բնակչության մասնակի տարահանման կազմակերպման և անցկացման կարգը» թեմայով:

4. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` մինչև 1996 թվականի հոկտեմբերի 20-ը ապահովել Արարատի մարզի կապի և ազդարարման համակարգի օբյեկտների պատրաստությունը` քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների և բնակչության ազդարարումն իրականացնելու համար:

5. Առաջարկել Հայկոոպի վարչությանը և հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, արդյունաբերության նախարարության, առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության, բնապահպանության և ընդերքի նախարարության, գյուղատնտեսության և պարենի նախարարության, կապի նախարարության, էներգետիկայի նախարարության, ներքին գործերի նախարարության, տրանսպորտի և հաղորդակցության նախարարության, քաղաքաշինության նախարարության քաղաքացիական պաշտպանության պետերին` մինչև զինավարժության սկիզբը`

ա/ ճշտել գերատեսչական և ենթակա օբյեկտների արտակարգ իրավիճակներում գործելու պլանները.

բ/ քաղաքացիական պաշտպանության ծառայությունների և ուժերի կազմը համալրել համապատասխան մասնագետներով և զինավարժության նախապատրաստման նպատակով անցկացնել վարժանքներ ու պարապմունքներ.

գ/ զինավարժության ղեկավարման շտաբին տրամադրել քաղաքացիական պաշտպանության հարցերի գծով մեկական մասնագետ, որպես միջնորդ` զինավարժության ղեկավարման շտաբում համապատասխան ծառայության հարցերի լուծման համար:

6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանը`

ա/ ստեղծել զինավարժության անցկացման ղեկավարման շտաբ և մինչև 1996 թվականի հոկտեմբերի 5-ը ավարտել զինավարժության անցկացման անհրաժեշտ փաստաթղթերի մշակման աշխատանքները.

բ/ սույն որոշման ցուցումների մասին ծանուցել զինավարժության մասնակից բոլոր շահագրգիռ կողմերի ղեկավարներին.

գ/ մինչև 1996 թվականի հոկտեմբերի 15-ը զինավարժության ղեկավարման շտաբի անձնակազմի և միջնորդների հետ զինավարժության ծրագրով անցկացնել համապատասխան հրահանգչական պարապմունքներ.

դ/ մինչև 1996 թվականի նոյեմբերի 15-ը զինավարժության անցկացման արդյունքների մասին ամփոփ զեկուցագիր ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

7. Զինավարժության ընթացքում իրականացնել`

ա/ Արարատի մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի կենտրոնացված ազդարարումը և հավաքը.

բ/ Արարատի մարզի բնակչության ազդարարումը /մասնակի/ քաղաքացիական պաշտպանության ազդանշաններով.

գ/ ընդհանուր հետախուզում` ավտոմոբիլային միջոցներով և հետիոտն ձևով.

դ/ բնակչության տարահանումն անվտանգ գոտիներ /մասնակի/.

ե/ տարահանման հանձնաժողովի աշխատանքի ծավալումն Արտաշատ քաղաքում.

զ/ դիտարկման և լաբորատոր հսկողության գլխամասային և Արարատի մարզային հիմնարկների աշխատանքների ծավալումը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.10.1996
N 548
Որոշում