041.0248.290503
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 2003 թվականի N 248-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈՐԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում ստորերկրյա քաղցրահամ ջրերի խորքային հորերի գույքագրման և դրանց տեխնիկական վիճակի ուսումնասիրման նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
ա) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում ստորերկրյա քաղցրահամ ջրերի խորքային հորերի գույքագրման և դրանց տեխնիկական վիճակի ուսումնասիրման միջոցառումների ծրագիրը` նշելով աշխատանքի կատարման վայրը, աշխատանքների ծավալը, անհրաժեշտ ֆինանսավորումը և պատասխանատու կատարողները.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում ստորերկրյա քաղցրահամ ջրերի խորքային հորերի գույքագրման և դրանց տեխնիկական վիճակի ուսումնասիրման միջոցառումների ծրագրի մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` ընդգրկելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի մասնագետներին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին.
ա) սույն որոշման ընդունումից հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում ստորերկրյա քաղցրահամ ջրերի խորքային հորերի գույքագրման և դրանց տեխնիկական վիճակի ուսումնասիրման միջոցառումների ծրագրի մշակման համար աշխատանքային խմբի թեկնածուներին.
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում ստորերկրյա քաղցրահամ ջրերի խորքային հորերի գույքագրման ու դրանց տեխնիկական վիճակի ուսումնասիրման միջոցառումների ծրագրի մշակման համար պահանջվող տեղեկատվությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ