040.0523.190503
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 ապրիլի 2003 թվականի N 523-Ն
ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի հինգերորդ մասի 48-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
ապրիլի 17-ի N 523-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի (երկրագնդի վերին կեղևաշերտի ազատ ջրափոխանակության գոտում տեղակայված և ջրագրական ցանցով ցամաքուրդվող ջրային ռեսուրսներ) օգտագործման գործընթացը:
2. Անձի սեփականություն հանդիսացող հողամասում ձևավորվող գրունտային ջրերը տվյալ անձի կողմից օգտագործվում են` դրա մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը` նշելով ջրօգտագործողի անունը, ազգանունը, ջրօգտագործման նպատակը, ծավալն ու ջրառի վայրը:
(2-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
3. Անձի սեփականություն հանդիսացող հողամասում առկա գրունտային ջրերը տվյալ անձի կողմից խմելու և ռեկրեացիոն նպատակներով կարող են օգտագործվել միայն ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթղթին և ձևերին համապատասխան տրամադրված ջրօգտագործման թույլտվությամբ:
4. Անձի սեփականություն հանդիսացող հողամասում առկա գրունտային ջրերն օգտագործման նպատակով այլ անձի տրամադրվում են միայն ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթղթին և ձևերին համապատասխան տրամադրված ջրօգտագործման թույլտվությամբ:
5. Ջրօգտագործողը սույն կարգը խախտելու դեպքում ջրային ռեսուրսների տարածքային կառավարման մարմնի կողմից գրավոր զգուշացվում է: Զգուշացվելուց հետո սույն կարգը կրկին խախտելու դեպքում ջրօգտագործողը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության: