i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
1 մայիսի 1991 թ. թիվ 314
i
ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՇԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի ապրիլի 17-ի <Հայաստանի կոմունիստական կուսակցության և նախկին Հայաստանի լենինյան կոմունիստական երիտասարդական միության ունեցվածքը ազգայնացնելու մասին> որոշման և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1991 թվականի ապրիլի 18-ի <Նախկինում ՀԿԿ Կենտկոմի զբաղեցրած վարչական շենքը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին հատկացնելու մասին> որոշման, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
1. Հատկացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին ՀԿԿ Կենտկոմի նախկինում զբաղեցրած շենքը:
2. Հանձնարարել պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմին (պրն. Հ. Գալստյանին)` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին հանձնել Հայաստանի կոմկուսի Կենտկոմի նախկինում զբաղեցրած շենքը: