Սեղմել Esc փակելու համար:
ՋՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՋՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0499.140503

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» մայիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 ապրիլի 2003 թվականի N 499-Ն

 

ՋՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 19-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 38-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

ապրիլի 3-ի N 499-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՋՐԵՐԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների այլընտրանքային հաշվառումը (այսուհետ` հաշվառում) հաշվարկային եղանակով` ջրաչափերի և (կամ) ջրաչափական դիտակետերի բացակայության, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանք չեն համապատասխանում սահմանված տեխնիկական ու շահագործման պայմաններին կամ գտնվում են անսարք վիճակում:

2. Հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (այսուհետ` գործակալություն) և (կամ) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) ներկայացուցչի կողմից` ջրօգտագործողի անմիջական մասնակցությամբ, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

(2-րդ կետը փոփ. 14.03.2019 թիվ 225-Ն 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

3. Արձանագրության մեջ ներկայացված հաշվառման արդյունքները հանդիսանում են ջրօգտագործման փաստացի ծավալներ` ջրօգտագործման վճարի հաշվարկման համար:

(3-րդ կետը փոփ. 14.03.2019 թիվ 225-Ն որոշում)

4. Հաշվառման արդյունքներն ուժի մեջ են մինչև ջրօգտագործողի կողմից ջրաչափերի և (կամ) ջրաչափական դիտակետերի տեղադրումը, որի մասին կազմվում է երկկողմանի ակտ` գործակալության և (կամ) տեսչական մարմնի և ջրօգտագործողի միջև:

(4-րդ կետը փոփ. 14.03.2019 թիվ 225-Ն որոշում)

5. Սույն կարգի համաձայն` ջրային ռեսուրսից իրականացված ջրօգտագործման ծավալը հաշվարկվում է ստորև նշված ելակետային տվյալների արտադրյալի հիման վրա`

ա) ջրահոսքի արագություն, որի մեծությունը հաշվարկների համար ընդունվում է`

ինքնահոս խողովակների համար` 1.5 մ/վրկ,

ճնշումային խողովակների համար` 2.0 մ/վրկ,

բաց հունով ջրանցքների համար` 1.2 մ/վրկ.

բ) ջրահոսքի գործող կտրվածք, որի մեծությունը հաշվարկների համար ընդունվում է` խողովակների համար` դրանց կտրվածքի մակերեսը, բաց հունով ջրանցքների համար` ջրահոսքի հունի միջինացված լայնակի կտրվածքի մակերեսը.

գ) ջրօգտագործման տևողություն (օր, ամիս, տարի):

(5-րդ կետը փոփ. 14.03.2019 թիվ 225-Ն որոշում)

5.1. Ջրառի կետում կամ ջրամատակարարման համակարգում պոմպի տեղադրված լինելու և այդ սարքավորումները շրջանցող ջրամատակարարման համակարգի բացակայության դեպքում` ստորև նշված ելակետային տվյալների արտադրյալով`

1) պոմպի հզորություն (մ3/վրկ, մ3/ժամ).

2) պոմպի շահագործման հաշվարկային ժամանակահատված (ժամ, օր, ամիս, տարի):

(5.1-ին կետը փոփ. 27.06.13 թիվ 671-Ն, 14.03.2019 թիվ 225-Ն որոշումներ)

5.2. Ջրամատակարարման համակարգում հիդրոտուրբինի առկայության դեպքում` հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի համար անհրաժեշտ ջրի հոսքի մեծությունը հաշվարկել հետևյալ բանաձևով`

Q = E/9,81 x /\Hxtxղտxղգ,

որտեղ Q-ն ջրի հոսքն է (խմ/վ), E-ն` փաստացի արտադրված էլեկտրաէներգիան (կՎտ/ժամ), /\H-ը հաշվարկային ճնշումն է (մ), t-ն գեներատորի աշխատած ժամանակահատվածը (ժամ), ղտ` տուրբինի օգտակար գործողության գործակիցը, ղգ` գեներատորի օգտակար գործողության գործակիցը, իսկ 9.81-ը` ազատ անկման արագացումը (g=9,8մ/վրկ2):

(5.2-րդ կետը լրաց. 14.03.2019 թիվ 225-Ն որոշում)

6. Ջրօգտագործողի և գործակալության միջև ծագած տարաձայնությունները, կապված ջրերի այլընտրանքային հաշվառման կարգի կիրարկման հետ, քննարկվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.04.2003
N 499-Ն
Որոշում